Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հիբրիդային պատերազմը՝ Բաքվի ձեռամբ

Դեկտեմբերի 15, 2022
Հանրապետություն
Հիբրիդային պատերազմը՝ Բաքվի ձեռամբ
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
998
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարով ավարտվեց 44-օրյա պատերազմի ռազմական ակտիվ փուլը, սակայն ադրբեջանական կողմի որդեգրած քաղաքական գիծը փաստում է այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր առավելապաշտական նկրտումներից եւ ամեն կերպ փորձում է ստանալ առավելագույնը:                                                                                               

Այսպես՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է այսպես կոչված հիբրիդային պատերազմը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության դեմ: Վերոնշյալ պատերազմը ներառում է ինչպես ավանդական ռազմական բաղադրիչի կիրառում, այնպես էլ հոգեբանական կամ տեղեկատվական-քարոզչական պայքարի տարրեր:                                         

Ռազմական ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դեպքերը բազմաթիվ են հետպատերազմյան շրջանում: Առաջին նման դեպքը 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն էր Իշխանասարի եւ Վերին Շորժայի հատվածներում: Այս միջադեպին հետեւեց բավական լուրջ միջազգային արձագանք, այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈւ-երը հետ չքաշվեցին ելման բնագծեր եւ կարողացան իրականացնել զգալի ինժեներական-ամրաշինական աշխատանքներ։ Դա, իր հերթին, թույլ տվեց վերջիններիս նոյեմբերի 16-ին արդեն նոր բնագծերից իրականացնել ռազմական ագրեսիա ՀՀ Ջերմուկ քաղաքին կից Ուխտասար բարձունքի շրջանում եւ գրավել ռազմավարական նշանակության նոր բարձունքներ:

Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակեցին նման ագրեսիվ քաղաքականությունը նաեւ սույն թվականի սեպտեմբերի 13-14-ին, ինչի հետեւանքով էլ ավելի խոր ներթափանցեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ այս անգամ գրավելով արդեն ռազմավարական բարձունքներ Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում եւ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի մոտակայքում: Հարկ է նշել, որ չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությանը՝ ռազմական ուժի օգտագործման դեպքեր եղել են նաեւ Արցախի տարածքում, մասնավորապես՝ սույն թվականի մարտ ամսին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ու Քարագլուխ բարձունքում եւ օգոստոս ամսին՝ Բերձորում եւ Մարտակերտի շրջանում:

Ինչ վերաբերում է հոգեբանական կամ տեղեկատվական բաղադրիչի կիրառմանը, ապա պետք է փաստել, որ վերոհիշյալ ռազմական սադրանքներն ադրբեջանական կողմն իրականացրել է քարոզչական հող նախապատրաստելուց հետո, երբ պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, թե, իբր, հայկական ԶՈւ-ները դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս կերպ կարողացել են ստեղծել պատեհ առիթ՝ նախահարձակ գործողություններ իրականացնելու համար:                                           

Ադրբեջանական կողմից տարվող հոգեբանական պատերազմը չի ավարտվում այսքանով: Բավական է հիշել ընթացիկ տարվա սկզբին՝ ձմռան ամենացուրտ ժամանակահատվածում, ՀՀ-ից Արցախ ձգվող գազատարի խափանումները, ինչի հետեւանքով արցախահայությունը ժամանակ առ ժամանակ զրկվում էր գազի մատակարարումից: Այսպիսի հոգեբանական ներազդեցության միջոցով Ադրբեջանը փորձում է լրջագույն կենցաղային խնդիրներ ստեղծել Արցախում ապրող հայերի համար եւ այդ կերպ հայաթափել Արցախը: Այս նույն համատեքստում էլ պետք է դիտարկել սույն թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպանական» ակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ապա՝ Արցախ գազամատակարարման դադարեցումը, որոնք նույնպես հայկական երկու պետությունների դեմ Ադրբեջանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչներից են:                                    

Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շուրջ ստեղծված բոլոր խնդիրները, հարկավոր է ամեն ջանք ներդնել հայկական զինված ուժերի արագ վերականգնման, մեզ բարեկամ պետությունների ու դաշնակիցների հետ քրտնաջան եւ ճկուն դիվանագիտական աշխատանքի իրականացման շնորհիվ անվտանգային միջավայրի ձեւավորման, ինչպես նաեւ ժամանակակից աշխարհում բավական մեծ դեր ունեցող տեղեկատվական-քարոզչական ողջ գործիքակազմի կիրառման միջոցով դիմակայել հակառակորդի շարունակական սադրանքներին:    

Թեգեր: ԱդրբեջանԱրցախպատերազմ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մեր օրերի Դավիթը

Մեր օրերի Դավիթը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ մի ուրիշ ձի դուրս եկաւ կարմիր. եւ նորա վերայ նստողին տրուեցաւ որ խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist