Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Փրկության «դեղատոմսը» սեփական ուժերին հավատալն է

Ինքնահաղթահարում անձնական եւ ազգային մակարդակում

Հունվարի 20, 2023
Հանրապետություն
Փրկության «դեղատոմսը» սեփական ուժերին հավատալն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վախն ու տագնապը, անորոշությունն ու բացասական հույզերի մշտական առկայությունը՝ առանց դրանցից համապատասխան «լիցքաթափման» կամ «ազատագրման», դարձել են մեր կյանքի անբաժան մասը, հատկապես 2020 թ. պատերազմից հետո։ Դեռ չհաղթահարած պատերազմի արդյունքում կրած մարդկային կյանքերի անդառնալի, ինչպես նաեւ հայրենիքի մի հատվածի կորստի ցավը, ազգային արժանապատվությանը հասցված հարվածները, շարունակում ենք նորանոր կորուստներ կրել։

Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Նույն օրը, ժամը 10:50-ի սահմաններում «Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե. Շ.-ն»:

Ժամկետային զինծառայողների մահը ընտանիքների եւ հարազատների համար ողբերգություն է անձնական մակարդակում, իսկ հանրային մակարդակում ծնվում է ապագայի նկատմամբ անորոշության ու տագնապի զգացողություն։ Հուզվել, լացել, բողոքել, իսկ հետո «մոռանալ» պարբերաբար կրկնվող կորուստները, հարմարվելն արդյունքում դուռ է բացում էլ ավելի մեծ ողբերգությունների համար։ Մեր պարագայում ծանր ազդեցություն է թողնում նաեւ «տեղեկատվական աղմուկը», որն առաջացնում է ուժեղ հուզական ֆոն, սակայն լուծումներ եւ ելքեր չի առաջարկում, ինչն էլ չափազանց վտանգավոր եւ քայքայիչ ազդեցություն է ունենում ինչպես անհատի, այնպես էլ՝ հանրության մոտ, թուլացնելով պաշտպանական իմունիտետն ու գործելու կարողությունը։

Հոգեբանության տեսանկյունից մարդկանց անհրաժեշտ է անընդհատության զգացումը, երբ պատկերացնում են իրենց վաղվա օրը, երբ վստահ են, որ այդ օրը լինելու է գրեթե այնպիսին, ինչպես երեկ էր, եւ դրան հաջորդող օրը նույնպես պատված չէ անորոշության շղարշով։ Այդ հոգեբանական դիրքորոշման բացակայությունը մարդուն գցում է ներքին տագնապների, հուզական ցնցումների մեջ, եւ անհատը չի կարողանում ապրել հանգիստ, իր սովորական կյանքով։ Խնդիրը, սակայն, միայն անհատներին չի առնչվում, դրա հետեւանքները զգալի են նաեւ հանրույթների, ժողովուրդների ու ազգերի համար։ Աղետալի, ողբերգական իրավիճակները, ինչպիսիք են՝ պատերազմը, դժբախտ պատահարները եւ այլն, միանգամից կոտրում են անընդհատության, ապահովության զգացողությունը, եւ մարդը հայտնվում է իր համար բացարձակապես նոր, անհասկանալի իրավիճակում։ Այդ ամենը հանգեցնում է մարդու հուզական, էներգետիկ եւ անձնական ռեսուրսների սպառման, իմունիտետի թուլացման։

Երբ այդ ամենին գումարվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մշտապես հնչող սպառնալիքներն ու հայատյաց հայտարարությունները, ավելին՝ նաեւ դրանցից բխող ահաբեկչական բնույթի գործողությունները, ամբողջանում է մեր դեմ տարվող հարձակումների խորությունը։ Հայաստանի կողմից խաղաղության ուղղությամբ «անկեղծ քայլերի» սպասող Թուրքիան չի հրաժարվում ուժի սպառնալիքի դիրքերից խոսել։ Օրեր առաջ Էրդողանը նշել էր, որ Արցախում «փորձել են իրենց հիասթափեցնել, բայց իրենք իրենց զինանոցի զենքերով խայտառակել են նրանց։ «Բայրաքթար-2»-ն ամենուր ասել է իր խոսքը՝ Լիբիայից մինչեւ Ղարաբաղ»։ Ապա նաեւ հավելել, որ աշխատանքը շարունակվում է եւ հերթում «Qızıl Elma»-ն ու «ազգային կործանիչներն» են։ Ահա՛, այսպիսի «խաղաղասեր հարեւան»։ Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է շուրջ երեք տասնամյակ, եւ զինադադարը, որ բավականին երկար տեւեց, ստեղծել էր խաղաղության պատրանք եւ թուլացրել մեր զգոնությունը։ Երբ բարեկամը ներկայացվում է թշնամի, իսկ իրական թշնամին՝ բարեկամ ու գործընկեր, խախտվում են ոչ միայն իրականության առողջ ընկալումն ու համարժեք քայլերի ձեռնարկումը, այլեւ խեղվում է «բարու եւ չարի», «յուրայինի եւ օտարի» արժեքային հենքը։

Պատերազմներում շատ մեծ դեր է կատարում, եթե ոչ՝ առաջնային, հոգեբանական գործոնը։ Իսկ հայի դեմ պատերազմ է՝ անողոք, հետեւողական, նպատակային, սողացող։ Խնդիրն այն է, որ հասարակական ընկալումներում տեղի ունեցողի վերաբերյալ այդպես էլ չկա հստակ գիտակցում, ամբողջական պատկերի ընկալում։ Առօրյա, կենցաղային խնդիրները քողարկում են իրական վտանգներն ու մարտահրավերները, որոշներն իսկապես չեն տեսնում, չեն հասկանում, թե ինչ է կատարվում, որոշները փախուստի են դիմում իրականությունից, քանի որ անզորության զգացում ունեն, որոշները պարզապես անտարբեր են, չէ՞ որ տարիներ շարունակ մեզ համոզել են, թե «կյանքը միայն սեփական հաճույքների եւ ցանկությունների բավարարման համար է», որ հայրենիքն ու արժանապատվությունը «կեղծ» հասկացություններ են, իսկ այդ արժեքներին նվիրվածները՝ «միամիտ» կամ «հիմար»։

Չի կարող մարդը երկարատեւ եւ շարունակաբար մնալ տագնապի, վախի հոգեվիճակում, դրանք խիստ վտանգավոր են, եթե մնում են զգացմունքային հարթությունում։ «Բուժման» տարբերակներից մեկն էլ իրավիճակի հուզական բաղադրիչից զերծ գնահատական տալն է, ապա նաեւ կառուցողական եւ նպատակային գործողության դիմելը։ Միայն այդպես է հնարավոր դուրս գալ վախի մթնոլորտից, անտարբերության ու անզորության թմբիրից՝ սեփական ուժերի եւ արդար նպատակի հանդեպ հավատով լի։

Թեգեր: Գեղարքունիքի մարզզորամասՀՀ Պաշտպանության նախարարությունՀՀ ՊՆհրդեհ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Չմշակված կաշին էլի դուրս չի տարվի

Չմշակված կաշին էլի դուրս չի տարվի

Բերձորի միջանցքը Հայաստանի եւ Արցախի կյանքի ճանապարհն է

Արցախցին իր բռնած ճանապարհից հետքայլ չի անի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist