Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

SEPAM-ը՝ SWIFT-ի նմանությամբ

Իրանական եւ ռուսական կողմերը վստահ են, որ համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից

Փետրվարի 7, 2023
Հանրապետություն
SEPAM-ը՝  SWIFT-ի նմանությամբ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
231
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանա-ռուսական բանկային համակարգ է գործարկվել՝ SWIFT-ի նմանությամբ։ Այս մասին տեղեկությունն այս տարվա հունվարի 29-ին հաղորդեց IRNA-ն (ԻԻՀ ինֆորմացիոն գործակալություն)։ Իրանի կենտրոնական բանկի (CBI) ներկայացուցիչը կիրակի օրը հայտնել է, որ Իրանը եւ Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ միացնելու իրենց բանկային հաղորդագրությունների համակարգերը, որոնց միջոցով կհեշտացվեն ֆինանսական եւ բանկային փոխանակումները: «Այսօր ստորագրվել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ փոխկապակցման եւ ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է նաեւ 13 այլ երկրի, որոնք ներկա են ռուսական շուկայում: Դա կհեշտացնի ֆինանսական եւ բանկային փոխանակումները: Այսուհետ բոլոր իրանական եւ բոլոր ռուսական բանկերի ֆինանսական մեսենջերները կապված են միմյանց հետ»,- հայտնել է Իրանի ԿԲ ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Քարիմին Թեհրանում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ընթացքում:

Իրանա-ռուսական այս քայլը սպասելի էր։ Հասկանալու համար՝ ինչու, մի փոքր հետ գնանք՝ 2014 թվական։ Բայց մինչ այդ հասկանանք, թե ինչ է SWIFT-ը, որպեսզի նաեւ պարզորոշ դառնա, թե ինչու ստեղծվեց իրանա-ռուսական այլընտրանքը։

SWIFT անգլերեն հապավումը բացվում է իբրեւ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (Society for Worldwide Interbank Financial Telecommunication), ներկայացնում է ցանց, որը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել եւ ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին՝ անվտանգ, ստանդարտացված եւ հուսալի միջավայրում։ SWIFT-ը բելգիական օրենսդրությանը ենթարկվող կազմակերպություն է, գրասենյակներ ունի ամբողջ աշխարհում։ 1973 թ. հիմնադրված այս կազմակերպության անդամ են 200 երկրների 11 հազար ֆինանսական կազմակերպություններ (2015 թ. տվյալի համաձայն)։ Ընդհանրապես, SWIFT համակարգի այլընտրանքների մասին խոսելիս նշվել է CIPS-ը (հովանավորվում է Չինաստանի կողմից՝ առեւտրի հետ կապված գործարքների համար՝ միջազգայնացնելու չինական արժույթի RMB-ի օգտագործումը։ Համակարգին միացել են 1280 ֆինանսական հաստատություններ 103 երկրներում եւ տարածաշրջաններում), SFMS-ը  (հովանավորվում է Հնդկաստանի կողմից), SPFS-ը (հովանավորվում է Ռուսաստանի կողմից, որը հիմնականում կազմված է ռուսական բանկերից), INSTEX-ը  (հովանավորվում է Եվրամիության կողմից, սահմանափակվում է Իրանի հետ առեւտրի համար ոչ ԱՄՆ դոլարով գործարքներով):

2014-ից Արեւմուտքը ցանկացել է ՌԴ-ն անջատել SWIFT-ից (հստակեցնենք՝ համակարգից անջատում են ոչ թե երկիրը, այլ բանկերը)՝ որպես պատժամիջոց Ղրիմի դեպքերի հետ կապված, բայց SWIFT-ը հրաժարվել է դա անել։ 2021 թ. ռուս-ուկրաինական ճգնաժամի ընթացքում, երբ ԱՄՆ-ն նախնական հնարավոր պատժամիջոցներ մշակեց ընդդեմ ՌԴ-ի, բացառեց Ռուսաստանը SWIFT-ից կտրելը։ 2022 թ. արդեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններից հետո Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին Ռուսաստանը կտրել SWIFT-ից։ ԵՄ շատ երկրներ դրան դեմ եղան, որովհետեւ եվրոպական վարկատուները տնօրինում էին օտարերկրյա բանկերի մոտ 30 մլրդ դոլարի մեծ մասը Ռուսաստանի նկատմամբ։ Բացի այդ՝ Ռուսաստանը մշակել էր SPFS այլընտրանքը։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն, Կանադան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները վերջապես համաձայնեցին հեռացնել որոշ ռուսական բանկեր SWIFT հաղորդագրությունների համակարգից։

Ինչեւէ, հիմա արդեն գործարկվել է SWIFT-ի նմանությամբ համակարգ, եւ, ինչպես նշել է Իրանի ԿԲ-ի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալը, համաձայն հուշագրի՝ իրանական եւ ռուսական բոլոր բանկերը կարող են ստանալ ստանդարտ բանկային հաղորդագրություններ։ Եվ որ հաղորդագրությունների այդ համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից, քանզի հիմնված է երկու երկրների ներքին ենթակառուցվածքի վրա: ՌԴ ԿԲ-ի ներկայացուցիչն էլ ընդգծել է հուշագրի ամենամեծ առավելությունը. այն է՝ արեւմտյան պատժամիջոցները չեն կարող ազդել դրա վրա, եւ ռուսական ֆինանսական կառույցներն ավելի լայնորեն են կապվելու Իրանում գործող ֆինանսական հաստատությունների հետ։

Ըստ ԻԻՀ ԿԲ ներկայացուցչի, արտերկրում գտնվող բոլոր իրանական բանկերը եւ բոլոր արտասահմանյան բանկերը, որոնք միացած են ռուսական հաղորդագրությունների համակարգին, որը ներառում է ավելի քան 100 բանկ 13 օտարերկրյա երկրներում (բացի Ռուսաստանից), կարող են կապ հաստատել իրանական բանկերի հետ: Իրանական ֆինանսական հեռահաղորդակցության համակարգը, որը հայտնի է որպես SEPAM, վերացնում է SWIFT միջազգային միջբանկային համակարգի անհրաժեշտությունը։ Ռուսական բանկերը, այլ երկրներում դրանց մասնաճյուղերը, որոնք մուտք ունեն SPFS (ինչպես վերեւում նշեցինք՝ SWIFT-ի ռուսական համարժեքն է ), այժմ SEPAM-ին միացված են։

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերն է։ Ինչ ազդեցություն կունենա այս ամենը Հայաստանի վրա, ֆինանսական որ համակարգի հետ ինչպես կաշխատի Հայաստանը, ինչ չափով կաշխատի, ինչպես կկարգավորվեն կամ որ ավելի ստույգ՝ ինչպես կհավասարակշռվեն արտաքին առեւտրային գործարքների հետ կապված ռիսկերը։ Սրանք հարցեր են, որոնք միայն բուն ֆինանսական տիրույթի պատկանելություն չէ, որ ունեն, այլ պետք է իրենց պատասխանը գտնեն քաղաքական շատ հարցերին զուգահեռ։

Թեգեր: ԻրանՌուսաստանՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Իրանը մեր եղբայրը չէ, նա Հայաստանի եղբայրն է»

«Իրանը մեր եղբայրը չէ, նա Հայաստանի եղբայրն է»

«Օգտակար մոլորություններ»

«Օգտակար մոլորություններ»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist