Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երկաթուղին գործում է արդյունավետ

Հունվարի 20, 2022
Հանրապետություն
Երկաթուղին գործում է արդյունավետ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
368
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեր ընկերությունն անցյալ տարի եւս պատվով կատարեց իր առջեւ դրված պարտականությունները,- «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անցած մեկ տարվա գործունեության մասին տեղեկություններ հաղորդելիս ասաց ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, Պատվավոր երկաթուղային Ռաֆայել Սեխլեյանը:- Բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է (2.5 տոկոսով), այնուամենայնիվ, հասցեատերերին անվնաս հասցվել են 3 միլիոն 124 հազար տոննա բեռներ՝ գունավոր մետաղների (ոսկի, պղինձ, մոլիբդեն, ալյումին) հանքանյութ, մետաղյա արտադրանք, շինարարական նյութեր, սննդամթերք, խմիչք, պահածոներ, հանքային ջրեր, փայլաթիթեղ, դեղանյութ, հացահատիկ, վառելանյութեր եւ այլն: Արտահանման ծավալներում էլ մեծ փոփոխություններ չկան: Մեր երկիրն արտահանում է պղնձի խտանյութ, սննդամթերք, խմիչքներ, թեթեւ արդյունաբերական արտադրանք, դեղորայք, փայլաթիթեղ: Ուրախալի է, որ ներքին բեռնափոխադրումները չեն պակասել, ավելին՝ ավելանալու միտում են դրսեւորում: Միայն Վանաձոր-Արարատ երթուղով 560 վագոնով 35.275 տոննա ոսկու հանքանյութ է տեղափոխվել՝ ստացված Վանաձորի մերձակա Քարաբերդի հանքից: Այդ գործն արագ եւ որակով կազմակերպելու նպատակով Վանաձոր կայարանի բեռնային բակում բացվել են նոր աշխատատեղեր:

Մի շարք նախաձեռնություններ բեռնափոխադրումների հուսալիությունն ու արագությունն ապահովելու նպատակ են հետապնդել: Ընկերության ներդրումներով հիմնանորոգվել է ավելի քան 9.5 կմ երկաթուղագիծ, որից 3 կմ-ն Լոռու մարզում՝ Թումանյան-Սանահին, Ղալթախչի-Ջաջուռ վազուրդներում, Շիրակի դաշտավայրում,  եւ Երեւան-Սեւան գծահատվածներում: Ընդ որում, ասում ենք՝ հիմնանորոգում, բայց, փաստորեն, նոր գծեր են կառուցվել: Այսպես՝ հին գծերը, փայտակոճերն ամբողջովին հանվել են, տեղանքը լիովին մաքրվել է, եւ բոլորովին նոր գծեր են մոնտաժվել՝ հիմնականում երկաթբետոնե ամուր կոճերով: Միայն Լոռու մարզով անցնող հատվածում փոխվել են 5100 կոճեր: Նշյալ հատվածներում հին գծերը մաշված, քայքայված ու խիստ վտանգավոր էին, անհուսալի, հետագա շահագործման համար ոչ պիտանի: Հաջորդ տարի եւս նախատեսված են նման աշխատանքներ ամենավտանգավոր հատվածներում, ինչը կկազմի շուրջ 8 կմ: Ի դեպ, նշենք, որ երկարատեւ ու հմուտ գործունեության համար ՌԴ երկաթուղու ղեկավարության կողմից Պատվավոր երկաթուղային կոչումով պարգեւատրվեց գծի տեղամասի պետ Արարատ Նալբանդյանը, լավագույն շինարարներ են ճանաչվել Վանաձորի ուղեմասի պետի տեղակալ Հարություն Թովմասյանը եւ գծի վարպետ Գագիկ Սարգսյանը:

Ընկերությունն անցյալ տարի ձեռք բերեց 200 բեռնատար նոր վագոններ եւ 27 մարդատար, ժամանակակից վագոններ, երեք արագընթաց էլեկտրագնացքներ: Նախատեսված է այս տարի էլ բեռնատար վագոնների քանակն ավելացնել 55-ով, ունենալ եւս մեկ նոր էլեկտրագնացք: Անցկացվել են լայնամասշտաբ աշխատանքներ՝ գծի, կապի տնտեսության, ազդանշանային եւ ավտոմատացման համակարգերի արդիականացման ու հիմնանորոգումների համար: Գյումրու եւ Երեւանի լոկոմոտիվային դեպոները բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները, Սանահինի դեպոյում բացված գծային մեխանիզմների վերանորոգման կայանը լիարժեքորեն կատարել ու կատարում է իր խնդիրը:  Բնակչության ամառային հանգիստը ծովափնյա վայրերում անցկացնելու նպատակով հիանալի հնարավորություն է ընձեռվել՝ կազմավորվել է Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու հատուկ գնացքակազմը՝ նոր ձեռք բերված վագոններով. այն գործում է ամեն օր, կրճատել է ուղեւորության ժամկետը՝ հասցնելով 10 ժամի: Նորություն է Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի չվացուցակում փոփոխությունը. ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին երեքի փոխարեն արդեն ամեն օր չորս էլեկտրագնացք է սպասարկում երթուղին: Դրանց մի մասն արագընթաց են, մարդիկ սիրով են օգտվում  այս հնարավորությունից:

Ռաֆայել Սեխլեյանն անդրադարձավ նաեւ վերջերս հաճախակի դարձած երկաթուղային պատահարներին, դժբախտ դեպքերին: Ըստ նրա՝ ընկերության հեղինակությունը հանիրավի ստվերում են այն տհաճ, հաճախ ողբերգական ելքով պատահարները, որոնք մեզ ցնցում են իրենց անիմաստությամբ, որոնք լինում են մեր համաքաղաքացիների անզգուշության ու օրինազանցության հետեւանքով: Ինչպես կարելի է հաշվի չառնել, որ ծանրաշարժ գնացքակազմը 30-40 վագոններով մի «թեթեւասահ» ավտոմեքենա չէ, որ ուզած պահին կանգնեցնես: Գնացքն արգելակման մեծ ճանապարհ է անցնում, գծի վրա, անցումներում հայտնված ավտոմեքենաները, մարդիկ մեծ, իրական, հաճախ՝ անխուսափելի վտանգի տակ են հայտնվում: Ահա թե ինչու մեր համաքաղաքացիները պարտավոր են լինել զգույշ, հարկ է պահպանել անվտանգության կանոնները, հիշել գնացքների վտանգավորությունը:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: երկաթուղիՌաֆայել Սեխլեյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Շատ երազանքներ ունեմ եւ շատ տարիներ՝ ապրելու»

«Շատ երազանքներ ունեմ եւ շատ տարիներ՝ ապրելու»

«Սուգն հավերժ է, եթե պայքար չկա…»

«Սուգն հավերժ է, եթե պայքար չկա…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist