Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի արեւմտյան սահմաններին կից հակահայ հռչակագիր է վավերացվում

Արեւելյան կողմում` արցախահայության էթնիկ զտում իրականացվում

Մարտի 25, 2022
Հանրապետություն
Հայաստանի արեւմտյան սահմաններին կից հակահայ հռչակագիր է վավերացվում
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
771
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուշիի հռչակագիրն օրերս պաշտոնապես վավերացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Հատկանշական է, որ հենց նույն օրը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է այդ երկրի նախագահը, քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Վավերացնելով հիմնական դրույթներով Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված հռչակագիրը՝ Թուրքիան զուգահեռ խոսում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության դարաշրջան ստեղծելու իր «ցանկության» մասին: Դեռ հռչակագիրը ստորագրելու օրն էր էրդողանը հայտարարում, թե իրենց խնդիրը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է, եւ որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը նույնպես համաձայն է այդ թեզի հետ:

Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության դարաշրջան չեն բացում միջպետական համաձայնագրի մակարդակով տարածաշրջանի երրորդ երկրների ինքնիշխան տարածքների նկատմամբ ակնհայտ ոտնձգության հավակնությունների մասին հռչակելով: Հռչակագիրը, իր այս տեսքով, ոչ թե դեպի կայունություն, այլ ուղիղ անկայունություն տանող ճանապարհ է: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում ընդգծվում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման մասին եւ նշվում Նախիջեւան-Կարս երկաթուղու կառուցման կարեւորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։

Այդ փաստաթղթում նաեւ ամրագրված է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն առաջատար դեր պետք է խաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը պետք է ապահովի բնական գազի պաշարների, հոսքագծերի դիվերսիֆիկացումը եւ տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Հռչակագրի այս դրույթն արդեն այսօր բացահայտեց իր կեղծ լինելը: Ադրբեջանը, պայթեցնելով Հայաստանից Արցախ գնացող գազատարը, դրա վրա փական դնելու միջոցով կրկին փակելով գազի հոսքը դեպի 117 հազար բնակիչ ունեցող Արցախ, փաստեց, որ իր «ավագ եղբոր» հետ տրամագծորեն հակառակ նպատակներ է հետապնդում, որը չի տեղավորվում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գաղափարի մեջ:

Պատահական չէ, որ Շուշիի հռչակագրի հիմնադրույթներում հստակ մատնանշվում է այդ պետությունների՝ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիան իրականացնելուց հետո արցախահայության ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների դեմ պայքարելու  նպատակի մասին: Իսկ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանվում է, որ բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող որեւէ միջազգային լեգիտիմություն ունենալ։

ՀՀ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաեւ լուրջ մարտահրավեր են միջազգային եւ տարածաշրջանային խաղաղությամբ, անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Այսօր ՀՀ-ի արեւմտյան սահմաններին կից Թուրքիան վավերացնում է երկու հայկական պետությունների դեմ ուղղված հռչակագիր, իսկ Արեւելքից Ադրբեջանն իրականացնում է հերթական էթնիկ զտման եւ Արցախը հայաթափելու հետեւողական գործողություններ: Այս ամենի համապատկերին Անկարայից ու Բաքվից հնչող խաղաղության, համագործակցության մասին հայտարարությունները երեսպաշտություն են եւ արդեն քողազերծվել են նաեւ հիմնական հասցեատիրոջ՝ միջազգային հանրության եւ կառույցների համար: Միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու պարզունակ այդ քայլերն, անշուշտ, ունենալու են իրենց լուրջ հետեւանքները թյուրքական պետությունների համար:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիասադրանքսահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հնարավորինս արագ բարձրացնենք ցորենի ինքնաբավության մակարդակը

Հնարավորինս արագ բարձրացնենք ցորենի ինքնաբավության մակարդակը

Թուրքիայի միջնորդական ջանքերի իրական գինը

Թուրքիայի միջնորդական ջանքերի իրական գինը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist