Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կազմվել է Դիլիջանի ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը

Փետրվարի 16, 2022
Հանրապետություն
Կազմվել է Դիլիջանի ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
745
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտում իրականացվել է Դիլիջան քաղաքի ջրահեռացման թունելի ուսումնասիրություն եւ գնահատում, կազմվել է ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը, որի հիման վրա արդյունավետորեն կիրականացվեն հակասողանքային միջոցառումները: Աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գեւորգյանը: Այս մասին «ՀՀ»-ին տեղեկացրել են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Մ. Գեւորգյանը նշել է, որ Դիլիջան քաղաքը գրեթե ամբողջությամբ կառուցված է սողանքային գոտում: Բոլոր ուսումնասիրություններն ու հետազոտությունները հանգեցրել են այն եզրակացության, որ մեծ զանգվածի սահքի հիմնական պատճառը գրունտների գերխոնավ եւ ջրհագեցած լինելն է: Սողանքային տարածքի կայունացման նպատակով կատարվել են մի շարք հակասողանքային միջոցառումներ, որոնցից առաջնայինը սողանքային մարմնով անցնող ցամաքուրդային թունելի կառուցումն էր։ Ջրհագեցվածությունը նվազեցնելու եւ սահքը կանգնեցնելու նպատակով խիստ կարեւոր է ցամաքուրդային թունելի անթերի շահագործումը: «Մեր հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա կազմվել է ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը, որի հիման վրա էլ շարունակվել են հակասողանքային միջոցառումների աշխատանքները»,- հայտնել է Մ. Գեւորգյանը։

Տեղեկատվության նույն աղբյուրի համաձայն՝ ԳԱԱ  երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ եւ վերլուծություններ, որոնց արդյունքում ստացված նոր տվյալների հիմամբ կառուցվել է Մեծ Թալա սողանքային մարմնի ջրահեռացման եւ ցամաքուրդային կառույցների (մակերեսային ու ստորգետնյա) թվային եռաչափ մոդելը, ինչը թույլ է տալիս առավել հստակ ուրվագծել սողանքի ներկայիս վիճակն ու խոչընդոտները՝ թունելի եւ ամբողջ ցամաքուրդային համակարգի արդյունավետ աշխատանքի համար:

Իմիջիայլոց, հետազոտական աշխատանքներն իրականացվել են կենտրոնական բանկի պատվերով։ Աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ, ովքեր մասնակցել են ցամաքուրդային թունելի ներսում  ուսումնասիրություններին, իրականացրել են չափագրումներ, գրանցումներ, մասնակցել են թունելի եռաչափ մոդելավորման աշխատանքներին։

Ի դեպ, դեռ 2005 թ. կազմած «Սողանքներ Հայաստանում» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009 թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքների» հաշվետվության մեջ ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք, եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները…

Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մանկության բակից՝ անվերջ երկար ճամփա…

Մանկության բակից՝ անվերջ երկար ճամփա…

«Մարդ ինչ էղնի-չեղնի՝ տաղանդավոր չեղնի»

«Մարդ ինչ էղնի-չեղնի՝ տաղանդավոր չեղնի»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist