Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հնարավորինս արագ բարձրացնենք ցորենի ինքնաբավության մակարդակը

Մասնագիտական պարզաբանումներ հեռանկարային եւ իրավիճակային ելքերի շուրջ

Մարտի 25, 2022
Հանրապետություն
Հնարավորինս արագ բարձրացնենք ցորենի ինքնաբավության մակարդակը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
444
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանը ցորենով ինքնաբավ երկիր չէ։ Տարիներ են եղել, երբ ինքնաբավության տոկոսն ավելացել է, բայց հիմա, պաշտոնական տվյալներով, այդ ցուցանիշը 30 տոկոսից էլ ցածր է՝ 26.4 տոկոս 2021 թ. տվյալներով (էկոնոմիկայի նախարարության օպերատիվ վերլուծության հիմամբ)։ Նախկինում՝ Արցախյան վերջին պատերազմից առաջ, մենք հիմնականում ցորեն էինք ներկրում Արցախից եւ Ռուսաստանից։ Հիմա, ցավալի պատճառներով, Արցախից ներկրել չենք կարող, իսկ ռուսական կողմից որոշակի սահմանափակումներ կան՝ հասկանալի պատճառներով։ Ռուս-ուկրաինական աճող լարվածությունը շատ երկրների, այդ թվում եւ մեզ, պարենային ապահովության ռիսկերի առաջ է կանգնեցրել։ Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է։ Բայց ի՞նչ չափով եւ ինչպե ՞ս. այս հարցի շուրջ մասնագետների տեսակետները տարբեր են։

Ի՞նչ պետք է անի հիմա Հայաստանը այդ ռիսկերը՝ մասնավորապես հենց ցորենի մասով, հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին, ով ասաց.

-Ընդհանրապես տնտեսական անվտանգությունը մեր ազգային անվտանգության բաղադրիչներից է, որն ունի ենթաբաղադրիչներ, այդ թվում՝ պարենային ապահովությունը։ Եթե հիմա հակիրճ խոսեմ թեմայից, ապա՝ տնտեսական առումով անմտություն է, որ ՀՀ-ն ինքնաբավ լինի ցորենի արտադրության առումով։ Հասկանալի է, Արցախից ցորեն ներմուծել հիմա չենք կարող։ Բայց ռուսական կողմից, ինչքան տեղյակ եմ, լրիվ արգելքի մասին չէ խոսքը։ Այնտեղ սահմանափակումը վերարտահանման կտրվածքով է, այսինքն՝ Հայաստանը կարող է իր պահանջարկը բավարարել, բայց վերարտահանում անել չի կարող։ Այսինքն՝ այս իմաստով մեզ վտանգ չի սպառնում։

-Այսինքն, ըստ Ձեզ, խուճապի կարիք չկա։

-Այո, խուճապ չպետք է լինի։

-Բայց եւ, այո, մենք չգիտենք, թե վա՞ղն ինչ կլինի, ի՞նչ զարգացում կստանա ռուս-ուկրաինական ճգնաժամը, կամ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ի՞նչ տեղաշարժեր կլինեն։ Հայաստանը պետք է, չէ՞, մի բան մտածի այդ տեղաշարժերից անընդհատ կախված չլինելու կամ գոնե այդ կախվածությունը հնարավորինս նվազեցնելու համար։

-Ձեր դիտարկումը ճիշտ է։

-Ասել կուզի՝ խնդրին պետք է նայենք ոչ միայն բիզնես արդյունավետության տեսանկյունից, այլեւ՝ հենց որպես ազգային անվտանգության բաղադրիչի։

-Անշուշտ, եւ հենց դրա համար էլ պետք է մտածենք ու հնարավորինս խելամիտ, կրկնում եմ, խելամիտ շրջանակներում բարձրացնենք մեր՝ ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը։ Դա երկու ճանապարհ ունի։ Առաջինը` էապես բարձրացնել արտադրողականության մակարդակը։ Դրա համար հազար ու մի եղանակներ կան, ոռոգման ջրի խնդրի լուծում, ջրերն ամբարելու խնդրի լուծում. այսօր մեր ջրերը դուրս են հոսում։ Տարիներ շարունակ ջրամբարների մասին ենք խոսում,  5 տարի առաջ 4 ջրամբարների մասին խոսվեց, որ պետք է արդեն շահագործված լինեին, բայց…  Երկրորդը՝ նաեւ՝ ընդհանրապես գյուղարտադրությունում տարբեր տեխնոլոգիաների կիրառման ու տեխնիկական ապահովվածության խնդիրը լուծվի։ Երկրներ կան, որ հեկտարից 60-70 ցենտներ ցորեն են ստանում (ընտրասերված սորտերից եւ արտադրողականության հաշվին)։ Իսկ մեր ցուցանիշը բավականին ցածր է։

Այստեղ մեր զրույցին միացավ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը՝ մեջբերելով Սինգապուրի օրինակը։ Եվ նշեց, թե Սինգապուրն աշխարհում համարվում է պարենային առումով ապահովված թիվ մեկ երկիրը, թեեւ ոչ մի ռեսուրս չունի։ «Նույնիսկ ոռոգման ջուրը 200 կմ հեռվից է բերվում։ Իմաստը գիտե՞ք որն է, փոխանակելու բան ունի։ Դրա համար մենք պետք է արդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնենք ու դա փոխանակենք։ Որովհետեւ մեր գյուղատնտեսական ռեսուրսները սահմանափակ են, անսահման չենք կարող ավելացնել։ Սա պետք է լինի զարգացման ուղին»։

-Հեռանկարի առումով սա ենք ուզում բացատրել,- եզրափակեց  Հայկ Սարգսյանը,- իսկ իրավիճակի առումով՝ այո, պետք է բարձրացնենք ինքնաբավության մակարդակը։ Եվ այսօրվանից պետք է միջոցներ ձեռնարկենք։ Ընդ որում՝ դա պետք է անենք անմշակ հողերի հաշվին, ոչ թե, ասենք, խաղողը հանենք, ցորեն դնենք։ Խնդրի լուծումը անպայման պետք է տալ բացառապես մտածված քայլերով։ Ինչպես ասացիք, դեռ չգիտենք` աշխարհի գլխին ինչ կգա։ Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատագույն սցենարներին։ Պետությունը պետք է ունենա իր պաշարները։

Թեգեր: Աշոտ ՄարկոսյանԱրցախՀայկ ՍարգսյանՏնտեսությունցորեն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի միջնորդական ջանքերի իրական գինը

Թուրքիայի միջնորդական ջանքերի իրական գինը

Ասիայում մեծ պատերազմ կարող է սկսվել

Ասիայում մեծ պատերազմ կարող է սկսվել

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist