Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անհրաժեշտության դեպքում ոչ ստանդարտ լուծումներ են պետք

Ինչ փոփոխություններ ունենք տարեսկզբից

Հունվարի 11, 2022
Հանրապետություն
Անհրաժեշտության դեպքում ոչ ստանդարտ լուծումներ են պետք
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
463
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես գիտենք, հունվարի 1-ից բարձրացավ խմելու ջրի սակագինը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: Ըստ այդմ, 2022 թ. սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի «Վեոլիա ջուրը» դիմել էր ՀԾԿՀ-ին ՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. այդ ժամանակ գործող 180 դրամի փոխարեն առաջարկվում էր 1 խմ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։

Այս տարվա փետրվարի 1-ից թանկանում է նաեւ էլեկտրաէներգիան։ Նշյալ հանձնաժողովը նախորդ տարի դեկտեմբերի 29-ի նիստում քննարկեց եւ սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։ Այսպիսով՝ 1. սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11 տոկոսը) համար գործող սակագները կմնան անփոփոխ, 2. ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), 3.  ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), 4. մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Գազը չի թանկանում։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Բանն այն է, որ կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է մի որոշում, որով նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Կառավարության որոշման հիմնավորումում նշվում է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Նշվում է նաեւ, որ համապատասխան արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար (7900 կկալ/խմ)։

Բացի վերը նշվածից, արձանագրությամբ նախատեսվում է «Երեւանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։ Արձանագրությունը կազմվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տեւած բանակցությունների արդյունքում։

Փաստորեն, գազը չթանկացավ, բայց մեր բյուջեի հաշվին։ Իսկ սակագնային հիշյալ բարձրացումերը հանգեցնելու են թանկացումների, գնաճի։ Ամանորից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գնային պատկերը դա է ցույց տալիս։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. այո, սոցիալապես անապահովների մասով եւ՛ ջրի սակագինը պահպանվեց, եւ՛ էլէներգիայի։ Ապահով խավը չի խեղճանա։ Մնաց մեծամասնությունը՝ երկու՝ անապահով եւ ապահով խավերի մեջտեղում գտնվողը (միջին խավ չենք կոչի)։ Ահա այս խավի համար են դժվար ժամանակները։ Այս խավը կրկին ստիպված է լինելու ձգել գոտիները, կրճատել ծախսերը։ Սա այն խավն է, որ իբրեւ անապահով փաստաթղթավորված չէ, բայց հազիվ հոգում է օրվա նվազագույն ծախսերը։ Սա այն խավն է, որի համար ծագող յուրաքանչյուր լրացուցիչ անհրաժեշտ ծախս (բժշկական անհետաձգելի միջամտության կարիք, մահվան դեպք եւ այլն) մեծ բեռ է։ Եվ պետությունը սոցիալ-տնտեսական քաղաքականության դաշտում որեւէ որոշում կայացնելիս չպետք է անտեսի նաեւ այս խավին, այլապես կունենաք աղքատության խորացման նորովի պատկեր։ Իսկ սա կարող է էլ ավելի բարդացնել տնտեսական մեր վիճակը։ Պետք են իրավիճակը շտկող լուծումներ եւ, հարկ եղած դեպքում, այո, ոչ ստանդարտ լուծումներ։

Թեգեր: գազէլեկտրաէներգիաՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀԱՊԿ-ի գործառնական լուրջ փորձաքարը

ՀԱՊԿ-ի գործառնական լուրջ փորձաքարը

Մոսկվան պոկում է Ղազախստանը «թյուրքական աշխարհի» շղթայից

Մոսկվան պոկում է Ղազախստանը «թյուրքական աշխարհի» շղթայից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist