Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հունվարի 28-ը մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21 է, Մայիսի 9, Մայիսի 28…

Մարտիրոսվածները պարտադրեցին մեզ հզոր բանակ ունենալ

Հունվարի 28, 2022
Հանրապետություն
Հունվարի 28-ը մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21 է, Մայիսի 9, Մայիսի 28…
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
409
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

30 տարի առաջ այս օրը պաշտոնապես ձեւավորվեցին Հայաստանի զինված ուժերը: Նախորդ դարի 90-ականների սկզբին Արցախում ուժգնացող ռազմական գործողություններին զուգահեռ արդեն ձեւավորվել էին հայկական ֆիդայական ջոկատները եւ աշխարհազորային միավորումները, իսկ 1991 թվականին՝ Պաշտպանության կոմիտեն: Փաստացի գործող եւ Արցախի ու Հայաստանի սահմանները պաշտպանող հայկական միասնական բանակը իրավաբանական ձեւակերպում ստացավ 1992 թ: Հայաստանի զինված ուժերը նրա անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն է։ Այս հանրագիտարանային ձեւակերպման մեջ ասված է ամեն ինչ:

Բանակը հայ ժողովրդի գոյաբանության հենասյուներից է: Արդեն պատմական օրինաչափություն է դարձել, երբ հայոց պետականությունը վերականգնվում է իր պատմական բնօրրանի համար մղվող հերթական ճակատամարտով: Այս առումով Երրորդ Հանրապետությունը բացառություն չէր, եւ հայոց բանակի ձեւավորումն առաջին հերթին անկախության խորհրդանիշն էր՝ նրա կորյունը: Երրորդ Հանրապետության հռչակման մեկնարկը տրվեց Արցախյան ազատամարտով եւ հաղթանակով, իսկ հաղթանակը ապահովվեց կանոնավոր բանակի մեջ մտած եւ նրա ողնաշարը կազմած ֆիդայական ջոկատների եւ աշխարհազորային կազմավորումների ռազմիկների հերոսական պայքարի շնորհիվ:

Հայ ժողվորդի, Հայաստանում բնակվող եղբայրական ազգերի եւ արցախյան ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի մյուս բարեկամների հերոսական պայքարով են դրվել հայոց բանակի հիմքերը, նրանցից շատերը փառքի հուշարձանին իրենց անունները գրեցին նաեւ 44-օրյա պատերազմում՝ մերօրյա հերոսապատումներով դաստիարակելով բանակի զինվորներին, իրենց անցած ուղիով սահմանելով այն բարձր արժեքային համակարգը, որը հայ զինվորի անպարտելի ոգու հիմնական գրավականն է: Հայոց բանակի հիմնական զենքը եղել եւ մնում է զինվորի ոգին, այն երբեք չի հաջողվել կոտրել:

ՀՀ զինված ուժերի ռազմահայրենասիրական հենասյուները դրել են Չաուշը, Սերոբը, Անդրանիկը, Նժդեհը, Արամը, Դրոն, Բաղրամյանը… Հայդուկների եւ զինվորականների այս փառապանծ անունների պակաս չունենք, եւ հատորներն էլ չեն բավարարի հայտնի ու անհայտ հերոսներին, նրանց սխրանքները հիշատակելու համար: Նրանցով ոգեւորված` սուրբ գործը շարունակելու եկան եւ Հայոց բանակի նորագույն պատմությունը կերտեցին Մոնթեն, Թաթուլը, Լեոնիդը, Բեկորը, Դուշմանը, Կոմանդոսը, քառօրյա եւ 44-օրյա պատերազմում արդեն՝ Գեւորը, Կյաժը, Արմենը, Վահանը… Այսօր նրանց սխրանքների պատմությունն ուսանելով են մեծանում ապագա զինվորները, հայոց սահմանները պաշտպանելու գնացող զինվորի շուրթերին նրանց հերոսական ճանապարհին նվիրված երգերն են:

Արցախյան վերջին ճակատամարտը եկավ ավելորդ անգամ փաստելու, որ ուժեղ պետություն ունենալու համար ուժեղ բանակ ունենալը հրամայական է: Այն հատկանշեց, որ 21-րդ դարում էլ հայ ժողովրդի առաջ նույն գոյաբանական խնդիրն է դրված, ինչ 100, 200, 1000 կամ 3000 տարի առաջ՝ մեր պետության առաջ ուժեղ բանակ ունենալու առաջնային խնդիր առաջադրելով: Բացի այդ, համաշխարհային պատմության մեջ չկա գեթ մեկ օրինակ, որ պետությունը հարեւանների բարեհաճությամբ գոյատեւի: Նույնիսկ բոլոր պատերազմներում չեզոքություն պահպանած Շվեյցարիան այսօր ունի աշխարհի թվաքանակով ամենախոշոր եւ մարտունակ բանակը:

Արցախյան վերջին պատերազմից հայ զինվորականը դուրս է եկել ավելի վճռական՝ հազարավոր մեր հերոսների թողած սուրբ պատգամը կյանքի կոչելու պարտավորությամբ: Մեր մարտիրոսվածներն իրենց հերոսական ուղիով մեզ բոլորիս պատգամեցին ունենալ հզոր բանակ, իսկ այդ նպատակին հասնելու համար էլ ունենալ հզոր տնտեսություն՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների պահանջներին:

Եվ ուրեմն՝ Հունվարի 28-ը մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21 է, Մայիսի 9, Մայիսի 28, 451 թվականի Մայիսի 26…

Թեգեր: բանակզինծառայողներզինվորՀՀ զինված ուժեր
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հանրապետական մաղթանք

Հանրապետական մաղթանք

Խաղաղություն կարող է պարտադրել միայն ուժեղ բանակը

Խաղաղություն կարող է պարտադրել միայն ուժեղ բանակը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist