Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Լավագույնս բացահայտելով կանանց ներուժը

Լավ հնարավորություններ կստեղծենք այն առավել շահավետ օգտագործելու համար

Մարտի 7, 2022
Հանրապետություն
Լավագույնս բացահայտելով կանանց ներուժը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
657
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մենք պետք է հարց տանք մեզ` կարո՞ղ ենք մեզ թույլ տալ անտեսելու կնոջ ձայնը, հնարավո՞ր է, որ կանանց առաջարկած լուծումներն այն են, ինչ աշխարհը փնտրում է»:

Տեո-Բեն Գուրիրաբ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին ղեկավար

Քաղաքական տեսաբան եւ լրագրող Ռ. Մորգանը գրում է, որ կանայք ժառանգաբար պասիվ կամ խաղաղ չեն, նրանք պարզապես մարդ են` ունակ ունենալու ցանկացած զգացմունք: Հակառակ Մորգանի` քաղաքագետ Ֆ. Ֆուկույաման կարծում էր, որ կանայք իրենց բնությամբ խաղաղ են: Նա իր «Կինը եւ համաշխարհային քաղաքականության էվոլյուցիան» հոդվածում վկայում է, որ տղամարդիկ ավելի շատ են հակված բռնության, քան` կանայք: Այդ պատճառով էլ աշխարհում պատերազմում են մեծամասամբ տղամարդիկ: Սակայն, մյուս կողմից, Ֆուկույաման իր անհանգստությունն էր արտահայտում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ապագայի համար, քանի որ դրա մշակման գործում ներգրավված են մեծ թվով կին գործիչներ: Ըստ քաղաքագետի` երեւույթը վտանգ է պարունակում, քանի որ կանայք ավելի խաղաղասեր են եւ կարող են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը մարտահրավեր նետել` զերծ մնալով կտրուկ որոշումներից: Այնուամենայնիվ, կանանց ակտիվությունը եւ մասնակցությունը քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին ժողովրդավարական համակարգի ակնհայտ ցուցանիշ են:

Այլ փորձագետների ուսումնասիրությունները փաստում են, որ ցանկացած երկրում առողջապահությունը, տնտեսական զարգացումը եւ սոցիալական բարեկեցությունը սերտորեն կապված են հասարակությունում կնոջ դերի ընկալման հետ: Վերաբերմունքը կնոջ հանդեպ արտացոլում է երկրի տնտեսական, անվտանգության ու բարեկեցության զարգացածության մակարդակը: Անգամ կանանց ներուժի ոչ լիարժեք օգտագործումը կարող է հանգեցնել երկրում տնտեսական կորուստների:

Վերջին տասնամյակների ընթացքում իրականությունն իր նոր հարցադրումներով փոխեց սեռային հավասարության հետ կապված ավանդական պատկերացումները: Հատկապես խորհրդային տարիների սկզբներից (վստահաբար ավելի վաղ ժամանակներից) հասարակության մեջ թյուր կարծիք է արմատացել, որ կնոջը վերապահված է որոշակի դեր, որը միմիայն կապված է ընտանիքի հոգսերի հետ: Այս առումով գլխավոր փաստարկումն այն է, որ կինը չի կարող զբաղվել իր դերից դուրս այլ գործերով: Այո՛, կնոջ առաքելությունը սկսվում է ընտանիքով, սակայն չի սահմանափակվում դրանով: Կնոջն ավելի մեծ գործեր են վերապահված:

Հասարակական մտածողության նման փոփոխություններից անմասն չի մնացել նաեւ մեր երկիրը: Հայ պատմագիրները վկայում են, որ Հայաստանում իրավունքի մասին խոր գաղափարներ ձեւավորվել են դեռեւս վաղ ժամանակներից: Սակայն երկու կարեւորագույն իրադարձություններ` քրիստոնեության ընդունումն ու գրերի գյուտը, մեծ դեր են խաղացել իրավունքի եւ պետության կայացման ու զարգացման հարցում: Քրիստոնեությունն իր գաղափարախոսությամբ քարոզում է կնոջ եւ տղամարդու բարոյական հավասարության անհրաժեշտությունը: Ստացվում է, որ հայ ժողովուրդն առաջինն էր, որ հասարակության մեջ սերմանեց հավասարության գաղափարը եւ հասարակական ընդունելության արժանացրեց այն: Ինչ վերաբերում է ժամանակակից հայ հասարակության ընկալումներին, ապա 2013 թ. հունիսի 29-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Դա նշանակում է, որ առաջին քայլն արված է, մնացածը կախված է հասարակական ընկալումներից:

Ժամանակակից աշխարհում շատ պետություններ ընդունել են սեռերի իրավահավասարության վերաբերյալ մի շարք սահմանադրական դրույթներ, սակայն դա բավարար չէ այդ իրավահավասարության սկզբունքը գործի դնելու համար: Ուստի, իրավահավասարությանը զուգահեռ` պետք է ամրագրել նաեւ հավասար հնարավորությունների մասին սահմանադրական դրույթներ: Մենք այս դաշտում անելիքներ ունենք: Եթե օրենքները, քաղաքական որոշումները կամ նախագծերը սահմանում են միայն հասարակության մի մասի շահերը եւ անտեսում մյուսներինը, ապա ձեւավորվում է աններդաշնակության մթնոլորտ: Դա, բնականորեն, բացասաբար է անդրադառնում հասարակության գործունեության եւ զարգացման վրա: Այս խնդրի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ առանձին կանանց խմբերի կամ առանձին տղամարդկանց խմբերի միջեւ կարող են ավելի ակնհայտ տարբերություններ լինել, քան հենց կանանց ու տղամարդկանց:

Հայ հասարակությանն այսօր անհրաժեշտ է բացահայտելու կանանց ներուժը եւ հնարավորություններ ընձեռել հնարավորինս շահավետ օգտագործելու այդ ներուժը հատկապես քաղաքականության ոլորտում: Հենց այս ոլորտում է, որ երբեմն կնոջ առաջ փակվում են դռներ ավելի հաճախ, քան բացվում: Վստահաբար, հենց կանայք իրենց առաջարկություններով եւ որոշումներով կկարողանան լուծում տալ այն բարդ խնդիրներին, որոնց առաջ «ծնկել» է մարդկությունը:   

Աշխարհը տղամարդ կամ կին չէ. աշխարհը ներդաշնակ է:

Թեգեր: 8 մարտապրիլ 7կանայք
Կիսվել3Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կրկին գարնան, կանանց եւ սիրո մասին

Կրկին գարնան, կանանց եւ սիրո մասին

Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է

Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist