Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տեղեկատվական պատերազմ Հայաստանի եւ Արցախի շուրջ

Ներքաղաքական, ներանձնային հակադրություններում լուրջ հարված է հասցվում հայկական տեղեկատվական անվտանգությանը

Հունվարի 26, 2022
Հանրապետություն
Տեղեկատվական պատերազմ Հայաստանի եւ Արցախի շուրջ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
654
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. աշնանն Արցախում ընդամենը ճակատամարտ էր այն հազարամյակների պատերազմում, որը մեր ժողովուրդը մղում է իր բնօրրանում ապրելու իրավունքի համար: Նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց ռազմի դաշտում, ու թեեւ կարծես հրանոթները լռել են, բայց պայքարը շարունակվում է դիվանագիտական եւ տեղեկատվական դաշտում: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ պատերազմով չէր լուծվել եւ չէր էլ կարող լուծվել իր հողի վրա ապրելու արցախցու իրավունքը:  Հրահրած ագրեսիայի եւ պատերազմական հանցագործությունների համար չպատժվելով՝ Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր հայացքն է հառել արդեն հայի մյուս կենսական տարածքի՝ Մայր Հայաստանի վրա, եւ պատերազմը տանում է քարոզչական հարթակներում:

Բաքուն հսկայական ռեսուրսներ էր ներդրել եւ այսօր էլ շարունակում է դրանք ներարկել տեղեկատվական հարթակներում՝ իր եւ «ավագ եղբոր» ագրեսիան ծածկելու, նոր՝ հնարավոր հանցավոր քայլերի համար միջազգային հանրային՝ իրենց համար բարենպաստ ֆոն ստեղծելու համար: Այս իրավիճակում, երբ դիվանագիտական ճակատում դեռ հիմնական գործընթացները չեն սկսվել, հակառակորդը բոլոր ռեսուրսներն ուղղել է դեպի տեղեկատվական հարթակներ, քարոզչության ոլորտ: Եթե միջազգային տեղեկատվական դաշտում մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ ադրբեջանաթուրքական քարոզչությանը հակազդելու համար, ապա գոնե հայկական պետություններում այդ հարձակումները չեզոքացնելու համար մեր ներքին ռեսուրսներն առավել քան բավարար են:

Ադրբեջանաթուրքական քարոզչությանը դիմակայելն այսօր առաջնային խնդիր է, առավել եւս, որ վերջիններիս հիմնական թիրախը ՀՀ-ի եւ Արցախի հանրության շրջանում իրենց անհրաժեշտ հասարակական կարծիքի ձեւավորումն է: Տեղեկատվական պատերազմում անհրաժեշտ է ընդամենը պահպանել պետության շահերից բխող հիմնական քաղաքական գծերը եւ թեզերը, որոնք տարիների ընթացքում ձեւավորվել ու հղկվել են տարբեր սկզբունքային հարցերի վերաբերյալ: Այսօր առանց ավելորդ թրեյնինգների էլ ՀՀ եւ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ են մեր պետությունների անվտանգային խնդիրները, հիմնական նպատակները: Եթե այդ խնդիրների լուծմանը հասնելու ուղիների մասին սովորական քաղաքացին հստակ պատկերացում չունի, ապա տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու տրամաբանությունն ու միջոցները նրա համար պարզ են: Քաղաքացին հասկանում է, որ նվազագույնը գոնե թշնամու շահերին ծառայող տեղեկատվական հոսքերը պետք է անտեսել՝ թույլ չտալով դրանց շրջանառությունը հայկական տիրույթում: Եթե հասարակ քաղաքացին սա հասկանում է եւ գործում դրա ընկալման շրջանակներում, ապա այդ պարզ բանաձեւին տիրապետման խնդիր չպետք է ունենան հանրապետության լրատվական դաշտի սուբյեկտները, էլ չենք խոսում հայկական վելուծական ռեսուրսների մասին:

Բայց պարզվում է, որ հակառակորդին երբեմն հաջողվում է իր խնդիրները լուծել հայկական տեղեկատվական ճակատում: Մեր օրերում հայկական սոցիալական տիրույթներում եւ էլեկտրոնային մամուլում այնպիսի հրապարակումներ են հանդիպում, որոնք գերագույն ճիգերի դեպքում էլ դժվար է գնահատել հայկական շահերի պաշտպանության տրամաբանության մեջ: Ցավոք, կան դեպքեր, երբ հանդիպում են հրապարակումներ, որոնք եթե հայկական տիրույթում, հայատառ, հայկական ազգանունով հեղինակի ստորագրությամբ չլինեին, կարելի էր կարծել, թե դրանք ադրբեջանական վերլուծական կենտրոնների պատրաստած եւ հայտնի մեխանիզմներով միջազգային մամուլում տարածված նյութեր են:

Բոլոր դեպքերում՝ ցավալի է եւ դժվար ենթադրելի, որ նման հրապարակումները թշնամու նպատակային աշխատանքի հետեւանքներ կարող են լինել: Այսօր ստիպված ենք ավելի հավանական համարել հայկական շահի դեմ ուղղված հրապարակումների ներքին պատճառների եւ շարժառիթների վարկածը: Այս դեպքում նման հրապարակումների պատճառները կարող են լինել երեքը՝ պրոֆեսիոնալիզմի բացակայություն, միասնական տեղեկատվական անվտանգության թեզերի թույլ ձեւակերպում, կամ եթե դրանք կան էլ, ապա ներքին տեղեկատվական դաշտում դրանց ոչ անհրաժեշտ մակարդակի հասանելիության ապահովում եւ այդ պատճառով էլ ընկալման ցածր մակարդակ, ամենաառաջնայինը՝ ներքաղաքական, ներխմբային, ներանձնային պայքար:

Վերջին գործոնը հետպատերազմյան Հայաստանի լարված մթնոլորտում նման ձախողումների հիմնական պատճառներից է: Ներքաղաքական պայքարում հակառակորդի վարկանիշին հարվածելու համար հաճախ օգտագործվում են թշնամու տեղեկատվական աղբյուրները՝ դրանով էական հարված հասցնելով Հայաստանի տեղեկատվական եւ ոչ միայն տեղեկատվական անվտանգությանը: Մեր երկրում հատկապես էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներն այնքան են շատացել, որ քիչ թե շատ ապահովված անհատը կամ կարող է սեփական կայքն ունենալ, կամ կայքերում իրեն ձեռնտու հրապարակումներ պատվիրել: Այսօր հանդիպում են միջանձնային պայքարի դրսեւորումներ՝ նաեւ թշնամու համար բաց տեղեկատվական հարթակներում, որոնք շատ դեպքերում հարվածում են պետության անվտանգային համակարգին: Նման իրավիճակ է ստեղծվում, երբ մի կողմը մյուսի վրիպակները հայտնաբերելու եւ հրապարակայնացնելու համար չգիտակցելով (բոլոր դեպքերում չենք ուզում հավատալ, որ դա գիտակցաբար է արվում) թշնամու տեղեկատվական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր է լցնում:

Նման սխալները չեն կարող ունենալ ոչ մի արդարացում: Պետության անվտանգության հաշվին խմբակային եւ անհատական շահերն առաջ մղելը չի կարող արդարացվել ոչ մի իրավական, բարոյական նորմով, առավել եւս՝ 44-օրյա աղետալի պատերազմից հետո: Տեղեկատվական անվտանգությունն այսօր պետք է լինի հանրապետութան համապատասխան կառույցների ուժեղացված վերահսկողության ներքո, քանի որ, նորից ասենք, այսօր պատերազմը ողջ թափով ընթանում է հենց տեղեկատվության դաշտում: Այս պատերազմում պարտությունը նշանակում է հայկական ողջ արժեքային համակարգի ոչնչացում, էլ չենք խոսում պետականության գիտակցման խաթարման մասին: Վերոնշյալ երեւույթի դեմ պայքարելու համար ընդամենը պետք է գնալ նման յուրաքանչյուր հրապարակման հետեւից, որոնք հասանելի են տեղեկատվական հարթակներում եւ, արձագանքելով կամ հերքելով, շտկել բացթողումը: Սակայն կան նաեւ հրապարակումներ, որոնց անդրադարձը կրկնակի անցանկալի հարված կարող է հասցնել մեր տեղեկատվական անվտանգությանը՝ թեկուզ միայն այն պատճառով, որ այդ դեպքում նույն անընդունելի թեզերը կկրկնվեն եւ կտիրաժավորվեն:

Թեգեր: ԱրցախՀայաստանպատերազմտեղեկատվական տեխնոլոգիաներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանում դեռեւս դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր չկան

Հայաստանում դեռեւս դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր չկան

Ինչ են հուշում հակառակորդի հանցավոր գործողությունները

Ինչ են հուշում հակառակորդի հանցավոր գործողությունները

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist