Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Ադրբեջանը՝ տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու գաղափարի դեմ

Հունվարի 13, 2022
Հանրապետություն
Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
378
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունվարի 11-ին ՀՀ արեւելյան սահմանին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարակից հատվածում ադրբեջանական զինուժը կրկին խախտեց հրադադարը, որի հետեւանքը եղավ երեք ժամկետային զինծառայողի զոհվելը եւ եւս երեքի վիրավորումը: Հակառակորդը սադրանքի դիմելուց եւ համարժեք հակահարված ստանալուց հետո անմիջապես հայտնեց իր զինծառայողի կորստի մասին: Ինչպես դեպքերի հետագա ընթացքը փաստեց, ադրբեջանական զինուժի կորստի մասին նման օպերատիվ եւ բծախնդիր արված հայտարարության նպատակը մեկն էր՝ ՀՀ ԶՈՒ սահմանապահ ստորաբաժանումների դեմ հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր կիրառելը: Բաքվի այդ քայլը լիովին բացատրելի է, քանզի այնտեղ քաջ գիտակցում են, որ իրենց զինուժը ունակ չէ միայն հրաձգային զինատեսակներով սադրանքներ իրականացնել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների դեմ:

Այստեղ հատկանշական է նաեւ այն, որ ռազմական հերթական գործողությունները ծավալվեցին ՀՀ տարածքում, որտեղ ապօրինի ներխուժել եւ տեղակայվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ: Գեղարքունիքի դեպքերի նախորդ օրը միանգամից երեք միջադեպ էր գրանցվել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով. ադրբեջանցիները թիրախային կրակ էին բացել ԱՀ Կարմիր Շուկա ու Նախիջեւանիկ գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ եւ Շուշիի մերձակայքում քարերով վնասել էին Արցախից Հայաստան մեկնող ավտոմեքենան, որում եղել էին կին ու մանկահասակ երեխա:

Վերոհիշյալ դեպքերի ժամանակագրությունը եւ տրամաբանությունը փաստում են, որ Ադրբեջանը որդեգրել է սողացող պատերազմ վարելու մարտավարությունը: Նման պատերազմների համաշխարհային փորձը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին 30 տարիներին Բաքվի հրահրած նման գործողությունները փաստում են, որ այն երբեւէ որեւէ արդյունքի չի բերում, երկուստեք զոհերից բացի: Մյուս կողմից՝ նման միջադեպերը մերկացնում են Հայաստանին խաղաղության ձեռք մեկնելու, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ձգտումների մասին ադրբեջանաթուրքական առաջնորդների հայտարարությունների կեղծ էությունը:

Դասական տրամաբանության որեւէ կանոնում չեն տեղավորվում գործընթացները, որոնց դեպքում հնարավոր լինի ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելով եւ ռազմական սադրանքներ իրականացնելով խաղաղության կամ համագործակցության մթնոլորտ ձեւավորել: Եթե նույնիսկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ապա դա եղել է ՀՀ տարածքում եւ Բաքվի սադրանքների հետեւանքով:

Այն, որ Ադրբեջանը սողացող պատերազմից այն կողմ չի անցնի, ակնհայտ է, քանի որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ միասնական զինված ուժերի ներգրավումն անխուսափելի կլինի: ՀՀ սահմանին եւ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվող միջադեպերը կարող էն «լցնել» ՌԴ համբերության բաժակը, իսկ ղազախստանյան դեպքերը ցույց տվեցին, որ վերջինս պատրաստ է կտրուկ հակազդել թուրքական էքսպանսիային: Թուրքիայի հորդորով նման սադրանքները տարածաշրջանային իրադարձությունները կարող են հասցնել այն կիզակետին, որ Ռուսաստանը Ադրբեջանի դեմ դնի «կամ՝ կամ»-ի բանաձեւը, եւ վերջինս ստիպված լինի ընտրություն կատարել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ:

Իսկ հայկական զինված ուժերին այս իրավիճակում մնում է մեկ բան՝ ոչ համարժեք պատասխանել հակառակորդի սադրանքներին: 100-ամյա Ադրբեջանի հետ «հարեւանության» մեր փորձը ցույց է տալիս, որ վերջինս իր նենգ գործելաոճում հետնահանջ է անում միայն ցավոտ հարվածներ ստանալուց հետո:

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանպատերազմՎերին Շորժա
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան փորձում է փրկել ոչ թե Ղազախստանը, այլ իրեն

Թուրքիան փորձում է փրկել ոչ թե Ղազախստանը, այլ իրեն

Իրո՞ք ուզում ենք պաշտպանել մեր բնաշխարհը

Իրո՞ք ուզում ենք պաշտպանել մեր բնաշխարհը

Ամենաընթերցվածը

  • Եվրոպան կորցրե՞լ է իր անկախությունը

    Եվրոպան կորցրե՞լ է իր անկախությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Արվեստը թնդանոթ չի սիրում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist