Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երեւան-Անկարա պաշտոնական առաջին հանդիպումը

Ադրբեջանի վերջին սադրիչ գործողություններն այդ հանդիպման օգտին չեն

Հունվարի 14, 2022
Հանրապետություն
Երեւան-Անկարա պաշտոնական առաջին հանդիպումը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
415
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Մոսկվայում։ Որպեսզի հստակեցվի, թե ինչ ակնկալիք արդյունքներ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված առաջին պաշտոնական հանդիպումից, պետք է նախ արձանագրել այսօրվա տարածաշրջանային իրողությունները, որոնց համայնապատկերում էլ կկայանա այն: Իսկ դրանք ամենեւին չեն խոսում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված անդրանիկ հանդիպման համար լավատեսական նախադրյալներ ապահովելու մասին: Մոսկովյան հանդիպումից առաջ Ադրբեջանը կտրուկ սրեց իրավիճակը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի հետ շփման գծերում: Եթե Բաքուն այդ քայլին ինքնագլուխ է գնացել, ապա դա կարող է բացատրվել միայն Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատմանը խոչընդոտելու տեսանկյունից, իսկ եթե Թուրքիայի դրդմամբ է նման նախաբանակցային անբարենպաստ ֆոն ստեղծում, ապա, այդ դեպքում առավել եւս, ռազմական բախումները չեն կարող նպաստել արդյունավետ բանակցային ընթացքին, քանզի նպատակային բանակցությունները կարող են վարվել միայն հավասար հարթության վրա, կայուն մթնոլորտում: Հանդիպման արդյունավետության համատեքստում արդեն ավելորդ է խոսել նաեւ նախապայմանների բացառման մասին, որոնք երկխոսությունները փակուղի տանող առաջնային նախադրյալներից են:

Համենայնդեպս, սպասելի էր, որ Թուրքիան փորձելու է արցախյան պատերազմի խաղաքարտը տեսանելի պահել բանակցությունների սեղանի շուրջ: Ավելորդ չէ հիշեցնելը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունները Թուրքիան մերժում էր հենց արցախյան առաջին պատերազմից հետո ոչ Ադրբեջանի օգտին ստեղծված իրավիճակի պատճառով: Բոլոր դեպքերում՝ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը հանդիպեց նաեւ այդ պետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, ինչը լայնորեն լուսաբանվեց թուրքական մամուլում: Այս միտումը փաստում է, որ բանակցություններում Թուրքիան դիվանագիտական բաղադրիչից բացի շեշտադրելու է նաեւ ռազմական բաղադրիչը՝ պարբերաբար հիշեցնելով արցախյան վերջին պատերազմի մասին:

Ինչպես ուժային դիրքերի շեշտադրումը, այնպես էլ արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հարաբերություններ հաստատելու մասին Անկարայի եւ Ադրբեջանի բարձրաձայնումները խոսում են նրանց ունեցած այն հիմնավոր մտավախության մասին, ըստ որի՝ Հայաստանը կարող է արագ վերականգնել տարածաշրջանում խախտված ուժային հավասարակշռությունը: Այդ մտավախությունների մասին հունվարի 12-ին ծավալուն հարցազրույց տվեց Իլհամ Ալիեւը: Սակայն մյուս կողմից էլ չպետք է մոռանալ, որ տարածաշրջանային ուժային բալանսը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի զինված ուժերով, այլ նաեւ՝ ՌԴ-ի: Այս առումով հատկանշական է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպում են հենց Մոսկվայում: Սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունները Ռուսաստանի հովանու ներքո են կարգավորվելու, իսկ վերջինս Հայաստանում ներկայացված է 102-րդ ռազմաբազայով, ինչը որոշակիորեն «խփում» է բանակցություններում Թուրքիայի ուժային խաղաքարտին:

Հայ-թուրքական հանդիպումից առաջ օրերս Ալիեւն արեց երկրորդ անհարմար քայլը: Վերջինս սարկազմով արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ՝ հայտարարելով, թե եվրոպական բանակցային հարթակը երեւի զբաղված է իր ձեւավորման 30-ամյա հոբելյանին նախապատրաստվելով՝ շեշտելով, որ այն ստեղծվել է 1992 թ.: Մինսկի խումբը ներկայացնող աշխարհի խոշորագույն երեք պետությունների հասցեին Ալիեւի հակադիվանագիտական նման հայտարարությունները, անկասկած, կունենան իրենց հետեւանքները եւ՝ ոչ ի օգուտ պաշտոնական Բաքվի ու Անկարայի: Ադրբեջանի առաջնորդը նաեւ հայտարարել է, թե Մինսկի խումբն այլեւս չպետք է զբաղվի արցախյան հիմնահարցով, քանի որ այն լուծված է, եւ որ Բաքուն, որպես հակամարտության կողմ, եռանախագահներին թույլ չի տա միջամտել՝ դեմ  արտահայտվելով նման փորձերին: Ադրբեջանը սակայն անհեռատեսորեն մոռանում է, որ կա հակամարտության մյուս կողմը, որն ունի տրամագծորեն հակառակ կարծիքը, ըստ որի՝ վերջին պատերազմով ոչ թե հակամարտությունը լուծվել է, այլ ավելի է խորացել, եւ այդ կարծիքը համընկնում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ու միջազգային կառույցների կարծիքների հետ:

Այլ կերպ ասած՝ Երեւան-Անկարա անդրանիկ հանդիպումից առաջ ստեղծել արցախյան հակամարտության լուծված լինելու տպավորություն, այնքան էլ խելամիտ քայլ չէ, եւ այն ամենեւին չի նպաստում հայ-թուրքական բանակցությունների արդյունավետությանը, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը: Ստեղծված իրավիճակում Անկարայի համար ձեռնտու կլինի Արցախի հիմնահարցն ընդհանրապես չբերել երկու երկրների հարաբերությունների հաստատման գործընթացի օրակարգ, քանի որ այն վնասելուց բացի օգուտ չի կարող բերել, առավել եւս, որ նման քայլերով հնարավոր չէ հայկական կողմերին ստիպել ասելու, որ մածունը սեւ է:

Համենայնդեպս, Հայաստանը մշտապես հանդես է եկել Անկարայի հետ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման նախաձեռնությամբ, ընդ որում՝ երրորդ հանրապետության հռչակումից ի վեր: Թուրքական կողմն է, որ  միշտ խուսափել է երկխոսությունից, բայց այսօր Թուրքիան ու Ադրբեջանն են, որ շահագրգռված են տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացմամբ: Այնպես որ, Թուրքիան պետք է լուրջ գնահատի իր ցանկությունները, դրանց հասնելու միջոցներն ու մարտավարությունը, եթե, իհարկե, կա անկեղծ ձգտում կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՀայաստանսադրանք
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Թուրանի բանակն» արտաքին լուրջ խոչընդոտներ ունի

«Թուրանի բանակն» արտաքին լուրջ խոչընդոտներ ունի

Զոհվածների մայրերին կաջակցեն

Զոհվածների մայրերին կաջակցեն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist