Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի դուրս գալու որոշումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը

Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացների վրա

Մարտի 17, 2022
Հանրապետություն
Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի դուրս գալու որոշումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած ռազմական գործողություններն օրեցօր նոր դրսեւորումներ են ունենում Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ գործընթացների համատեքստում եւ Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով: Պաշտոնական Բաքուն, օգտվելով ուկրաինական հակամարտությունից եւ տեսնելով, որ ՌԴ-ն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է հենց այդ ուղղությամբ, աննախադեպ ծավալի է հասցրել հետպատերազմյան շրջանի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Այսօր ամենօրյա ռեժիմով գնդակոծվում են Արցախի սահմանամերձ բնակավայրերը, կիրառվում են ոչ միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այլեւ ականանետներ: Այդ գործողություններն այս դեպքում հիմնականում ուղղված են ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ, քանի որ նման իրավիճակներն արցախցիների համար վաղուց սովորական են դարձել: Բանը հասավ այնտեղ, որ Բաքուն որոշեց անգամ ծանր զրահատեխնիկա մոտեցնել Արցախի սահմաններին: Ճիշտ է, այն հետագայում շատ արագ հետ քաշվեց, բայց երեւույթն արդեն ստացավ իր համարժեք գնահատականը:

Այն, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ուկրաինական ճգնաժամից, վկայում են նաեւ նրա համակարգված գործողությունները: Հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ՝ չպարզված հանգամանքներում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվեց Հայաստանից Արցախ մտնող մայր գազատարը ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս վերականգնել: Սրան զուգահեռ ադրբեջանական զինուժը շարունակում է բարձրախոսներով ահաբեկել շփման գծի մոտ գտնվող հայկական բնակավայրերի բնակիչներին, ինչը նրանց ստիպել է որոշ գյուղերից անվտանգ բնակավայրեր տեղափոխել կանանց եւ երեխաներին:

Այս իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորախմբի խաղաղարար գործողություններն անխուսափելի էին դառնում, եւ նրանք վերջին օրերին սկսեցին ադրբեջանական զինուժին բարձրախոսներով հրադադարի պահպանման հորդորներ հղել: Միանշանակ է, որ համապատասխան արձագանք չլինելու դեպքում ՌԴ-ն կձեռնարկի այլ միջոցներ, առավել եւս, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում կրակոցների ինտենսիվացման դեպքում հնարավոր են նաեւ խաղաղապահների անվտանգության լուրջ սպառնալիքներ:

Ուկրաինական ճգնաժամն սկսում է իր ազդեցությունն ունենալ նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման քաղաքական գործընթացի վրա: Մարտի 15-ին ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտնեց Ռուսաստանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու որոշում կայացնելու մասին: Նա շեշտեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարին է հանձնվել արտգործնախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը։ Տոլստոյն ընդգծել է, որ Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրոպայի խորհրդից , դա կշռադատված եւ մտածված որոշում է։ Նկատենք, որ մինչ այդ ԵԽԽՎ-ն էր կողմ քվեարկել Ռուսաստանին Եվրոպայի խորհրդից անհապաղ դուրս հանելու օգտին։

Այսօր մեզ մնում է սպասել՝ պարզելու համար, թե ՌԴ-ի այդ որոշումն ինչպես կազդի եվրոպական այլ կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի հետագա գործունեության ու կարգավիճակի վրա: Հայաստանի եւ Արցախի համար առաջնային նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որը միջազգայնորեն ընդունված միակ հարթակն է, որտեղ հնարավոր է շարունակել արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացը:

Մինսկի խմբի համանախագահների հավասարակշռված ձեւաչափի խախտումը չի բխում կողմերից որեւէ մեկի շահերից, եւ նոր բանակցային հարթակի շուրջ համաձայնության գալը տեւական ժամանակ կպահանջի, եթե, իհարկե, հնարավոր լինի նման՝ կողմերի համար ընդունելի նոր ձեւաչափի ձեւավորումն ընդհանրապես: Մյուս կողմից էլ դժվար կլինի գտնել մի այնպիսի ձեւաչափ, որտեղ Արցախում խաղաղապահ գործունեություն ծավալող կողմը նաեւ ներկայացված լինի որպես քաղաքական բանակցությունների միջնորդ:

Վերեւում ներկայացված իրադարձությունները փաստում են, որ ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը միանշանակ բացասական ազդեցություն է ունենում արցախյան հարցի կարգավորման վրա, ինչն էլ, իր հերթին, հետ է գցում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացները:

Թեգեր: ԱրցախԵԱՀԿԵԽԽՎպատերազմՌուսաստան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ֆրանսիայում նախընտրական տրամադրություններ են

Ֆրանսիայում նախընտրական տրամադրություններ են

Միտումնավոր կեղծի՞ք, թե՞…

Միտումնավոր կեղծի՞ք, թե՞…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist