Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է

Մարտի 8, 2022
Հանրապետություն
Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ եւ շուրջ աճող լարվածության հետ կապված ցորենի գնաճ է արձանագրվել։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ցորենով ոչ թե ինքնաբավ, այլ ներմուծող երկիր է, պարենային ապահովության հետ կապված ռիսկեր կարող են առաջանալ։ Մինչ մեր խնդրին անդրադառնալը, նախ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այս մասով աշխարհում։

Դեռ փետրվարի սկզբներին, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություններ չէր սկսել Ուկրաինայում, Bloomberg-ը գրեց, որ այս երկու երկրների լարվածությունը մտահոգիչ է, որովհետեւ հացահատիկի արտահանումը կարող է խաթարվել։ Այդ ժամանակ Չիկագոյում ֆյուչերսներն արդեն 1.7 տոկոսով աճել էին, եւ սա այն ժամանակ, երբ այդ թանկացումից ընդամենը մեկ շաբաթ առաջ կրկին թանկացում էր եղել։

Տարբեր երկրների փորձագետներ պնդում են, որ միջազգային շուկայում սննդամթերքի կտրուկ գնաճ կարող է արձանագրվել։ Որպեսզի ավելի պարզ պատկերացնենք, թե ինչ հիմք ունի այս տեսակետը, ընդամենը մեկ փաստ մեջբերենք. ցորենի եւ գարու արտահանման 1/3-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժինն է։

Ընդհանրապես, այս երկու երկրները սննդամթերքի խոշորագույն արտադրողներից են։ Ներկայիս խնդիրը՝ ռազմական գործողությունների հետեւանքով փակված նավահանգիստներ, արեւմտյան պատժամիջոցներ եւն, լրջագույն ռիսկ է դառնում ամբողջ աշխարհի համար։ Եվ, ինչպես գրում է  BBC-ն, աղետ է, որ կրճատելու է համաշխարհային տնտեսական աճը։ 

Ցորենի գնաճը չի դադարում այս օրերին եւս։ Մարտի 1-ին արդեն, երբ համաշխարհային շուկայում դրա արտահանման գինն անցավ 410 դոլարի սահմանագիծը, արձանագրվեց, որ այն ամենաբարձրն է՝ 2008-ից այս կողմ։ Արտերկրի տնտեսագետները հացահատիկի շուկայում ուժեղ ցնցումներ են կանխատեսում։

Միջազգային հարթակից գանք Հայաստան։ 44-օրյա պատերազմից առաջ մենք, հացահատիկով ինքնաբավ չլինելու գործոնով պայմանավորված, ցորեն էինք ներկրում Արցախից եւ Ռուսաստանից։ Պատերազմից հետո Արցախից չենք կարող ներկրել, քանի որ հացահատիկ արտադրող տարածքներն Ադրբեջանի վերհսկողության ներքո են։ Մնում է Ռուսաստանը։ Այս մասով էլ երկու խնդիր կա՝ ՌԴ դեմ պատժամիջոցները եւ, դրանից ելնելով, պարենային խնդիր չունենալու համար, ցորենի արտահանման հնարավոր արգելքը հենց ռուսական կողմից։

Ընդհանրապես, փորձը ցույց է տվել, որ ՌԴ-ն այս՝ պարենային ապահովության առումով շատ հետեւողական է եւ արագ որոշումներ կայացնող, որեւէ խնդրի պարագայում այս երկիրը անմիջապես կարող է արտահանման արգելք դնել եւ հանել այն միայն համապատասխան հստակ հաշվարկներից հետո։ Օրինակ՝ կարող է արգելել մասնավորին պարարտանյութեր արտահանել, քանի դեռ չի պարզվել, որ իրենց գյուղոլորտն ապահովված է դրանով։ Կամ՝ 2020 թ. համավարակի ժամանակ արգելեց հացահատիկի արտահանումը։ Թեեւ այն ժամանակ դա չվերաբերեց Հայաստանին, ավելի ստույգ՝ ԵԱՏՄ երկրներին։

Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ հնարավոր հերթական արգելքը ՀՀ-ին չի վերաբերի։ Իհարկե՝ ոչ։ Քանզի պարզ չէ, թե դեռ ինչ հետեւանքների է բերելու ուկրաինական ճգնաժամը։ Այս ամենի ֆոնին Հայաստանը կարող է լրջագույն՝ պարենային ապահովության խնդրի առաջ կանգնել։ Ունե՞նք համապատասխան՝ իմա պահեստային, երկրորդային կամ ճգնաժամային ծրագիր։ Այս պահի դրությամբ՝ ոչ։ Ի՞նչ անել։

Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է։ Ճիշտ է, մասնագետներն ասում են, որ ՀՀ-ի ցանքատարածությունները հացահատիկի պահանջը բավարարելու համար բավական չեն, բայց հաստատ անհրաժեշտ նվազագույն ծավալը կարող ենք ապահովել՝ արտակարգ իրավիճակներում դիֆիցիտը հնարավորինս նվազեցնելու համար։  Եվ խնդրի այս լուծմանը պետք է նայել ոչ որպես հերթական ծրագրի կամ բիզնես նախագծի, այլ՝ իբրեւ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչի։

Թեգեր: հացահատիկՏնտեսությունցորեն
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը

…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist