Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Այն կսկսվի հունվարի 25-ից եւ կտեւի մինչեւ հուլիսի 25-ը

Հունվարի 21, 2022
Հանրապետություն
Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
394
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի։ Համապատասխան որոշումը կառավարության երեկվա նիստում կայացվեց։

Սահմանվեց արտահանման (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք՝ 1. ռելսերի, սեւ մետաղից սալիկների եւ աղացագնդերի, սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված խողովակների ու դրանց կցամասերի, սեւ մետաղական կոնստրուկցիաների վրա, 2.  գունավոր մետաղի թափոնների եւ ջարդոնի վրա, 3. սպառված առաջնային մարտկոցների եւ սպառված էլեկտրական կուտակիչների վրա (ապրանքների ծածկագրերը տրված են որոշումում)։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թ. հունվարի 25-ից եւ կգործի մինչեւ 2022 թ. հուլիսի 25-ը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության, այս որոշման անհրաժեշտությունը  պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաեւ մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու գոծոնով։

Դարձյալ ըստ պետական այս գերատեսչության տվյալների, 2021 թ. հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանման նկատմամբ: Եվ այդ ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սեւ եւ գունավոր  մետաղների ջարդոնն ու թափոնը: Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար ռազմավարական նշանակության հումք են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «մեր երկրում բացակայում է սեւ մետաղների արդյունահանումը (չկան սեւ մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական եւ մետաղամշակման, ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»: Իսկ ինչ վերաբերում է տեղական ջարդոնի եւ թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելուն, ապա այս  դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը։

Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի ավելացել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները։

Մասնավորապես՝  վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-սեպտեմբերին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70  հազ. տոննա: Նախարարությունը կանխատեսել էր, որ տարեվերջին այն կգերազանցի 100 հազ. տոննան, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 անգամ ավելի է։

 Միաժամանակ, մետաղների արտահանման արգելքի կիրառումը քննարկելիս, մի շարք տնտեսավարողներ մտավախություն էին հայտնել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսավարողների մոտ կձեւավորվի մենաշնորհային կարգավիճակ, եւ այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը։ Սակայն փորձը ցույց է տվել հակառակը (էկոնոմիկայի նախարարության հավաստմամբ):

Այս որոշման արդյունքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում: Կարգավորման նպատակը հումքային բազայի ապահովումն է ու տեղական արտադրության զարգացումը։ Այն կնպաստի գունավոր մետաղների վերամշակման ճյուղի զարգացմանը։

Թեգեր: ԵԱՏՄԿառավարությունՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Անկարան՝ երկու կրակի արանքում

Անկարան՝ երկու կրակի արանքում

Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն

Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist