Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վերականգնվող էներգետիկայում աջակցության ի՞նչ ձեւեր կգործեն

Երբ անցում ենք կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին

Մարտի 29, 2022
Հանրապետություն
Վերականգնվող էներգետիկայում աջակցության ի՞նչ ձեւեր կգործեն
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
520
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի՝ վերջերս հավանության արժանացած 2022-2030 թթ. ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ 2022-2024,   2025-2027 եւ 2028-2030 թթ։ Եվ, ի դեպ, ծրագրում շեշտվում է, որ առաջնային էներգիայի մատակարարման կառուցվածքի առումով Հայաստանի առանձնահատկությունը միջուկային էներգիայի առկայությունն է։ Թեեւ միջուկային էներգիան չի համարվում վերականգնվող էներգակիր, այնուհանդերձ, ինչպես գործող ատոմակայանի էլեկտրաէներգիայի արտադրության տնտեսական շահավետության, այնպես էլ ջերմոցային գազերի կրճատման առումով, միջուկային էներգիայի փոխարինումը վերականգնվող էներգետիկայով չի կարող դիտարկվել որպես այլընտրանք:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր տարիների եւ հիմա էլ պետական աջակցության ձեւեր կան։ Հիմա, երբ մենք այս տարվա փետրվարից անցում ենք կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին, աջակցության այդ ձեւերը գործելո՞ւ են, թե՞ ոչ։ Պարզաբանման համար «ՀՀ»-ն դիմեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ էնեգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։

Խնդրի էությունը հասկանալու համար նախ մի փոքր հեռվից գանք։

Այո, չենք կարող ժխտել, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտի մի ճյուղից՝ արեւային էներգետիկայից, շատ ենք խոսում։ Պատճառը հստակ է՝ Հայաստանը համարվում է բարենպաստ երկիր արեւային էներգետիկայի զարգացման համար։ Բայցեւ պետք է նշենք, որ արեւային էներգիան առայժմ աննշան դերակատարություն ունի առաջնային էներգիայի մատակարարման կառուցվածքում (2019 թ.` 0.4 տոկոս): 

Բանն այն է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես, արեւային էներգիայի մասնաբաժնի էական ավելացումը, հաշվի առնելով վերջինիս զգալի կախվածությունը օրվա ժամերից, սեզոնայնությունից եւ չկանխատեսվող եղանակային պայմաններից, ունի որոշ սահմանափակումներ, ինչի մասին նաեւ ՏԿԵՆ-ն է խոսում։ 1. Դա վերաբերում է տարածաշրջանային ինտեգրացման տեխնիկական հնարավորություններին: Ներկայում գործում են Հայաստան-Վրաստան՝ 200 ՄՎտ թողունակությամբ  եւ Հայաստան-ԻԻՀ՝ 350 ՄՎտ թողունակությամբ էլեկտրահաղորդման գծերը, որոնք կարող են ապահովել մինչեւ 300-350 ՄՎտ արեւային կայանների անվտանգ, հուսալի եւ տնտեսապես շահավետ շահագործում: Լրացուցիչ արեւային կայանների հզորությունների ավելացումը պահանջում է տարածաշրջանային փոխհոսքերի տարողունակության համապատասխան ավելացում։ 2. Վերջին տարիների համաշխարհային փորձը (Կալիֆորնիա (ԱՄՆ), Նոր Հարավային Ուելս (Ավստրալիա)) ցույց է տալիս, որ նույնիսկ այլ համակարգերի հետ խոր ինտեգրված էլեկտրաէներգետիկ համակարգերը վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի զգալի ավելացման դեպքում կարիք ունեն էլեկտրաէներգիայի կուտակման հատուկ համակարգերի՝ կուտակիչ մարտկոցների տեղադրման: Դեռ 10-15 տարի առաջ էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերը չէին դիտարկվում որպես վերականգնվող էներգետիկայի զարգացման պայմանների ապահովման հնարավոր այլընտրանք, նկատի ունենալով դրանց անհամեմատ բարձր գները, օրինակ՝ բնական գազով աշխատող պիկային կայանների համեմատ: Այնուհանդերձ, արդեն իսկ 2020 թ. կուտակիչների գների շեշտակի անկման հետեւանքով, դրանք ընդամենը 20-25 տոկոսով են գերազանցում ածխածնային վառելիքի հենքով աշխատող կայաններին, եւ, արձանագրված միտումների շարունակման դեպքում, ինչպես նշեց Հակոբ Վարդանյանը, 2025-2030 թթ. էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերը կարող են լինել ավելի շահավետ, քան բնական գազով աշխատող արդիական կայանները: Պետք է նշել նաեւ, որ, ըստ նրա, ժամանակակից կուտակիչ մոդուլները նաեւ հագեցած են համապատասխան սարքավորումներով, որոնք կարող են զգալի բարելավել ոչ միայն, օրինակ, արեւային ֆոտովոլտային կայանների արդյունավետությունը, այլեւ՝ մատուցել ընդհանուր էլեկտրաէներգետիկ համակարգի կայունությանն ու հուսալիությանը նպաստող այլ ծառայություններ: Ըստ նախնական գնահատականների (ՏԿԵՆ-ի տվյալների համաձայն)՝ Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով արեւային էներգետիկայի մասնաբաժնի թիրախը ապահովելու համար պահանջվելու է շուրջ 300 ՄՎտ/1200 ՄՎտժ էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի տեղադրում:

Ասել կուզի՝ որպեսզի մեր արեւային էներգիայի մասնաբաժինը առաջնային էներգիայի մատակարարման կառուցվածքում ավելանա, դեռ շատ ներդրումներ պետք է արվեն։ Սա նշում ենք բոլոր նրանց համար, ովքեր կամ ոլորտին տեղյակ չլինելով, կամ էներգետիկ քաղաքական ինչ-ինչ ուղղություններին տուրք տալով՝ կարծում են, որ վերականգնվող էներգետիկան կարող է այլընտրանք լինել միջուկայինին։ Չենք ասում՝ «համենայնդեպս՝ ոչ այսօր ու ոչ այս պայմաններում»՝ աչքի առաջ ունենալով Գերմանիայի օրինակը, որ միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելու ուղին ընտրեց եւ հիմա, վերականգնվող էներգետիկայի ոլոտով հանդերձ, կանգնած է խնդրի առաջ (սակագների շեշտակի բարձրացում)։

Սա չի նշանակում, թե Հայաստանում չպետք է տարբեր ուղիներ մտածենք վերականգնվողի ոլորտը է՛լ ավելի զարգացնելու մասին։ Անշուշտ, պետք է զարգացնենք (ընդհանրապես դիվերսիֆիկացումը տնտեսության ուժեղ կողմերից է)։ Եվ զարգացմանը նպաստելու տարբերակներից է պետական աջակցության ձեւը։ Հիմա գանք հարցին՝ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցնելուց հետո աջակցության այդ ձեւերը գործելո՞ւ են։

Նախ՝ հասկանանք՝ ի՞նչ ձեւերի մասին է խոսքը։ Վերականգնող էներգետիկայի մասնաբաժնի ավելացման նպատակով աշխարհի գրեթե բոլոր երկրներում կիրառվում են պետական եւ նաեւ միջպետական աջակցության տարաբնույթ մեխանիզմներ (հարկային, մաքսային արտոնություններ, համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող հատուկ գոտիների/տարածքների տրամադրում, արտադրանքի երաշխավորված գնման տարբեր սխեմաներ, պետական լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ սակագնային մրցույթներ, ֆիքսված սակագներով եւ գնման երաշխավորված ժամկետներով քվոտաների տրամադրում, ինքնավար արտադրողների բաշխման ցանցին միացման դյուրին պայմաններ, ավելցուկային արտադրանքի գնման խրախուսող գներ եւն): Էլեկտրաէներգետիկ ազատական շուկա ունեցող երկրներում, սակայն, կիրառելի չեն երաշխավորված գնումները եւ ֆիքսված սակագներով քվոտաների տրամադրումը, այստեղ ավելի կիրառելի են հարկային արտոնությունները։   Միջպետական քվոտաները ավելի կիրառական են տնտեսական եւ էլեկտրաէներգետիկ առումով ինտեգրված երկրներում, օրինակ՝ Եվրոպական միությունում:

Հայաստանում վերջին տարիներին եւ ներկայում, Հ. Վարդանյանի պարզաբանման համաձայն, կիրառվում են պետական աջակցության հետեւյալ եղանակները։ 1. Ինքնավար արտադրողների բաշխման ցանցին միացման դյուրին պայմաններ եւ ավելցուկային արտադրանքի գնման խրախուսող գներ: ՀԾԿՀ–ի որդեգրած եւ կառավարության աջակցությունը ստացած այս քաղաքականությունը, թերեւս, ամենաարդյունավետն է եղել, որի հաշվին արեւային կայանների հզորությունները, բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, վերջին երեք տարիներին  ավելացել են տարեկան միջինում ավելի քան 30 ՄՎտ-ով՝ 2021 թ. հունիսին հասնելով շուրջ 101 ՄՎտ հզորության: Այս քաղաքականության շարունակությունը, որոշակի փոփոխություններով եւ բարելավումներով, մասնավորապես, խմբային  ինքնավար արտադրողների ինստիտուտի ներմուծումը, ինչպես նաեւ համապատասխան հզորության կուտակիչ մարտկոցների համակարգերի տեղադրման դեպքում հզորության վերին սահմանաչափի ավելացումը, առաջիկա 10 տարիներին կարող է ապահովել արեւային կայանների դրվածքային հզորությունների 200-250 ՄՎտ ավելացում։ 2. Պետական լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ սակագնային մրցույթներ: Չնայած «էներգետիկայի մասին» օրենքով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանների համար սահմանված է 20 տարի երաշխավորված գնման նորմը, այնուհանդերձ, ներդրողների եւ ֆինանսավորողների տեսանկյունից, Հայաստանում բաշխիչ ցանցերի մասնավոր լինելը լրացուցիչ ռիսկեր է առաջացնում, որոնք պետք է ծածկվեն ՀՀ կառավարության կողմից լրացուցիչ, ոչ ուղղակի երաշխիքների տրամադրմամբ: Այս քաղաքականության շնորհիվ վերջին 3 տարիներին իրականացվել է արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման եւ շահագործման 2 մրցույթ (Մասրիկ-1 արեւային ֆոտովոլտային կայան (55 ՄՎտ հզորությամբ եւ 4.19 ԱՄՆ ցենտ կՎտժ  ֆիքսված սակագնով) եւ Այգ-1 – 200 ՄՎտ հզորությամբ եւ 2.9 ԱՄՆ ցենտ կՎտժ ֆիքսված սակագնով)): Այնուհանդերձ, այս քաղաքականության շարունակությունը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից նախանշված եւս 320 ՄՎտ հզորությամբ խոշոր արեւային ֆոտովոլտային կայանների մրցույթների իրականացումը, զգալի կախվածության մեջ է Հայաստան-ԻԻՀ էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման, կուտակիչ հզորությունների տեղադրման, ինչպեսեւ՝ Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչեւ 2040 թ.) բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի զարգացման (ուղղությամբ միջոցառումների մասնավորապես, ենթակայանների վերակառուցման մասով) առաջընթացից։

Երաշխավորված գնման «կանոնը», սակայն, այսուհետ կփոխվի։ Ինչպես նշեց Հակոբ Վարդանյանը, նոր լիցենզիաների պարագայում այդ նորմն այլեւս չի գործի։ Հապա մենք հիմա ինչպե՞ս ենք աջակցելու ոլորտում գործունեություն ծավալողներին, աջակցություն չի՞ լինելու։ «ՀՀ»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ ՏԿԵ փոխնախարարը պատասխանեց, թե աջակցություն կա, եւ դա աննշան չէ. «Մենք էլ, այսպես ասեմ, ամենաթողության մակարդակով թույլատրում ենք, որ փոքր ինքնավար կայաններ դնեն, ինչքան ուզում են, որտեղ ուզում են, սակագինը՝ առանց ցանցին վճարելու ստացած ծառայության դիմաց։ Աշխարհում ոչ մի տեղ սրանից մեծ աջակցություն չկա»։

Թեգեր: էլեկտրաէներգիաՎերականգնվող էներգետիկաՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Խաղաղությունը սահմաններին հնարավոր չէ միայն բանակցությունների միջոցով

Խաղաղությունը սահմաններին հնարավոր չէ միայն բանակցությունների միջոցով

Ռուսաստանը ցանկանում է SWIFT-ին այլընտրանք ստեղծել

Ռուսաստանը ցանկանում է SWIFT-ին այլընտրանք ստեղծել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist