Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Աշխարհաքաղաքական խառնամարտ

Շահելու են թշնամու կորցրած ակնթարթը որսացողները

Փետրվարի 9, 2023
Հանրապետություն
Աշխարհաքաղաքական խառնամարտ
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հատուկ ու ընդգծված շեշտադրում ենք՝ չկա՛ զուտ Արցախին կամ միայն Հայաստանին ներկայացվող պահանջ։ Թյուրքական կողմից ներկայացվող յուրաքանչյուր պահանջ՝ անկախ այն բանից՝ Արցախի մասով է, թե Հայաստանի, վերաբերում է երկուսին էլ։ Ելքեր չգտնելը կործանարար է լինելու ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի համար։ Բայց ելքի համար պետք է երկաթյա դաջվածքով ամրագրենք ամենակարեւոր «կանոնը». ոչ մի զիջում թյուրքական կողմին չի հանդարտեցնելու, նա պահանջելու է ավելին՝ մինչեւ իր ուզածին հասնելը՝ հայի ցեղասպանության։ Թյուրքական տարրը կհանդարտվի միայն մի դեպքում, երբ իր առջեւ կրկին տեսնի հայկական կամքը։ Միայն չտրվենք թույլի այն «խելամտությանը», թե՝ ինչպես ենք անելու, դիմացներս ուժեղ թշնամի է։

Որովհետեւ նախ՝ եթե թշնամի է, ապա արդեն ուժեղ է, եւ հետո՝ մեր թշնամին նույն թշնամին է, ինչ այն ժամանակ, երբ պետություն ստեղծվեց Հայկական լեռնաշխարհում։ Նույն թշնամին էր, երբ Բաքվում ու Սումգայիթում ջարդեր էր անում, երբ 88-ին մենք փլատակներում էինք, էներգետիկ ճգնաժամի ու սովի ճիրաններում, երբ Արցախյան առաջին ազատամարտն էր։ Նույն թշնամին էր 44-օրյայում։ Նույն դարավոր թշնամին է՝ մեզ մորթելիս՝ կեղտոտ երախը լայն բացած։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին էլի ուժեղ էր, էլի՝ զինառատ, էլի՝ այլ երկրների վարձկաններն էլ հետը։ Սսկվեց, չէ՞, ձայնը կտրեց, չէ՞, 3 տասնամյակ շարունակ։ Հիմա ձայնը բացվել է՝ նախակրթարաններից սկսած հայատյացություն է քարոզում, պետական ամենաբարձր մակարդակով հայասպանությունն է ողջունում։ Նույն կեղտոտ լայնաբաց երախն է։ Ու մեզ ոչինչ չի խանգարում այդ երախին կրկին մի լավ հագցնելը։ Հավատանք՝ ազգային արժանապատվության վահանը հզոր պատվար է։ Չեղած տեղից այն պինդ պահելու անհավանական էջեր մեր պատմության ընթացքում ունեցել ենք։

Մի ընկեր ունեմ՝ խառնամարտով է զբաղվում ԱՄՆ-ում։ Ասում է՝ կարեւոր մի կանոն ունի՝ մրցակցի կորցրած վայրկյանից ակնթարթային օգտվելը։

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական թոհուբոհն այսօր իսկական խառնամարտի մրցասպարեզ է։ Եթե ուզում ենք շահել, պետք է օգտվենք թշնամու կորցրած ժամանակից։ Ոչ թե ակամա օգտվենք, այլ՝ արդյունավետ գործունեությամբ։ Թյուրքական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ ժամանակը չտեսնենք։ Բերձորի միջանցքը չի բացում, Եվրոպային խոստանում է 100 տարի էներգակիրներով ապահովել, փետրվարի սկզբին հայտարարում է, թե Թուրքիայի զինված ուժերի հետ այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն է անցկացնելու, Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ ասում է, թե Հայաստանը պետք է սեղմի «խաղաղության ձեռքը եւ չերազի», քանզի «Ղարաբաղի հարց այլեւս չկա», «Զանգեզուրի միջանցքը, միեւնույնն է, ստանալու են» եւ այլն։

Հիմա հարցն այստեղ այն է, թե եթե «Ղարաբաղի հարց այլեւս չկա», «Զանգեզուրի միջանցքը, միեւնույնն է, ստանալու են», ապա ինչու են ուզում «խաղաղության ձեռքը»։ Այստեղ է, որ «թաքնված» է այդ՝ թշնամու կողմից կորսվող ժամանակը, եւ այստեղ է, որ մեր դիվանագիտական հատվածը պետք է կիրառի անհնարինի արվեստը։ Այստեղ է, որ մեր տնտեսական հատվածը պետք է գործի դնի իր հստակ հաշվարկները։ Այստեղ է, որ մեր պաշտպանական համակարգը պետք է արագ վերագտնի իր դիրքերը։ Այստեղ է, որ մեր գիտական հարթակը պետք է ամբողջ թափով ցույց տա իր մտքի ուժը։ Եվ այստեղ է, որ մեր կրթական ոլորտը պետք է ապահովի սերնդի ճիշտ, ամուր դաստիարակությունը։

Հենց հիմա՛, ա՛յս պահին էլ թշնամու կողմից կորսվող ժամանակի դուռը կա, պետք է օգտվենք։ Պե՛տք է։ Անում ենք, թե ոչ, պատասխանը ցավալի իրականությունն է…

Կամ՝ ի՜նչ «խաղաղության ձեռքի» մասին է խոսքը։ Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»: Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորում է Ադրբեջանի գործոնով, այն է՝ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, որից հետո հնարավոր կլինի խոսել սահմանների բացման հետ կապված քննարկումների մասին։ Ինչ է պահանջում Ադրբեջանը։ Ոչ ավելի, ոչ պակաս՝ սկզբում՝ «Զանգեզուրի միջանցք», հետո՝ Երեւանը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը բացահայտ ասում է. «Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից եւ երազում է: «Զանգեզուրի միջանցքը» եւ դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի եւ անվտանգության համար»։ «Զանգեզուրի միջա՞նցք». ի՞նչ եզրույթ է սա, ինչպե՞ս մեջտեղ բերվեց։ Ալիեւը պարզ ասում է՝ չի եղել այդ եզրույթը, ինքն է աշխարհաքաղաքական լեքսիկոնում մտցրել ու շրջանառել։ Որպեսզի չասեն՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն են ուզում, անունը դրել են «Զանգեզուրի միջանցք»։ Եթե սա «խաղաղության ձեռք» է կոչվում, բա «պատերազմի՛ ձեռքը» որն է։

Ադրբեջանի զինված ուժերը դեռ Հայաստանի տարածքում են. «խաղաղությա՛ն ձեռքն» է։ Արցախում 120 հազար հայեր երկու ամիս է՝ շրջափակման մեջ են. «խաղաղությա՛ն ձեռքն» է։ 44-օրյա պատերազմը չի ավարտվել իրականում, սառը վիճակով շարունակվում է տարբեր դրսեւորումներով. «խաղաղությա՛ն ձեռքն» է։ Առաջադեմ կոչվող աշխարհն էլ մեկումեջ կոչ է անում Ադրբեջանին՝ բացելու Բերձորի միջանցքը, որ հայերի հանդեպ թյուրքական մեղսակցության տակ չմտնի։

Վե՛րջ։ Սա՛ է։ Չի՛ շտկվելու։ Եթե չշտկենք։ Իսկ իրականությունն ու դրանից ելքը վերնագրում ու ենթավերնագրում են։

Թեգեր: ԱրցախԹուրքիաՀայաստան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թեհրան-Բաքու լարվածությունն աննախադեպ է

Թեհրան-Բաքու լարվածությունն աննախադեպ է

Իսկ զոհերին դեռ չեն թաղել…

Իսկ զոհերին դեռ չեն թաղել…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist