Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ վիճակում է գյուղտեխնիկայի հավաքակազմը

Եվ ինչ է ակնկալվում ֆինվարձակալության հերթական ծրագրից

Փետրվարի 1, 2022
Հանրապետություն
Ինչ վիճակում է գյուղտեխնիկայի հավաքակազմը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
381
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության նախորդ շաբաթվա նիստում հաստատվեց գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության հերթական ծրագիրը, եւ 2022 թ. հունվարի 1-ից կառավարության ընդունած բոլոր արձանագրային որոշումներն անվավեր կճանաչվեն։

Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների (նաեւ գնահատականները այս գերատեսչությանն են,- Ա.Մ.)՝ շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 80-90 տոկոսն օգտագործվում է 20 տարուց ավելի, եւ անցել են մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղտեխնիկայի մաշվածության հետեւանքով կտրուկ ավելանում է վառելիքի, նորոգումների եւ տեխնիկական սպասարկումների ծախսը, ինչի հետեւանքով էլ բարձրանում են նաեւ ծառայությունների սակագները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով: Գյուղտեխնիկայի վերազինման ներկա պահանջի եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողների ցածր վճարունակության պայմաններում տեխնիկայի նորացումը իրատեսական է համարվում միայն այդ տեխնիկայի ձեռք բերման մատչելի մեխանիզմների կիրառման դեպքում: Մեքենայացման ներկա վիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ոլորտում առաջնահերթ խնդիր են տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի իրականացումը, խնդրի լուծմանն ուղղված պետական աջակցության քաղաքականությունը։

Մարզերից հավաքված տվյալների համաձայն՝ 2020 թ. ավարտին հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի քանակը կազմել է 26670 միավոր, որից տրակտորներ՝ 10487, հացահատիկահավաք կոմբայններ` 1032, կերահավաք կոմբայններ` 256, խոտհնձիչներ` 2467, հավաքիչ-մամլիչներ` 2188, շարքացաններ` 1656, գութաններ` 3733, կուլտիվատորներ` 2139, հատիկազտիչ մեքենաներ` 314: Տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը 88.5 տոկոս է: Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլից մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը 1186 լիզինգառուի տրամադրվել է 1859 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 815 միավոր տրակտոր, 14 միավոր կոմբայն եւ թվով 1030 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։ Հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10.0-12.5 տոկոսի չափով, մինչդեռ գյուղատնտեսությունում տնտեսավարողների ցածր վճարունակության պահանջարկի եւ տեխնիկայի վերազինման պահանջի պայմաններում տեխնիկայի նորացումը իրատեսական է համարվում ավելի փոքր ծավալներով, ինչը հետագա տարիներին նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի առավել արագ տեմպերով վերազինման համար:

Ինչեւէ, հաստատված ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի եւ արդյունավետ մոտեցումների՝ մասնավորապես լիզինգի մեխանիզմի կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը՝ հաշվի առնելով 2017-2021 թթ. (2021 թ. 9 ամիսների) գործող ծրագրի դրական փորձն ու արդյունքները։

Ծրագիրը հետեւյալ պայմաններով է. 1. տարեկան մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչեւ 12 տոկոսային կետը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի վճարած լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս։ Իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում տնտեսավարողների եւ զինծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման հետեւանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափով, որ լիզինգառուի՝ վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։ 2. Լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար։ 3. Լիզինգի մարման ժամկետ՝ կոմբայնների համար՝ 10, տրակտորների համար՝ 6, շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6, եւ այլ գյուղտեխնիկայի համար՝ 3 տարի, ընդ որում՝ տրակտորներ եւ այլ գյուղատնտեսական տեխնիկա միեւնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի։ 4. Լիզինգի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչեւ 6 ամիս ժամկետով։ 5. Նույն լիզինգառուի ձեռք բերվված լիզինգի առարկաների հանրագումարի մնացորդը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը:

2022 թ. ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի 719.5 մլն դրամ (հաշվարկ-հիմնավորումը ներկայացվել է 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2022 թ. բյուջետային ֆինանսական հայտի շրջանակում)՝ այդ թվում 597.6 մլն դրամը կուղղվի նախորդ տարիներին ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը, իսկ 121.9 մլն դրամը՝ 2022 թ. կանխատեսվող շուրջ 1.4 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը: Վերջինս հնարավորություն կտա իրագործել կառավարության ծրագրով ամրագրված այն դրույթը, համաձայն որի՝ անհրաժեշտ է շարունակել գյուղտեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով 500 միավոր տեխնիկայով։

Ծրագրի հետագա տարիների ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով։

Նախարարությունն ակնկալում է, որ ծրագրի իրագործմամբ՝ 1. կստեղծվեն պայմաններ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար, 2. կնորացվի գյուղտեխնիկայի հավաքակազմի շուրջ 1.0-3.0 տոկոսը, 3. վառելիքը կխնայվի 10-15 տոկոսի չափով, 4. բերքատվությունը կբարձրանա 2.5-3.0 տոկոսով, 5. կկրճատվեն տեխնիկայի նորոգումների եւ սպասարկումների ծախսերը, 6. գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքների ընթացքում կորուստների կրճատում կլինի՝ կոմբայնների դեպքում հացահատիկի բերքահավաքի ժամանակ 7-10 տոկոսով, 7. կնվազի գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը։

Վերջում, իբրեւ համեմատություն, հավելենք, որ վերոհիշյալ՝ 2017 թ. ծրագիրը երբ սկսվեց, այն ժամանակ դեռ գործող գյուղնախարարության տվյալներով՝ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում էր շուրջ 79 տոկոս: Եվ լիզինգի պայմաններն էլ հետեւյալն էին.՝ 1. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 տոկոս տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում էր, 2. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 տոկոս տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում էր, 3. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 տոկոս տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում էր, 4. այլ գյուղատնտեսական գործիքների համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչեւ 9 տոկոս տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում էր: Ընդ որում՝ տրակտորներ եւ այլ գյուղտեխնիկա միեւնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող էր սահմանվել 6 տարի: Կանխավճարը լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով էր: Այդ ժամանակահատվածում նաեւ այլ հարցեր էին քննարկվում՝ տեխնիկայի սպասարկման կայանի հետ կապված, նաեւ՝ թե ինչ սակագներ կունենան այդ կայանի ծառայությունները, կամ՝ ինչ անել այն պարագայում, երբ հողակտորները փոքր են, ու լիզինգի հնարավորություն էլ չկա եւն:

Թեգեր: գյուղգյուղատնտեսությունլիզինգՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իրան-5+1-ի բանակցությունները մշուշապատ են

Իրան-5+1-ի բանակցությունները մշուշապատ են

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Միայնություն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist