Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խաղաղությունը սահմաններին հնարավոր չէ միայն բանակցությունների միջոցով

Անհրաժեշտ է նաեւ արդյունավետ զսպող մեխանիզմի կիրառումը

Մարտի 29, 2022
Հանրապետություն
Խաղաղությունը սահմաններին հնարավոր չէ միայն բանակցությունների միջոցով
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
598
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ներխուժումը խախտեց այն ամբողջ անվտանգային համակարգը, որը ձեւավորվել էր նոյեմբերի 9-ից հետո արցախաադրբեջանական հակամարտության գոտում: Ադրբեջանը ոչ միայն եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ 2020 թ. նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների՝ Ադրբեջանում համատեղ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու մասին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտեց:

Արցախի Հանրապետությունում հրադադարի պահպանման մոնիթորինգի կենտրոնի հիմնական նպատակն է վերահսկել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության կետերի կատարումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ադրբեջանի զինուժը Փառուխում օգտագործեց «բայրաքթար», որից արձակեց մեկ թռիչքի համար այդ ԱԹՍ-ի վրա առկա բոլոր 4 հրթիռները, ինչն էլ ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Միրզոյանի, Իշխան Օհանյանի ու Արարատ Թեւոսյանի մահվան եւ 10-ից ավելի վիրավորի պատճառ դարձավ: Բայրաքթարի օգտագործումն ուղիղ հարված է մոնիթորինգի կենտրոնի գաղափարին եւ, ընդհանրապես, հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի գործողություններին: Փաստորեն, Ադրբեջանն իր անխոհեմ քայլով հարցականի տակ դրեց նաեւ Ակնայի հարեւանությամբ ձեւավորված կենտրոնի գործունեությունը:

Դատելով Ադրբեջանի հաջորդ օրվա գործողություններից, այդ չմտածված քայլի համար խիստ զգուշացում էր ստացել ոչ միայն հյուսիսից, այլեւ իր հովանավորից՝  Թուրքիայից: Այդ մասին է խոսում փաստը, որ չնայած ներխուժման հաջորդ օրերին ավելի թեժ ռազմական գործողություններ ծավալվեցին, սակայն Ադրբեջանը «բայրաքթար» չօգտագործեց: Արցախում հրադադարից հետո Ադրբեջանը եւս մեկ անգամ էր օգտագործել ԱԹՍ, բայց այն «բայրաքթար» չէր եղել, այլ իսրայելական հարվածային ԱԹՍ, որի թռիչքը Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի վրայով չի եղել: Ադրբեջանը ստիպված էր գնացել այդ քայլին, քանի որ չէր կանխատեսել, թե ՊԲ ստորաբաժանումները կկռահեն, որ Ադրբեջանի զինուժի թիրախը Քարագլուխ բարձունքն է, եւ նրանից շուտ կզբաղեցնեն այդ դիրքը՝ էական մարդկային կորուստներ պատճառելով թշնամուն: Ադրբեջանը ստիպված էր կիրառել «բայրաքթարը»՝ չգիտակցելով, որ դրանով հարվածում է նաեւ իր «ավագ եղբոր»՝ Թուրքիայի՝ տարածաշրջանում գտնվելու բուն կարգավիճակի իմաստավորմանը, երբ ԱԹՍ-ն, անցնելով Ակնայի մոնիթորինգի կենտրոնի վրայով, հարվածներ է հասցնում Արցախում:

Ադրբեջանական զինուժը ստիպված էր հաջորդ օրն առանց «բայրաքթարի» գործողության դիմել, իսկ Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում երկու հաղորդագրություն հրապարակեց. առաջինը՝ հրադադարի խախտման վերաբերյալ, երկրորդը՝ որ ադրբեջանցիները լքել են Փառուխ գյուղը: Ի պատասխան այդ հայտարարությունների՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարություններն առնվազն մտածելու տեղիք պետք է տան ռուսական կողմին: Ադրբեջանի երկու պատասխանն էլ կոշտ ժեստ էին ՌԴ ՊՆ-ին. առաջինով հայտարարում էր, թե իր զինծառայողներն Ադրբեջանի հողում են, եւ որ Լեռնային Ղարաբաղ միավորում Ադրբեջանում չկա, իսկ երկրորդ հայտարարությամբ հերքեց, թե իր զինյալները դուրս են եկել Փառուխի հարակից դիրքերից:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարություններին, նշել էր, որ դրանցում արված մեկ պնդումը ճիշտ է. այն, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդեն Ադրբեջանի կազմում չէ: Ադրբեջանի հնացած եւ կրկնվող քարոզչությունից զատ, հայտարարություններն աչքի ընկան Ռուսաստանին ուղղված կոշտ հռետորաբանությամբ: ՌԴ-ն այստեղ ստիպված է պատասխանել պաշտոնական Բաքվին, թեկուզ այն պատճառով, որ խաղաղապահների հորդորով էին պաշտպանության բանակի զինծառայողները լքել Փառուխ գյուղի հարակից դիրքերը, ինչից էլ նենգաբար օգտվել էր Ադրբեջանը՝ փաստացի խաբելով նաեւ ՌԴ ՊՆ-ին:

Տարածաշրջանում իր դիրքերն անսասան պահելու եւ ներկայության իմաստը հարցականի տակ չդնելու համար Թուրքիան սանձեց «բայրաքթարների» օգտագործումը հետագա գործողություններում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Փառուխի միջադեպը մեծացրեց կասկածները, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վաղն ադրբեջանցիները բայրաքթար չեն կիրառի: Այն Հայաստանի զինված ուժերին պարտադրում է հաշվարկել նման գործողությունները եւ պատրաստ լինել համարժեք քայլերի, ինչպես Շուշիի մատույցներում արեց հայկական զինուժը ԱԹՍ-ներով, 44-օրյա պատերազմի վերջին օրերին: Սահմաններին խաղաղության հնարավոր չէ միայն բանակցությունների միջոցով հասնել, փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ է նաեւ սահմանին արդյունավետ զսպող մեխանիզմի կիրառումը, ինչը հնարավոր է միայն ադրբեջանական զինուժի հիմնական եւ միակ առավելությունը՝ ԱԹՍ-ների գործոնը չեզոքացնելով՝ համարժեք սպառազինություն ապահովելու միջոցով:

Թեգեր: ԱԹՍԱրցախբանակԹուրքիաՌուսաստանսահմանՓառուխ գյուղ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ռուսաստանը ցանկանում է SWIFT-ին այլընտրանք ստեղծել

Ռուսաստանը ցանկանում է SWIFT-ին այլընտրանք ստեղծել

Իսրայելա-արաբական կոալիցիա ընդդեմ Իրանի՞

Իսրայելա-արաբական կոալիցիա ընդդեմ Իրանի՞

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist