Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ են ցույց տալիս թղթային արժույթի համաշխարհային շուկայի շարժերը

Եվ ստեղծված իրավիճակում ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը

Հունվարի 24, 2023
Հանրապետություն
Ինչ են ցույց տալիս թղթային արժույթի համաշխարհային շուկայի շարժերը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
249
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թղթային արժույթի համաշխարհային շուկան զուտ ֆինանսական շուկա չէ։ Այն համաշխարհային տիրապետության, բեւեռների մրցակցության, տնտեսական ու քաղաքական պատճառահետեւանքային համապատկեր է։

Դոլարը յոթ տասնամյակից ավելի տիրապետության գործիք էր։ Հիմա այս վիճակը կարծես խաթարվում է, որովհետեւ համաշխարհային տնտեսության առաջնորդության բնագիծ փորձում են այլ երկրներ դուրս գալ։ Մի կողմից՝ Ռուսաստանն է իր էներգակիրների դիմաց ռուբլով վճարում պահանջում, մյուս կողմից՝ Չինաստանն է փորձում իր թղթային արժույթը համաշխարհային հոսք մտցնել։ Բրազիլիան ու Արգենտինան են մտադիր համատեղ արժույթ ստեղծել, ԱՄԷ-ն ու Հնդկաստանն են ռուփիով առեւտուր անելու բանակցություններ վարում եւն։ Զուր չէ, որ մասնագետները Ուկրաինայի շուրջ այս իրավիճակը հիբրիդային պատերազմ են համարում՝ չանտեսելով նաեւ հենց ֆինանսական տիրապետության առաջնայնության համար մղվող գործոնը։

Արդյո՞ք այս ամենը ենթադրում է, որ դոլարի մենիշխանությունն է թուլանում։ Մեզ այս հարցը հետաքրքրում է այնքանով, որքանով խնդիր է դրված հասկանալու, թե ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը, քանզի հասկանալի է, որ այս հարցերը զուտ տնտեսագիտական տիրույթի հարցեր չեն, դրանք խորքային աշխարհաքաղաքական պատճառներ ունեն։ Հետեւաբար՝ իրավիճակի ճիշտ գնահատումը միայն ճիշտ դիրքավորում թույլ կտա։

Հասկանանք՝ ինչ է կատարվում այս ոլորտում։ Դոլարը համաշխարհային վճարամիջոց է։ Դոլարի տիրապետությունը ինստիտուցիոնալացրել են, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը… Հիմա դոլարի ամրության նժարն անընդհատ շարժվում է, եւ ուղղակի պատերազմ է գնում դոլարի եւ ռուբլու, դոլարի եւ յուանի միջեւ։ Առանձին եվրոյի գործոնը չենք կարեւորում, որովհետեւ եվրոն դոլարից ածանցված արժույթ է։ Դոլարի եւ ռուբլու նժարների ամբողջ ներկայիս շարժը տեսանելի է ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքով ստեղծված էներգետիկ, հումքային եւ պարենային ճգնաժամերի համապատկերում։ Թե որտեղից առաջ եկավ յուանի հարցը, սրա պատասխանը հստակ տալիս են չինական տնտեսության ցուցանիշները։

Բանն այն է, որ վերջին շրջանում (չորս տասնամյակ շարունակ) չինական տնտեսությունը ոչ թե պարզապես զարգացել, այլ՝ սրընթաց է զարգացել։ Եվ Չինաստանը, արդարացիորեն, արդեն հավակնում է համաշխարհային տնտեսության առաջին գիծ դուրս գալու։ «Money Wise»-ը գրում է, որ թեեւ Չինաստանը տնտեսապես հզոր է, բայց թղթային արժույթի համաշխարհային հոսքում չի գերիշխում։ Բայց այժմ Պեկինը այդ դրությունը փոխել է փորձում։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, Չինաստանը ակտիվորեն գրում է նոր կանոններ՝ փորձելով կրկնել «Մեծ խաղը». այս պետությունը գլոբալիզացիայի նոր տեսակի հիմք է դնում այնպիսի հաստատությունների միջոցով, ինչպիսիք են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, BRICS+ զարգացող տնտեսությունների խումբը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը։

Ուշադրություն է հրավիրվում նաեւ այն հանգամանքին, որ դեռ կորոնավիրուսի ժամանակ արգելափակումների պայմաններում Պեկինին հաջողվել է հատուկ հարաբերություններ հաստատել Մոսկվայի եւ Թեհրանի հետ։ Իսկ նախորդ տարեվերջին կայացած՝ Չինաստանի եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի առաջին գագաթնաժողովը ցույց տվեց  ՕՊԵԿ+-ի հետ Պեկինի կապերի խորացումը։ Այս ամենն ի վերջո կարող է հանգեցնել «մեկ աշխարհ, երկու համակարգ» մոդելի ձեւավորմանը։ Ու եթե միաբեւեռ աշխարհից տեղափոխվենք բազմաբեւեռ աշխարհ, ու եթե G20-ը բաժանվի մի քանի ճամբարների՝ G7-ի գումարած Ավստրալիա, BRICS+ երկրներ եւ երկրներ, որոնք չեն միացել որեւէ բլոկի, ապա այս պառակտումները անխուսափելիորեն էական ազդեցություն կունենան միջազգային արժութային համակարգի վրա: Ռիսկերն այս ավելի կսրվեն ԱՄՆ-ում աճող մակրոտնտեսական անհավասարակշռության պատճառով:

Միջազգային ֆինանսիստները, փորձագետները բացատրում են, որ ապադոլարացումը վաղուց դադարել է նորություն լինել: Այս գործընթացը սկսվեց ֆինանսական ճգնաժամից հետո քանակական մեղմացման գործարկմամբ, քանի որ ընթացիկ հաշվի ավելցուկ ունեցող երկրներին դուր չէր գալիս իրենց խնայողությունների բացասական իրական եկամտաբերության գաղափարը: Սակայն ապադոլարացման տեմպերը, կարծես թե, վերջին շրջանում արագացել են: Այս ամենին հավելենք նաեւ, որ նախորդ ամբողջ տարին Չինաստանն ու Հնդկաստանը ռուսական ապրանքների համար վճարել են յուանով, ռուփիով։ Հնդկաստանը իր միջազգային գործարքների համար գործարկել է ռուփիով հաշվարկման մեխանիզմ։ Իսկ Չինաստանն էլ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներին խնդրել է ամբողջությամբ օգտագործել Շանհայի նավթի եւ բնական գազի բորսան՝ էներգետիկ գործարքների դիմաց առաջիկա երեք-հինգ տարիների ընթացքում յուանն իբրեւ վճարամիջոց դարձնելով: Եթե հաշվի առնենք նաեւ BRICS խմբի ընդլայնումը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի սահմաններից դուրս, ապա կարող ենք կանխատեսել նաեւ, որ առեւտրային հոսքերի ապադոլարացումը կարող է արագանալ:

Բոլոր այն երկրներում, որոնք սերտ հարաբերություններ ունեն ու կառուցում են Չինաստանի հետ, յուանի պահուստներն ավելանում են։ Օրինակ՝ Ռուսաստանում յուանը փաստացի պահուստային արժույթ է դարձել։ Հիմա նաեւ Բրազիլիան ու Արգենտինան են ուզում համատեղ արժույթ ստեղծել, որը երկու երկրների տնտեսությունների կախվածությունը դոլարից նվազեցնելու նպատակ ունի։ Բրազիլիայի եւ Արգենտինայի միջեւ առեւտրի ծավալը նախորդ տարվա 11 ամիսներին 26.4 միլիարդ դոլարի է հասել, ինչը 21 տոկոսով ավելի է 2021 թ. համապատասխան ցուցանիշից։ Ըստ FT-ի՝ նոր արժույթի գրավչությունն առավել ակնհայտ է Արգենտինայում, որտեղ տարեկան գնաճը մոտենում է 100 տոկոսի, իսկ կենտրոնական բանկը փող է տպում ծախսերը ֆինանսավորելու համար: Ինչեւէ, Լատինական Ամերիկայի երկու խոշորագույն տնտեսությունների միասնական արժույթի նախագծին միանալու կհրավիրվեն տարածաշրջանի մյուս երկրները։ Եթե սա հաջողեց, այս նոր արժութային բլոկը աշխարհում կարող է հստակ ու որոշիչ դեր խաղալ։

Այս ամենը պետք է ուսումնասիրել, հասկանալ թղթային արժույթի համաշխարհային շուկայում կատարվողի խորքային պատճառներն ու դրա հետեւանքները։ Մասնագիտական խոր ու ճշգրիտ վերլուծությունը թույլ կտա նաեւ մեր մասով ճիշտ գնահատել ու պատրաստվել հետագա ցնցումներին, այն է՝ ինչպես հնարավորինս քիչ ազդվել եւ համագործակցության ինչ ուղղություններ փնտրել։ Նախ՝ միանգամից ասենք, որ Հայաստանն այս ամենից, բնականաբար, չազդվել չի կարող, մենք էլ մեր չափով սերտաճած ենք։ Բացի այն, որ մեր աշխատուժի մի մեծ մաս դրսում է, մենք նաեւ դրսի ռեսուրսների հաշվին ենք լրացնում մեր էներգետիկ բալանսը։ Ունենք նաեւ մեծածավալ արտաքին պարտք, տարբեր աղբյուրներից կախվածություն եւ այլն։

Կարո՞ղ ենք մեր առկա համագործակցությունները ամրապնդել եւ նոր ուղիներ փնտրել։ Իհարկե՝ կարող ենք։ Բայց դրա համար նախ պիտի իրական տնտեսություն զարգացնենք, որ փոխգործակցող կողմն էլ տեսնի իր շահավետությունը։ Բայց որ ամենակարեւորն է՝ այդ շահավետությունը չպետք է լինի մեր ազգային-պետական շահերի հաշվին։

Թեգեր: ֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հինգ օրում երեք բանաձեւ ԵՄ-ից

Հինգ օրում երեք բանաձեւ ԵՄ-ից

Խաղաղության գինը

Խաղաղության գինը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist