Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Թվային գործիքների հայաֆիկացումը լուծում է անվտանգային խնդիրներ

Մայրենին կարող է դառնալ գլոբալ գիտելիքների ստացման հուսալի աղբյուր

Մարտի 19, 2022
Հանրապետություն
Թվային գործիքների հայաֆիկացումը լուծում է անվտանգային խնդիրներ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
525
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բազմաթիվ խոսքերի, ելույթների, համացանցային գրառումների փոխարեն նախընտրում են գործել։ Մեր օրերում քիչ հանդիպող որակ, որը կարող է էապես բարելավել ու զարգացում ապահովել մեր ազգին՝ նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու եւ արժանապատվորեն արձագանքելու համար։

«Ազգային արագացում» հանրային նախաձեռնությունը շուրջ երեք տարի իրականացնում է հայերենի թվայնացման 3 հիմնական նախագծեր նեյրոցանցային ծրագրավորման, մեքենայական խոր ուսուցման (Deep Learning) ճանապարհով. դրանք են՝ բնականին մոտ արհեստական ձայների սինթեզը (Text to Speech), խոսքի ճանաչումը՝ վերծանումը (Automatic Speech Recognition) եւ մեքենայական թարգմանությունը (Neural Machine Translation)։ Թվային գործիքների հայաֆիկացումը պահանջված է մեր օրերում։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, հատկապես փետրվարի 24-ից սկսած, որ աշխարհում գլոբալ համակարգն այլեւս չի լինելու նախկինի պես։ Ներկայիս անկայունությունը, պատերազմները տանելու են գլոբալ կապերի խզման, ինչը նկատվում է պատժամիջոցների կիրառմամբ, որոնք էլ ավելի են խորացնում անջրպետները։ Այս համատեքստում առավել արդիական է դառնում թվային գործիքների հայաֆիկացումն անվտանգային նպատակներով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ազգային արագացում» հանրային նախաձեռնության ղեկավար Արտակ Հովսեփյանը նշեց, որ մենք չենք կարող հենվել միայն արտաքին ռեսուրսների վրա, այլ անհրաժեշտ է հայերենով դրանց զարգացումը, ինչպես նաեւ ազգային ցանցի ստեղծումը։ «21-րդ դարի տեխնոլոգիաները համակարգաստեղծ են։ Եթե մենք չունենք այդ գործիքները, նշանակում է՝ Հայաստանն այդ ուղղությամբ բացարձակապես ոչ մի քայլ չի արել։ Արեւմտյան խոշոր գլոբալ կորպորացիաներն առանձնապես աշխատանք չեն կատարում, այլ կերպ ասած՝ անտեսում են փոքր ազգերի, ժողովուրդների համար թվային գործիքների մշակման գործը»,- ասաց նա։ Նշենք, որ «Ազգային արագացումը» սկսել է գործել 2019 թ. մայիս-հունիս ամիսներից, իսկ 2020 թ. հունվարին արդեն ամբողջացած էր թվային գործիքներով ազգային ցանց ստեղծելու գաղափարը։

Ա. Հովսեփյանի խոսքով՝ հնարավոր չէ հակիրճ թվարկել թվային այս կարեւոր գործիքների կիրառման բոլոր բնագավառները։ Ընդամենը նշեց, որ ձայնային տեխնոլոգիաները օգտագործվելու են բնական եղանակով մեքենայական սարքերի հետ հաղորդակցության կազմակերպման, ռոբոտաշինության համար, այդ թվում նաեւ անվտանգության բնագավառում։ «Հայտնի է, որ ձայնը մնում է կառավարման ամենից արագ եւ արդյունավետ միջոցը կրիտիկական պահերին։ Չմոռանանք, որ ժամանակակից պատերազմների ելքը վճռվելու է կառավարման վահանակների առջեւ, որտեղ մարտ վարող օպերատորները պետք է ընդունակ լինեն առաջ անցնել հակառակորդից արագության հաշվին»,- հավելեց նա։

Թվային գործիքները համակարգաստեղծ գործառույթ ունեն, 21-րդ դարը լինելու է ռոբոտաշինության, մեքենայական սարքերի, մեխանիկական սարքերի մեքենայացման դար, երբ մարդկությունը մշտապես օգտագործելու է մեքենայական սարքեր։ Մեքենայացվում է հաղորդակցությունը՝ ներառելով մեր կյանքի բոլոր ոլորտները։ Նոր տնտեսությունը եւս կառուցվելու է այդ գործիքների հիմքի վրա։

Հայերեն ձայնի սինթեզի (TTS) մասով մասնագետը նշեց, որ անցած տարվա արդյունքներով կարողացել են հայերենի հնչյունաբանական կանոնների իրականացման ճանապարհով հասնել կենդանի՝ խոսակցական լեզվին համապատասխան բնականության։ «Ամեն ինչ իդեալական չէ, սակայն հետագա շտկումները կապահովեն դատասեթների (datasets) խմբագրմամբ՝ սրբագրմամբ։ Ներկայումս գործում է հատուկ կայք, որտեղ մեր նախաձեռնությանը միացած անձինք կարող են այդ աշխատանքը կատարել հեռակա՝ բավականաչափ մեքենայացված ու կանոնակարգված եղանակով։ Խմբագրման կայքերի ծրագրային ապահովումը եւ մեթոդոլոգիան կարող են իդեալական լինել ուսումնական հաստատություններում թվային կուրսերի կազմակերպման համար»,- մանրամասնեց Հովսեփյանը՝ շեշտելով, որ բոլոր ձայները գեներացվել են այս պահին աշխարհում ամենաառաջադեմ տեխնոլոգիներով` «Tacotron2» եւ «FastSpeech2», իսկ ձայնի թավշեցումը (neural vocoding) արվել է «Parallel WaveGAN» եւ «Multi-band MelGAN» տեխնոլոգիաներով։ Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները կարող են այլեւս չամաչել այս հարցում թվային հետամնացության համար։

Ինչ վերաբերում է մեքենայական թարգմանությանը, ապա, ըստ զրուցակցիս, այն դառնալու է թարգմանական նոր շարժման գործիք, որը թույլ կտա շատ արագ տեմպերով ու մեքենայացված թարգմանելու համաշխարհային նորույթները, արժեքավոր տեղեկություններն ու գիտելիքները։ Դա կօգնի նոր կրթվող սերնդի ընկալումներում արժեւորել մայրենին որպես գլոբալ գիտելիքների ստացման հուսալի աղբյուր։ Հովսեփյանը նշեց, որ իրենց նպատակն է ձեւավորել հավաքական բանականություն հայերեն լեզվամտածողության հիմքերի վրա, այսինքն՝ ազգային բնույթ հաղորդել արհեստական բանականությանը, որի շնորհիվ այն կծառայի բացառապես մեր հավաքական շահերին ու նպատակներին։

Մեքենայական թարգմանությունն ամբողջական լուծում կառաջարկի նաեւ աշխարհասփյուռ հայերին՝ միմյանց հետ ազատ ու անկաշկանդ հաղորդակցության համար։ «Հայերի մեջ այսօրվա դրությամբ քանդված է ազգային, ավանդական հիմնաշենքը, եւ մենք լուրջ հաղորդակցական խնդիր ունենք։ Առանց լեզվական ու հաղորդակցական խնդիրների լուծման աշխարհով մեկ սփռված հայությունն անկարող կլինի արդյունավետ համագործակցություն իրականացնել իր առջեւ ծառացած խնդիրների համար։ Մինչդեռ հաղորդակցման վերականգնման ու լեզվական պատնեշի վերացման արդյունքում հաջորդաբար կլուծվեն նաեւ մյուս խնդիրները»,- նշեց զրուցակիցս։ Համալիր առումով այս գործիքներով կառուցվելու է «Մեծ Հայք» անվամբ զուտ ազգային եւ հիբրիդային հարձակումներից պաշտպանված ցանց։

Մեքենայական թարգմանությունների մասով մեծ աշխատանք է իրականացվում Արցախում։ Մասնավորապես նախաձեռնության հետ համագործակցում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը «Արցախը որպես հայկական մեծ տվյալների (Big Data) ձեւավորման եւ արհեստական բանականության մշակման կենտրոն» ծրագրի շրջանակներում։ Հովսեփյանն այս աշխատանքներում նման ակտիվությունը բացատրում է նախեւառաջ արցախցուն բնորոշ կարեւոր առանձնահատկություններով՝ նպատակասլացությամբ, համառությամբ եւ աշխատասիրությամբ։ Մեր ժամանակների բացասական ազդեցությունները չեն զգացել խորությամբ։ «Արցախցին կարողանում է կենտրոնանալ իր աշխատանքի վրա եւ խնդիրներն ինքնուրույն լուծել՝ ապահովելով վերջնական արդյունք։ Միաժամանակ նրանք լավ են զգում առկա վտանգները եւ ընդունել են դրանք որպես հնարավորություն։ Արցախի բնակչության սակավ ռեսուրսների պարագայում սա ճանապարհ է մեքենայացման հնարավորություններն օգտագործելու համար»,- ընդգծեց նա։

Թեգեր: հայոց լեզուտեղեկատվական տեխնոլոգիաներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչ կշահի Հայաստանը ԵԱՏՄ-Չինաստան միասնական արժույթի ներդրման արդյունքում

Ինչ կշահի Հայաստանը ԵԱՏՄ-Չինաստան միասնական արժույթի ներդրման արդյունքում

Գործարկվել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

Գործարկվել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist