Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Աչքի գերանն» ու գոյություն չունեցող «փուշը»

Որքանո՞վ է ծանոթ Ալիեւը Մամեդ Էմին Ռասուլզադեի գործունեությանը

Փետրվարի 1, 2022
Հանրապետություն
«Աչքի գերանն» ու գոյություն չունեցող «փուշը»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
445
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայատյաց հռետորաբանությունը շարունակում է առանցքային մնալ Ադրբեջանի իշխանությունների խոսքում՝ սկսած երկրի ղեկավարից, ինչն ավելի է խորացնում այդ հասարակության ներսում թշնամանքի եւ ատելության տարածումը։ Ալիեւը չի խուսափում նաեւ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի դեմ. այս անգամ առիթ է դարձել Հայոց բանակի 30-ամյակի առթիվ Մոսկվայում Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը։ Կիրակի օրը, գտնվելով Գանձակում, նա հայտարարել է, թե Գարեգին Նժդեհի հերոսացման հարցն առաջին անգամ ինքն է բերել քաղաքական հարթություն, նաեւ շեշտել է, թե «շարունակելու են փորձել աշխարհի երեսից ջնջել հայկական ֆաշիզմի բոլոր դրսեւորումները»։

Մեծ հայորդու հանդեպ ունեցած գենետիկ վախը բավականին խոսուն է, մահվանից հետո էլ Նժդեհի անվան հիշատակումն անգամ սարսափեցնում է Ադրբեջանին «հաղթանակ նվիրած առաջնորդին»։ Բնականաբար, Ալիեւը լավ է հասկանում, որ քանի դեռ հայերս հիշում ենք եւ մեծարում մեր հերոսներին, կհայտնվեն նաեւ նրանց արդար գործի հետեւորդները, որպեսզի վերահաստատվի պատմական արդարությունը։

Յուրաքանչյուր ազգ ինքն է ընտրում իր հերոսներին, ինչն էլ բնորոշում է տվյալ ժողովրդի ազգային նկարագիրը. հայերիս համար հերոսներ են Նժդեհն ու Անդրանիկը, Մոնթեն ու Ազգալդյանը (այս շարքում հայորդիների բազմաթիվ փառահեղ անուններ կան), մինչդեռ Ադրբեջանի հերոսը Ռամիլ Սաֆարովն է, որին հետեւելով արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բազմաթիվ ռամիլսաֆարովներ ինքնադրսեւորվեցին։ Եվ, իհարկե, չենք կարող շրջանցել եւ չհիշատակել ԽՍՀՄ-ի դեմ կռվող «ադրբեջանական լեգեոնի» ստեղծման ակունքներում կանգնած Մամեդ Էմին Ռասուլզադեին։ 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի նախագահն էր։ Ադրբեջանում նրան ընկալում են որպես «ազգայնականության հայր», Ռասուլզադեին քաղաքական հայր ու գաղափարախոս են համարում մասնավորապես Ադրբեջանի Մուսավաթական ու «Ազգային ճակատ» կուսակցությունները:

Տեղյա՞կ է արդյոք Ալիեւը, որ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Թուրքիա տեղափոխված Ռասուլզադեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել է ֆաշիստների հետ։ Ադրբեջանական էմիգրացիայի մի շարք անդամների հետ նրան հրավիրում են Բեռլին՝ Գերմանիայի նացիստական կառավարության հետ բանակցություններ վարելու համար։ Այդ բանակցությունների արդյունքում որոշվում է, որ Ռասուլզադեն գլխավորելու է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը՝ անձամբ մասնակցելով «Ադրբեջանական լեգեոնի» ստեղծմանը։ Ի դեպ, ըստ տարբեր աղբյուրների՝ «Ադրբեջանական լեգեոնն» աչքի էր ընկնում Խորհրդային Միության եւ Կարմիր բանակի դեմ իրականացրած գործողություններով, նրան էին վստահված նաեւ 1944 թ. Լեհաստանի դեմ զինված գործողությունները։ Այսքանից հետո կարող ենք ենթադրել, որ Ալիեւը կամ տեղյակ չէ անգամ մեկդարյա պատմական անցքերին, կամ հիշողության մասնակի կորուստներ ունի։

Ալիեւը նաեւ հայտարարել է, թե ի տարբերություն մեզ՝ հայերիս, «իրենք երբեք պատերազմական հանցագործություններ չեն անի»։ Այս հայտարարությունները մերկապարանոց են այնքանով, որ թե համացանցում, թե միջազգային եւ հայկական մամուլում բազմաթիվ արձանագրումներ կան Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության, ինչպես նաեւ գերեվարված անձանց նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացրած խոշտանգումների ու սպանությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 2020 թ. սեպտեմբերին իրենց իսկ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի օրերին։ Մի շարք պետությունների համապատասխան կառույցներ եւ միջազգային տարբեր կազմակերպություններ եւս արձանագրել են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ փաստեր։ Բավական է նշել միայն «Human Rights Watch» իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության՝ պատերազմի օրերին հրապարակած զեկույցը, որտեղ նշված է, որ Ադրբեջանը կասետային արգելված ռումբեր է օգտագործել Արցախի բնակավայրերի դեմ, որոնց օգտագործումը քաղաքացիական բնակավայրում արգելվում է պատերազմի օրենքով։ Սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակով էլ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպությանը տեղում հետաքննություններ անցկացնելու թույլտվություն չեն տվել։

Գանձակում Ալիեւը հերթական անգամ բացահայտորեն սպառնացել է Հայաստանին նոր պատերազմով՝ ասելով, որ «մենք երբեք թույլ չենք տա, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար։ Եթե սա տեսնենք, տեղում կվերացնենք»։ Այս ձեւակերպումները եւ ագրեսիվ հայտարարությունները մեկ անգամ եւս վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ գործընթացին նույնիսկ «հաղթանակից» հետո:

Թեգեր: Գարեգին ՆժդեհՄամեդ Էմին Ռասուլզադե
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչ վիճակում է գյուղտեխնիկայի հավաքակազմը

Ինչ վիճակում է գյուղտեխնիկայի հավաքակազմը

Իրան-5+1-ի բանակցությունները մշուշապատ են

Իրան-5+1-ի բանակցությունները մշուշապատ են

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist