Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ԵԱՏՄ-ում Հայաստանի ու Իրանի գործակցությունը նոր որակ կստանա

Թե տնտեսական եւ թե քաղաքական հարթակում

Դեկտեմբերի 3, 2022
Հանրապետություն
ԵԱՏՄ-ում Հայաստանի ու Իրանի գործակցությունը նոր որակ կստանա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
196
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրին։ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել հենց այս ընթացքում։ Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար, Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքն է այս մասին հայտարարել («parstoday»)։ Փեյմանփաքը եւ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում «Ռուսական արդյունաբերող» համաժողովի շրջանակներում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին: «Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններն ու թղթաբանությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա»,- նշել է Փեյմանփաքը:

Նա հավելել է, որ իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում, ինչպես նաեւ պատրաստ է իր հարավային նավահանգիստները տրամադրել այդ ազատ գոտու համար բոլոր արտոնություններով: Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել:

Դեռ նախորդ տարեսկզբին Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են, եւ մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Հիմա գործընթացը կարծես վերջնակետին է մոտենում։ Հիշեցնենք՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում, ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի եւ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առեւտրի համաձայնագրերը: 2019 թ. ուժի մեջ մտան նաեւ երկու նոր՝ Իրանի հետ ազատ առեւտրի եւ Չինաստանի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը։

Եթե հակիրճ խոսենք ԵԱՏՄ-ում ԻԻՀ-ի ներկայության պարագայում Հայաստան-Իրան փոխգործակցությունից, ապա միասնական սահման կլինի ԵԱՏՄ երկրի հետ, իսկ այդպիսի սահման այս պահին չունենք։ Ուշադրություն հրավիրենք նաեւ մեկ այլ փաստի. ԵԱՏՄ շրջանակներում, գազի միասնական գնագոյացման դեպքում, մեզ համար տրանզիտի գին է ավելանում Վրաստանի հաշվին։ Իսկ այս՝ Իրանի ներկայության պարագայում այլեւս տրանզիտի խնդիր չի լինի (նույնը՝ բենզինի, դիզվառելիքի մասով)։ Այսինքն՝ Հայաստանն Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում արդեն միասնական սահման կունենա ԵԱՏՄ երկրներից մեկի հետ, ընդ որում այնպիսի երկրի, որն ունի էներգակիրներ, եւ դրանց ներմուծումը կլինի ավելի էժան, տրանզիտային երկրի բացակայության շնորհիվ։

Ընդհանրապես` Հայաստանին ավելի ձեռնտու է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը, քանի որ կբացառվի առեւտրի հետագա ռեժիմների անբարենպաստ փոփոխությունը երկու երկրների համար։ Իսկ այդպիսի փոփոխությունները երբեք բացառված չեն։ Ազատ առեւտրի ներկայիս գործող համաձայնագրի պայմաններում միայն մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքեր են նվազեցվել, սակայն ԻԻՀ-ի` ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում ընդհանուր շուկայի պայմաններում արդեն ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների մաքսատուրքերը կարող են զրոյացվել։ Սա միանշանակ փոխշահավետ կլինի թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի համար։

Իրանական կողմի փորձագետները Իրանի՝ ԵԱՏՄ ընտանիքի անդամ դառնալը համարում են «մեծ քաղաքական եւ տնտեսական իրադարձություն» ոչ միայն տարածաշրջանային մակարդակում։ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ Իրանն ակամա ապաշրջափակվում է՝ նոր գործընկերային փոխհարաբերությունների համատեքստում։ Արդեն բոլորովին այլ «ձեւաչափով» կկապվի Հայաստանի հետ, որն արդեն իսկ ԵԱՏՄ անդամ է։ Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ի համար էլ է ձեռնտու. ի վերջո, ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ իրանական շուկան մեծածավալ է։ Բացի դա, ԵԱՏՄ-ի շրջանակն էլ է ընդլայնվում՝ հետխորհրդային տարածքից այլ տարածաշրջան դուրս գալով։ Այս հարթակում Հայաստանի հետ Իրանի փոխգործակցությունը նոր որակ ու խորություն կստանա։ Որովհետեւ հայ-իրանական սահմանն այլեւս կդառնա նաեւ սահման ԵԱՏՄ-ական երկու պետությունների միջեւ։ Սա տնտեսական շահույթից զատ ենթադրում է մեր երկրի քաղաքական դիրքի փոփոխություն՝ հօգուտ ամրապնդման։

Այստեղ, սակայն, կա մի հարց, որի պատասխանը դեռ տրված չէ. իրանական կողմից մեր ճանապարհը Սյունիքով է անցնում։ Իսկ այստեղ հայտնի է` որոշ հատվածներում ադրբեջանական մաքսակետեր են։ ԵԱՏՄ շրջանակներում ինչպես կկարգավորվեն այս հարցերը, ընթացքը ցույց կտա։ ԵԱՏՄ կողմից օրենսդրական պաշտպանվածություն կլինի, թե ոչ, դա էլ առայժմ պարզ չէ։ Բայց որ Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեզ համար հնարավորություն է ու պետք է օգտվել դրանից, փաստ է։

Թեգեր: գազԵԱՏՄԻրանճանապարհ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ահաբեկչության գլխատումը շարունակվում է

Ահաբեկչության գլխատումը շարունակվում է

Հակաահաբեկչական պայքարի հայաստանյան հաղթաթուղթը

Հակաահաբեկչական պայքարի հայաստանյան հաղթաթուղթը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist