Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ նվազում է եկամտահարկը, բայց ավելանում՝ սոցվճարը

Որն է մի տեղից պակասեցնելու եւ մյուսում ավելացնելու իմաստը

Հունվարի 14, 2023
Հանրապետություն
Հնարավոր վնասները մեղմելու ինչ ներուժ ունենք
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2023 թ. եկամտահարկը նվազել է, փոխարենը՝ ավելացել պարտադիր կուտակային ֆոնդերին տրվելիք գումարների չափը։ Փաստորեն, հարկատուի հարկային բեռը չի թեթեւանում։ Խնդրո առարկայի հետ կապված «ՀՀ»-ն մի քանի հարցեր է ուղղել տնտեսագետ Կարեն Սարգսյանին։

-2019 թ. հարկային փոփոխություններ եղան, եւ դրա համաձայն` այս տարի եկամտահարկի դրույքաչափը եւս 1 տոկոսով նվազելով` 20 տոկոս դարձավ։ Ընդհանուր բնութագրումն այն է, որ հարկային բեռի թեթեւացումն է նպատակը, այո՞։

-2020 թվականից անցում է կատարվել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի, ըստ որի՝ 2020 թ. հունվարի 1-ից այն սահմանվել էր 23 տոկոս, իսկ այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թ. աստիճանաբար նվազեցվելու էր մինչեւ 20 տոկոս: Հարկային քաղաքականության այս փոփոխության հիմնական  նպատակը, նախեւառաջ, ստվերի կրճատումն էր, այսինքն՝ գործատուների կողմից չգրանցված աշխատողների օրինական ձեւակերպումը, ինչպես նաեւ, այո՛, հարկային բեռի նվազեցումը։ Եկամտային հարկի գծով հարկային բեռը շարունակում է բարձր մնալ, ինչը բացասաբար է ազդում տնտեսության մրցունակության վրա: Խնդիրն այստեղ այն է, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի ծանրությունը, ըստ էության, իր վրա է վերցնում գործատուն՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողը, քանի որ վարձու աշխատողներին հետաքրքրում է իրենց տնօրինվող եկամտի մեծությունը, եւ գործնականում աշխատանքային հարաբերությունների համար հիմնականում կարեւորվում է հատկապես տնօրինվող աշխատավարձի իրական չափը, այլ ոչ վերջինիս հաշվարկային մեծությունը: Ավելին` եկամտային հարկի բարձր դրույքաչափերը բարձրացնում են ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը, հետեւաբար նաեւ՝ գները, ինչը, իր հերթին, հանգեցնում է պահանջարկի կրճատման ու խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Այս առումով, ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը (հիշեցնեմ, որ միաժամանակ նվազեցվել էր նաեւ շահութահարկի դրույքաչափը) նպատակ էր հետապնդում նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, միջազգային շուկաներում տեղական ապրանքների մրցունակության բարձրացմանը: Միեւնույն ժամանակ ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը կնպաստի ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը:

-Եկամտահարկը նվազել է, բայց նաեւ միաժամանակ ավելացվել է պարտադիր կուտակային ֆոնդերին տրվելիք գումարների չափը, այլ կերպ՝ սոցվճարը։ Մի տեղից պակասեցնելու եւ մյուս տեղում ավելացնելու իմաստը ո՞րն է, եթե իրապես հարկային բեռի թեթեւացում է ուզում անել պետությունը։

-Իմաստը եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը վերականգնելն է՝ քաղաքացիների մասնակցությունը հասցնելով 5 տոկոսի։ Այլ կերպ ասած` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությամբ աշխատողի աշխատավարձի 10 տոկոսի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10 տոկոսի մի մասն աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Հարկային ձեւակերպմամբ՝ այդ գումարը կոչվում է սոցիալական վճար։ Ներկայումս պետության մասնակցությունն ավելի մեծ է։ Փաստացի, հարկային փոփոխությունները մշակվել են այնպես, որ 2023-ից նշված 10 տոկոսում պետության եւ աշխատողների մասնակցությունը հավասար լինի՝ 5-ական տոկոս։ Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ պետությունը ավելի մեծ մասնաբաժին էր ստանձնել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման սկզբնական շրջանում, եւ դա, հիրավի, նպաստել էր այդ համակարգի կայացմանը։ Հետագայում, բնականաբար, պետք է աստիճանաբար նվազեցվեր այդ մասնակցության չափը, ինչը եւ տեղի ունեցավ։ Բացի այդ, պետք է փաստել, որ փաստացի եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը զգալիորեն կրճատում է պետության եկամուտները, եւ նման պարագայում վերջինս չի կարող հավելյալ պարտավորություններ ստանձնել, հատկապես այն պարագայում, երբ խոսքը մի այնպիսի համակարգի մասին է, որը ենթադրում է քաղաքացու կուտակային վճարների միջոցով ապագա կենսաթոշակների ձեւավորումը։

-Հարկային բարեփոխումների իմաստը ո՞րն է այն պարագայում, երբ բախվում ենք բոլորովին այլ իրականության. ա) իրականում այդ ֆոնդերը, որոնց մենք գումարներ ենք տալիս, այսպես ասենք՝ չպարզաբանված ապագա ունեն, բ) եկամտահարկի նույն դրույքաչափով են հարկվում թե՛ շատ եւ թե՛ քիչ աշխատավարձ ստացողները։

-Պետք է նշեմ, որ եկամտահարկի համահարթեցման հիմնական առանցքային խնդիրը սոցիալական արդարության հաստատումն է։ Այսինքն, եթե տվյալ անհատն իր մասնագիտական գիտելիքներով եւ արհեստավարժությամբ ունի բարձր վարձատրվող աշխատանք, ապա զուտ դրա համար վերջինիս ավելի բարձր դրույքով հարկելն այդքան էլ ճիշտ չի լինի։ Այսինքն, սրանով նաեւ խթանվում է բարձր որակավորում ունեցող աշխատանքի ձգտումը, քանի որ համահարթ դրույքաչափի սահմանմամբ նաեւ նպատակ ունի բարձրացնելու բարձր որակավորում ունեցող մարդու աշխատավարձը։ Իսկ համահարթեցման դեմ բերվող հիմնական փաստարկն այն է, որ պետք է բարձրացվի նաեւ ցածր աշխատավարձ ստացողների հարկի դրույքը եւ այն բերվի միջին որոշակի տոկոսի, իսկ ահա մեզ մոտ համահարթեցումը պլանավորում է ստորին շեմով, եւ փաստացի դրանից շահելու են թե ցածր եւ թե բարձր եկամուտ ունեցողները։ Բացի այդ՝ աշխատող քաղաքացիների եկամտից պահվող սոցվճարների եւ դրոշմանիշային վճարների սանդղակը պրոգրեսիվ է, եւ դրա արդյունքում փաստացի փոխհատուցվում է նաեւ բարձր եկամուտ ստացող աշխատողների տնօրինվող եկամուտների այն ավելացած չափը, որն առաջանում է համահարթ եկամտային հարկով հարկման հետեւանքով։

-Ինչո՞ւ այդպես էլ հարկային քաղաքականության ոլորտում չի կիրառվում, այսպես ասած, կայուն միջինի կանոնը, որ թույլ կտա գոնե 5 տարի ունենալ անփոփոխ ու կանխատեսելի հարկման դաշտ։

-Հարկային օրենսգրքում եկամտահարկի փոփոխությամբ արդեն իսկ նախատեսվել էր դրույքաչափերի աստիճանական փոփոխություն` սկսած 2020-ից մինչեւ 2023 թ.։ Ուստի կարող ենք վստահորեն ասել, որ վերջինս արդեն իսկ  փաստացի կանխատեսելի դաշտ է ապահովել թե վարձու աշխատողների, թե հարկային գործակալների եւ թե պետության համար։ Դրան զուգահեռ, արդեն իսկ նկատելի է աշխատանքային հարաբերություններում ստվերի աստիճանական կրճատումը, ինչը եւ համահարթ եկամտային հարկի ներմուծման հիմնական նպատակներից մեկն է եղել։ Բացի այդ, բարձր որակավորում ունեցող մասնագետների համար նման հարկային խթանը կնպաստի մեր երկրում գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը եւ տնտեսական արդյունավետության բարձրացմանը։

Թեգեր: եկամտահարկԿարեն ՍարգսյանհարկերտնտեսագետՏնտեսությունֆինանսներ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
30-ամյա հակամարտության կողմն Արցախն է

30-ամյա հակամարտության կողմն Արցախն է

Միայն անկախությունը ժողովրդին կփրկի բնաջնջումից

Փրկեցե՛ք ոչ թե մեր հոգիները, այլ՝ մեր կյանքերը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist