Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միայն լրջագույն աջակցությունը կբարեփոխի գյուղոլորտը

Սա մեզ համար կենսական ու ռազմավարական նշանակության հարց է

Փետրվարի 2, 2022
Հանրապետություն
Միայն լրջագույն աջակցությունը կբարեփոխի գյուղոլորտը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
303
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր կա, ըստ որի խրախուսվում է խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռք բերումը, եւ այդ նպատակով նախատեսվում էր տրամադրել սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր (առավելագույնը 12 տոկոս վարկի մինչեւ 10 տոկոսային կետի սուբսիդավորում)։ Այժմ այդ ծրագրում փոփոխություններ են եղել, եւ գործադիրը դրանք հաստատել է։ Փոփոխություններից մեկը, օրինակ, այն է, որ 12-ը դարձել է 14։

Էկոնոմիկայի նախարարությունը դրա անհրաժեշտությունը պայմանավորում է ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխության հետեւանքով նշված ծրագրի պայմանները վերանայելու գործոնով։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ.  սեպտեմբերից, որի հիմնական նպատակը տավարաբուծության ոլորտի տնտեսավարողներին, մասնավորապես՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմի կիրառմամբ խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման աջակցությունն է: Ըստ պետական այս գերատեսչության՝ ծրագրի մեկնարկից սկսած մինչեւ 2020 թ. մարտ վարկերը տրամադրվել են տարեկան մինչեւ 12 տոկոս տոկոսադրույքով, որի 10 տոկոսային կետը սուբսիդավորվել է։ 2020 թ. մարտից մինչեւ 2021 թ. դեկտեմբերը, սակայն, վարկերը տրամադրվել են տարեկան մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվել է։

Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ (կառավարության որոշման հիմնավորման  համաձայն), եւ դրա համար էլ վարկի տրամադրման տոկոսադրույքը վերանայվել է։ Դարձյալ ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ծրագրի մեկնարկից մինչ օրս դրա շրջանակներում ձեռք բերված կենդանիների ընդհանուր գլխաքանակից ընդամենը 18 տոկոսը կամ 262 գլուխն է աճեցվել ՀՀ-ում։

Ինչեւէ, փոփոխություններից հետո վարկն այլեւս կտրամադրվի 14 տոկոս տոկոսադրույքով։ Եվ տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ «Հայաստանում աճեցված տոհմային ԽԵԿ (խոշոր եղջերավոր կենդանի) ձեռք բերելու դեպքում տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոս, իսկ ներկրված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս տոկոսադրույքով»։ Իսկ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։

Ծրագրի գծով պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն ներառված է 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում։

Ի դեպ, տեղեկացնենք, որ մենք նման ծրագիր ունեցել ենք 2007-2015 թթ. համար, որի շրջանակներում ներկրվել է 2.506 գլուխ տոհմային երինջ, որից հոլշտին ցեղի՝ 981 գլուխ, շվից ցեղի՝ 932 գլուխ եւ սիմենթալ ցեղի՝ 593 գլուխ: Ժամանակին ծավալուն անդրադարձել էինք այս ցեղերի որակական հատկանիշներին, Հայաստանում դրանց հարմարվողականությանը եւ այլն: Պատճառները հասկանալի էին. տավարաբուծությունը գյուղատնտեսության առանցքային ճյուղերից է, եւ այս ճյուղի արդյունավետությամբ էլ էր մեծապես պայմանավորված երկրի պարենային անվտանգությունը (կաթով եւ մսով ապահովվածություն, նաեւ կաշեգործության ոլորտի զարգացում), ուստի պետությունը որոշել էր առավել գործուն մեխանիզմներ կիրառել ոլորտի առաջխաղացման նպատակով:

Մեկ այլ փաստ էլ ներկայացնենք: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների՝ 2017 թ. հանրապետություն են ներկրվել 484 գլուխ, իսկ արտահանվել՝ 13.590 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ, իսկ 2018 թ. ներմուծվել է 2.439 գլուխ եւ արտահանվել 3.292 գլուխ։ Այսպիսով՝ 2017 թ. խոշոր եղջերավոր կենդանիների զուտ արտահանումը կազմել է 13.106 գլուխ, իսկ 2018 թ.՝ 853 գլուխ կամ նախորդ տարվա համեմատ շուրջ 15 անգամ պակաս։ Եվ 2018 թ. ներկրված ու չարտահանված խոշոր եղջերավոր կենդանիների միայն 25 տոկոսն է (214 գլուխ) օգտագործվել հետագա բուծման նպատակով, իսկ 75 տոկոսն իրացվել էր որպես միս:

Այդ տարիներին՝ դեռ սկզբնական՝ 2007 թ. ծրագրից սկսած, պետությունը որոշել էր՝ անասնաբուծության ներուժը կա, ուրեմն պետք է աջակցել: Առանձին՝ գյուղոլորտին առնչվող սուբսիդավորման ծրագրեր կային: Դիտարկում էինք պայմանները այլ երկրներում՝ առաջարկներ ներկայացնելու եւ համանման ծրագրերը բարելավելու նպատակով: Օրինակ՝ ՌԴ-ում 2012 թ. կար «Դաշնային բյուջեից տոհմային անասնաբուծության աջակցության նպատակով ՌԴ սուբյեկտների բյուջե հատկացվող սուբսիդիաների տրամադրման եւ բաշխման կանոնները», Ղազախստանում՝ տոհմային անասնաբուծության աջակցությանն ուղղված սուբսիդավորման կանոնները: Բայց այս ծրագրերի շրջանակներում մասնակի փոխհատուցվում էին ինչպես ձեռք բերվող տոհմային կենդանիների արժեքը, այնպես էլ դրանց պահպանման ու կերակրման ծախսերը։

Այս տարիների ընթացքում եւ ցայսօր էլ ափսոսանքով պետք է մի փաստ արձանագրենք. ոլորտային աշխատանքի անընդհատության կապը չկա: Եվ չկա նույնիսկ այն դեպքում, երբ ծրագրերն իրականում կան՝ ըստ տարիների: Թեկուզ եւ հենց ա՛յս ծրագրի մասով: Տարիներ շարունակ իրականացվում է, բայց երբ փորձենք հանրագումարի բերել, թե, ասենք, հենց ԽԵԿ ծրագրի մասով ինչ հստակ տեղաշարժ կա, չենք գտնի. փոփոխություններն աննշան են: Դրանք կարող են լինել առանձին տնտեսավարողների մոտ, բայց բնագավառը տեղից չի շարժվում: Եվ ոչ միայն անասնաբուծությունը, գյուղատնտեսության մյուս ճյուղերում էլ նույն վիճակն է: Ու դրա համար, երբ հաճախ բարձրաձայնվում է, թե գյուղատնտեսությունը որակական նոր աստիճանի չենք կարողանում բերել, թե գյուղացին դեռ բահով է եւ այլն, պետք է հասկանանք խորքային պատճառները: Որոնցից մեկը եւ աշխատանքի անընդհատության կապի բացակայությունն է: Նաեւ՝ ընդհանրապես գյուղոլորտին առնչվող ծրագրեր մշակելիս հարկ է լսել մասնագետներին՝ գյուղն իմացող մասնագետներին, ոչ թե ֆինանսական կազմակերպություններին: Ու չբավարարվել միայն ցածր տոկոսադրույքով վարկեր տալով: Դա լրջագույն աջակցություն չէ: Եվ ամեն անգամ, երբ մեր սիրած «միջազգային փորձը» թմբկահարում ենք, չխուսափենք գյուղոլորտում այդ նույն միջազգային փորձի դիտարկումից: Կարող ենք հետաքրքիր բաներ բացահայտել եւ հասկանալ՝ ինչ ասել է, ի վերջո, գյուղոլորտին աջակցությունը: Իրապես մեծածավալ ու լրջագույն աջակցությունը: Ինչը մեզ համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունի. մեր գյուղերը մեզ համար միայն պարենային խնդիր չէ, որ լուծում են:

Թեգեր: գյուղգյուղատնտեսությունՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Տեղահանված քաղաքացիները պետք է վերադառնան»

«Տեղահանված քաղաքացիները պետք է վերադառնան»

Շուշիի անփառունակ հռչակագիրն ընդունվել է

Շուշիի անփառունակ հռչակագիրն ընդունվել է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist