Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հինգ օրում երեք բանաձեւ ԵՄ-ից

Հաջակցություն Արցախի եւ Հայաստանի

Հունվարի 24, 2023
Հանրապետություն
Հինգ օրում երեք բանաձեւ ԵՄ-ից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
82
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի խորհրդարանի հունվարի 18-ին եւ 19-ին ընդունած երկու բանաձեւերում էլ հասցեական քննադատական կետեր կային ուղղված Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ինչպես Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ, այնպես էլ՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների: Բացի այն, որ դրանցում օբյեկտիվ գնահատական էր տրվում ադրբեջանական քաղաքական ղեկավարության ոչ կառուցողական, ագրեսիվ եւ հայատյաց գործողություններին, այլեւ, ինչն առավել կարեւոր է, Եվրոպան կրկին խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին՝ հիշատակելով միջազգային հանրահայտ սկզբունքները: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց արցախցիների իրավունքներին Եվրոպային անդրադառնալ ստիպեց հենց Բաքուն:

Կեղծ բնապահպանական պատճառաբանություններով արդեն մեկ ու կես ամիս շրջափակելով Արցախը եւ տեղի ժողովրդին կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին՝ Ադրբեջանը Եվրոպայի ներկայացուցչական մարմնին ստիպեց հայացքը կրկին հառել արցախյան հիմնահարցի վրա: Վերջիններս համոզվեցին, որ 44-օրյա պատերազմով ոչ միայն չի լուծվել արցախյան հիմնահարցը, այլեւ այն ավելի է խորացել: Շրջափակման հետեւանքով վտանգելով եւ հարված հասցնելով Արցախի բնակչության բոլոր հիմնական իրավունքներին՝ Ադրբեջանը եվրոպային ցույց տվեց, որ իր ցեղասպանական քայլերն առավել քան իրատեսական են, եւ Եվրամիության երկրների խորհրդարանականներն արդեն պարտադրված էին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ համապարփակ խաղաղության հաստատման անհրաժեշտությունն առաջնային խնդիր հռչակելիս, պարտադիր հիշատակել Արցախի բնակչության իրավունքները՝ առաջարկելով կարգավորումն իրականացնել Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա:

Վերջինիս երեք հիմնական հանրահայտ սկզբունքներն են՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, ժողովուրդների իրավահավասարության ու ազատ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության հարգումը: Այլ կերպ ասած, Ադրբեջանն իր գործողություններով ապացուցեց, որ արցախցին չի կարող ապրել այդ պետության կազմում, հետեւաբար, պետք է նրա իրավունքների պաշտպանության հարցը լուծվի միջազգային իրավունքի նորմերին համաձայն:

Բնապահպանական խնդիրների նկատմամբ գերզգայուն եվրոպացիները շատ շուտ հասկացան շրջակա միջավայրի պահպանության մասին ադրբեջանցիների կարգախոսների կեղծ լինելը, առավել եւս, որ «բնապահպանները» որեւէ կապ չունեն ակցիային զուգահեռ դեպի Արցախ գազատարի պարբերական փակման, էլեկտրահաղորդման եւ ինտերնետ մալուխների խափանման հետ: Կեղծիքի վերջին արարն այն էր, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Կաշենի հանքավայրը դադարեցրեց աշխատանքը, Բերձորի միջանցքը մնաց փակ, եւ «բնապահպաններն» արդեն սկսեցին իրենց գործողություններն այլ՝ ոչ բնապահպանական պատճառներով հիմնավորել, կեղծիք շրջանառելով, թե այդ միջանցքով ականներ են տեղափոխվել Արցախ, որոնցով իբր ականապատվել են ադրբեջանական հենակետերի դիմացի տարածքները:

Եվրախորհրդարանի վերոնշյալ երկու բանաձեւերն էլ փաստեցին, որ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու գործընթացում անհնար է անտեսել Արցախի ժողովրդի իրավունքները, քանի որ ի սկզբանե հիմնախնդրի պատճառն է այն եղել: Արցախի բնակչությունը միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշվել է Ադրբեջանից, որին Ադրբեջանը պատասխանել է ռազմական ագրեսիայով՝ ստիպելով արցախցուն նաեւ զենքով պաշտպանել իր իրավունքները: Ադրբեջանն իր գործողություններով Եվրոպային ստիպում է, որ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման գործընթացը դիտարկի արցախցու իրավունքների անքակտելի կապի մեջ:

Եվրոպայի միասնական արտաքին եւ անվտանգային քաղաքականության իրականացման 2022 թ. հաշվետվություն-բանաձեի կետերով էլ եվրախորհրդարանականները ոչ միայն դատապարտեցին Արցախի շրջափակումը, այլեւ բուն Հայաստանի տարածքի վրա հարձակումը՝ պահանջելով ադրբեջանական զինված ուժերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքներից: Այս բանաձեւի ընդունումից ընդամենը 4 օր անց ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը որոշվեց Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն: Այլ կերպ ասած, Ադրբեջանի վերջին գործողություններում տարածաշրջանում իրավիճակը շիկացնելու միտում տեսնում են նաեւ միջազգային կառույցները, եւ նրանք պարզապես այլեւս չեն կարող անհաղորդ մնալ տարածաշրջանում նոր հումանիտար ու անվտանգային ճգնաժամ հրահրելու պաշտոնական Բաքվի գործողություններին:

Թեգեր: ԱրցախԲերձորԵՄԵվրախորհրդարանԵվրոպաճանապարհ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Խաղաղության գինը

Խաղաղության գինը

Թուրքիան՝ փակուղում

Թուրքիան՝ փակուղում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist