Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ թյուրքագիտության զարգացման արդի փուլի առանձնահատկությունների շուրջ

Փետրվարի 22, 2022
Հանրապետություն
Հայ թյուրքագիտության զարգացման արդի փուլի առանձնահատկությունների շուրջ
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի բազմամյա վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի հետ

-Պարոն Սաֆարյան, այսօր աշխատաշուկայում պահանջարկվա՞ծ են, արդյոք, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի շրջանավարտները:

-Մեր շրջանավարտները գերպահանջված են ամենատարբեր ոլորտներում՝ զանազան գերատեսչությունների, ԶԼՄ-ների, գիտակրթական հաստատությունների եւ այլնի կողմից: Ակնհայտ է, որ ամբիոնը, ըստ էության, մենաշնորհային դիրքեր ունի թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում թյուրքական լեզուների՝ թուրքերենի, ադրբեջաներենի, ղազախերենի, թուրքմեներենի, թյուրքալեզու ժողովուրդների մշակույթի եւ հայ-թյուրքական լեզվամշակութային առնչությունների հիմնահարցերի դասավանդման, համապատասխան բուհական դասագրքերի եւ մեթոդական ձեռնարկների ստեղծման գործընթացում: Մեր ամբիոնի դասախոսների եւ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների ջանքերով են ստեղծվել հայաստանյան իրականության մեջ առաջին թուրքերենի բուհական դասագիրքը, որն արդեն իսկ վերահրատարակվել է յոթ անգամ, եւ օսմաներենի, ադրբեջաներենի առաջին բուհական հայերեն դասագրքերը: Անսքող հպարտությամբ կարող եմ արձանագրել մեր շրջանավարտների եւ գործընկերների բացառիկ հաջողությունները. հատուկ ուզում եմ նշել, որ ամբիոնի ասպիրանտ Շուշան Խաչատրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով պարգեւատրվել է Ղազախստանի «Բարեկամություն» շքանշանով, իսկ ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Պետրոսյանը՝ Թուրքմենաստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրամանագրով՝ Թուրքմենստանի նախագահի առաջին աստիճանի մրցանակով: Վերոհիշյալ փաստերը, հիրավի, եզակի են ոչ միայն ԵՊՀ, այլեւ հայաստանյան գիտակրթական պատմության մեջ: Ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը բազմիցս հանդես է եկել միջազգային հեղինակավոր գիտաժողովներում՝ մշտապես արժանանալով ամենաբարձր գնահատանքի: Մեր նախկին ասպիրանտներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Անի Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանն այսօր պատվով են ներկայացնում Հայաստանը գերմանական առաջատար համալսարաններում:

-Կպատմե՞ք ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին:

-Մեր ամբիոնի դասախոսները վաստակած հեղինակություն են վայելում թյուրքագիտության եւ օսմանագիտության հիմնահարցերի ուսումնասիրության ոլորտում. կցանկանայի շեշտել ամբիոնի պրոֆեսոր, պատմագիտության դոկտոր եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի թե՛ պատմագիտական, թե՛ գրականագիտական աշխատությունների կարեւորությունը: Ամբիոնի դոցենտ եւ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի՝ թուրքերենի լեզվաբանության, հայ-թյուրքական  մշակութային առնչությունների, համշենահայության պատմության ու մշակույթի ամենատարբեր խնդիրների, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվային նյութերի մասին հրապարակումները նույնպես բացառիկ գիտական արժեք ու հասարակական-քաղաքական հնչերանգ ունեն: Վերջերս համալսարանական թյուրքագետների եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով կազմակերպվեց միջազգային մեծ գիտաժողով, որին մասնակցեցին ինչպես ԵԱՏՄ երկրների, այնպես էլ հեռավոր արտերկրի առաջատար միջնադարագետներ, աղբյուրագետներ, մշակութաբաններ, լեզվաբաններ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները եւ թյուրքագիտության ամբիոնի դասախոսները (ղազախ գործընկերների հետ համահեղինակաբար) տարբեր երկներում ու տարբեր լեզուներով հրատարակել են մի շարք հոդվածներ՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի պատմաբանասիրական համալիր ուսումնասիրության հիմնահարցերին: Հատկանշական է, որ վերոհիշյալ թեման, որն ընդգրկում է հայագիտության ու թյուրքագիտության հատման տիրույթի առավել բարդ ու վիճահարույց մի շարք հարցեր, Հայաստանի, ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի, Իսրայելի, Ուկրաինայի, Լեհաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ այլ երկրների առաջատար համալսարանները ներկայացնող տարբեր հետազոտողների հետաքրքրության ոլորտում է, եւ ԵՊՀ-ն այստեղ կապող ու միավորող ուրույն առաքելություն է ստանձնել:

-«ՀՀ»-ի անունից շնորհավորելով Ձեզ Ղազախստանի երկու (իսկ մինչ այդ նաեւ` Թուրքմենստանի) պետական պարգեւներին արժանանալու կապակցությամբ, կցանկանայի, որ պատմեք Ձեր միջազգային համագործակցության որոշակի դրվագների մասին:

-Շնորհակալ եմ: Մեր ամբիոնն իսկապես հայության եւ թյուրք-մուսուլմանական աշխարհի՝ թյուրքալեզու երկրների ու ՌԴ թյուրքալեզու սուբյեկտների միջեւ գիտամշակութային համագործակցության կարեւորագույն եւ էֆեկտիվ «խողովակ» կամ «կամուրջ» է: Ցավոք, Թուրքիայում եւ Ադրբեջանում կան հայատյաց ուժեր, որոնք ջանք ու ռեսուրս չեն խնայում՝ փորձելով մեկուսացնել Հայաստանը միջազգային ամենատարբեր հարթակներում, հատկապես իսլամական աշխարհում: Այսուհանդերձ, մեր ամբիոնի դասախոսները թյուրքական բանասիրության, թյուրքալեզու ժողովուրդների գրականության պատմության, արեւելաքրիստոնեական միստիցիզմի ու սուֆիզմի առնչությունների, Հյուսիսային Եվրասիայի տարբեր ժողովուրդների դարավոր մշակութային կապերի մասին գիտական զեկուցումներով հանդես են եկել մի քանի տասնյակ համաշխարհային ու միջազգային գիտաժողովներում, պարբերաբար մասնակցել «Ռուսաստանը եւ թյուրք-մուսուլմանական աշխարհը» գիտաժողովներին, տպագրել բազմաթիվ հոդվածներ արտասահմանյան ազդեցիկ գիտական ու գիտահանրամատչելի հանդեսներում: Մեր հետազոտողների աշխատանքի արդյունքը ներկայացվել է տարբեր լեզուներով՝ նաեւ մուլտիմեդիայի եւ կոնվերգենտ լրագրության գործիքակազմով: Ի վերջո, հայ թյուրքագետների գերխնդիրն է օբյեկտիվորեն գոյություն ունեցող թյուրք-մուսուլմանական աշխարհին հայության՝ ադապտացիոն մեխանիզմների մշակումն ու բյուրեղացումը: Անդրադառնալով համագործակցության որոշակի դրվագներին՝ կցանկանայի հատուկ հիշատակել մի քանի հիմնարար հրատարակություններ. թուրքմեն գրականության դասական Մախթումկուլի Ֆրագիի բանաստեղծությունների երկրորդ հրատարակությունը (Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առաջաբանով, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ. Արամ Սիմոնյանի եւ իմ վերջաբանով, պատմաբանասիրական ծանոթագրություններով), ղազախական գրականության ստվարածավալ անթոլոգիան, որտեղ առաջին անգամ ընդգրկվել են ղազախական ժիրաուների, Աբայի, Շաքարիմի, Մաղժան Ժումաբաեւի, Ահմեդ Բայտուրսինովի, Օլժաս Սուլեյմենովի եւ ղազախական գրականության այլ դասականների ստեղծագործությունների՝ ժամանակակից հայ ճանաչված բանաստեղծներ Վարուժան Խաստուրի, Էդվարդ Միլիտոնյանի, Գագիկ Դավթյանի բացառիկ վարպետությամբ կատարված թարգմանությունները, Մուխթար Աուեզովի «Աբայ» վեպ-էպոպեայի երկրորդ հրատարակությունը (նոր խմբագրմամբ եւ առաջաբանով), Աբայի «Սեւ խոսքեր»-ի հայերեն առաջին թարգմանությունը (հայերեն, ղազախերեն ու ռուսերեն հատուկ առաջաբանով եւ աղբյուրագիտական ծանոթագրություններով): Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հայաստանյան եւ արտերկրի բոլոր գործընկերներին ու գրչեղբայրներին բազմամյա արդյունավետ համագործակցության համար: Մեր ստեղծագործական խումբը (Վարուժան Խաստուր, Վարդան Դեւրիկյան եւ ես) գիտակցում է, որ մեզ պատիվ ու բախտ է վիճակվել այսօր զարգացնել հայ-ղազախական եւ հայ-թուրքմենական գիտամշակութային կապերի ակունքների մոտ կանգնած մեծն Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի ու Պարույր Սեւակի ձեւավորած բարի ավանդույթները:

Թեգեր: Ալեքսանդր ՍաֆարյանԵրևանի Պետական ՀամալսարանԹուրքիաՀայաստանպրոֆեսոր
Կիսվել4Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային

Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային

Թեհրանը դժգոհ է Էրդողանի դիվանագիտությունից

Թեհրանը դժգոհ է Էրդողանի դիվանագիտությունից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist