Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մասնակիցների որակավորման չափանիշներ

Ենթակայանների վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգում

Փետրվարի 18, 2022
Հանրապետություն
Մասնակիցների որակավորման չափանիշներ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
254
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկ որոշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 220/110/35/10/6 կՎ «Շինուհայր» եւ 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանների վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգում որակավորման ապահովում ներկայացնելու պահանջից բացի կիրառել նաեւ մասնակիցների որակավորման չափանիշներ (չզեկուցվող հարցերի շարքից էր)։ Ի՞նչ հիմնավորում է սրան տալիս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (բոլոր գնահատականները նույնպես պետական այս գերատեսչությանն են,- Ա.Մ.)։

Այսպիսով՝ «Շինուհայր» ենթակայանը կառուցվել է դեռ 1961 թ.: 2004 թ. իրականացվել է ենթակայանի մասնակի վերակառուցում: «Ագարակ-2» ենթակայանը կառուցվել է

2002-ին` որպես 220 կՎ փոխանջատման կետ: Հաշվի առնելով երկարամյա շահագործման արդյունքում «Շինուհայր» ենթակայանի էլեկտրական սարքավորումների եւ ենթակառուցվածքների ֆիզիկական եւ բարոյական մաշվածությունը, ինչպեսեւ երկրի հարավային հատվածում էներգահոսքերի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, 2017-2018 թթ. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախաձեռնվել է «Շինուհայր» ենթակայանի ամբողջական վերակառուցման եւ 220 կՎ «Ագարակ-2» փոխանջատիչ կետը՝ 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանի վերակառուցման աշխատանքները:

Ընտրված չինական կապալառուի կողմից ենթակայանների վերակառուցման համար անհրաժեշտ սարքերի, սարքավորումների եւ նյութերի շուրջ 95 տոկոսը մատակարարելուց, մասամբ մոնտաժելուց հետո տեղանքը լքելու եւ աշխատանքներն ավարտին չհասցնելու հիմքով պատվիրատուի կողմից պայմանագրով սահմանված տույժը գանձելուց հետո չինական կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծվել է եւ որոշում է կայացվել ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» միջոցներով:

Ենթակայանների վերակառուցման աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությամբ գնման ընթացակարգ նախաձեռնելու նպատակով, ենթակայանների վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն է արվել:

Ընկերության՝  նախկինում վերակառուցված եւ ներկայումս վերակառուցման ընթացքում գտնվող բարձրավոլտ ենթակայաններում աշխատանքներն արվել եւ այժմ էլ արվում են միջազգային վարկատու կազմակերպությունների (Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ, Գերմանիայի վերականգնման վարկերի բանկ, Ասիական զարգացման բանկ եւն) ֆինանսավորմամբ՝ Հայաստանի հետ ստորագրված միջազգային պայմանագրերի շրջանակներում։ Եվ ծրագրերի շրջանակներում մրցույթներն արվել եւ արվում են ֆինանսավորող կազմակերպությունների կողմից հաստատված կանոնակարգերով եւ ուղեցույցներով, որոնց համաձայն, պայմանագրի շնորհման նպատակով հայտարարված մրցույթի հրավերով պարտադիր սահմանվում են մասնակիցների որակավորման, մասնավորապես՝ ֆինանսական եւ փորձառության չափանիշներ: Որակավորման չափանիշների սահմանումը հնարավորություն է ընձեռում զերծ մնալ ֆինանսապես անկայուն եւ երբեւէ նմանատիպ առաջադրանք չիրականացրած ընկերությանը երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերակառուցման առաջադրանքի պատվիրման ռիսկից:

Միջազգային զարգացման բանկերի գնման ուղեցույցներով սահմանված որակավորման ընթացակարգերի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ՝ ենթաօրենսդրական մակարդակում, մասնակիցների որակավորման չափանիշների սահմանումը սահմանափակված է որակավորման եւ կատարման ապահովման երաշխիքների ներկայացումով: Մասնավորապես՝ «Գնումների մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ չեն կարող սահմանվել մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքի եւ որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածով, խտրական են եւ սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին, համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

Կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշման թիվ 1 հավելվածով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաեւ, որ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հավաստում՝  որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը  հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի 70-ապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի 15, իսկ գերազանցելու դեպքում՝ 30 տոկոսին:

Վերոնշյալ իրավական նորմերի ուսումնասիրությունը փաստում է, որ չեն սահմանվում մասնակիցների որակավորման չափանիշներ: Մասնակցի որակավորումը գնահատվում է միայն կանխիկ փողի, բանկային երաշխիքի կամ տուժանքի մասին համաձայնության ձեւով ներկայացված ապահովումների տեսքով, մինչդեռ որակավորման ապահովան նման կառուցակարգը չի կարող ապահովել պատվիրատուի կարիքին համապատասխանող արդյունքի ստացումը, այն որոշ չափով կարող է միայն մեղմել պայմանագրի ձախողման հետեւանքով կրած վնասները: Ասվածը հիմնավորվում է ՀՀ էներգահամակարգի այլ կազմակերպությունների կողմից առանց որակավորման չափանիշների սահմանման՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում աշխատանքների կամ ծառայությունների ձեռք բերման նպատակով իրականացված մրցույթների արդյունքներով ունեցած վատ պրակտիկայով կամ հետեւանքներով:

Հաշվի առնելով ենթակայանների վերակառուցման աշխատանքները հրատապ եւ պատշաճ կատարելու համար որակավորված ու փորձառու կապալառուի ներգրավման անհրաժեշտությունը, ինչպեսեւ այն հանգամանքը, որ ենթակայանների վերակառուցումն ունի խիստ առանձնահատուկ բնույթ եւ միայն ֆինանսական միջոցների առկայությունը չի կարող բավարար լինել կապալառուի՝ ենթակայանի վերակառուցման որակավորում ունենալու հանգամանքը հավաստելու համար, ուստի առաջարկվում է հետեւյալը. ՀՀ կառավարության որոշմամբ ենթակայանների վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգում կիրառել մասնակիցների որակավորման  չափանիշներ՝ միաժամանակ պահպանելով նաեւ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու պահանջը:

Մասնակիցների որակավորման չափանիշները մշակվել են միջազգային վարկատու կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ենթակայանների վերակառուցման ծրագրերում կիրառվող որակավորման չափանիշների հաշվարկման ընթացակարգերի համաձայն եւ չեն հակասում «Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, քանի որ առաջարկվող չափանիշները բխում են նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից։ Վերոնշյալ ընկերությունում առկա տեղեկատվության համաձայն՝ առաջարկվող չափանիշներին կարող են բավարարել առնվազն տեղական 3 պոտենցիալ մասնակիցներ՝ որպես մեկ կազմակերպություն կամ միավորման (համատեղ ձեռնարկության) միջոցով, որոնք մինչ այժմ մասնակցել են ՀՀ-ում իրականացված նմանատիպ ենթակայանների վերակառուցման կամ կառուցման գործընթացում որպես կապալառու կամ ենթակապալառու։

Ըստ ՏԿԵՆ-ի, այս որոշումից ակնկալվում է հետեւյալը. ՀՀ էներգահամակարգի արդյունավետության բարելավում, ներքին էլեկտրահաղորդման ցանցի արդյունավետության, տարածաշրջանի սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում, Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն եւ փոխշահավետ միջսահմանային փոխանակումների ապահովում:

Թեգեր: էլեկտրաէներգիաՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ժամանակին ստեղծված եւ այսօր էլ գործող կառույց

Ժամանակին ստեղծված եւ այսօր էլ գործող կառույց

«Թուրքիան հանդես կգա Ռուսաստանի դեմ»

«Թուրքիան հանդես կգա Ռուսաստանի դեմ»

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist