Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն կշարունակեն համագործակցել միջուկային անվտանգության ոլորտում

Համաձայնագիրն ընդլայնում է ուղղությունները

Փետրվարի 10, 2023
Հանրապետություն
ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն կշարունակեն համագործակցել միջուկային անվտանգության ոլորտում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 1995-ից համագործակցում է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ։ 1997 թ. սեպտեմբերի 30-ին մեր կոմիտեի ու ամերիկյան հանձնաժողովի միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության  փոխանակման եւ համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007  եւ 2017 թվականներին։   

Նշված համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ոլորտի մի շարք ուղղություններով աջակցություն է ստացել՝ 1. անձնակազմի պատրաստում եւ վերապատրաստում (ԱԷԿ-ի ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական եւ վթարային իրավիճակների հաշվարկներ ժամանակակից համակարգչային կոդերով, ԱԷԿ-ի անվտանգության հիմնավորման հաշվետվությանը ներկայացվող կարգավորող պահանջների մշակում, ԱԷԿ-ի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգություն), 2. փորձագիտական աջակցություն (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ եւ վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում), 3. ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում եւ լիցենզավորում, 4. ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն, 5. ժամանակակից սարքերի եւ սարքավորումների տրամադրում, 6. Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում եւ ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում եւ լիցենզավորում, 7. իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում եւն։

Կոմիտեի եւ ԱՄՆ ՄԿՀ-ի միջեւ գործող համաձայնագրի ժամկետը լրացել է նախորդ տարվա մարտի 29-ին: Դեռ 2021 թ. դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկին։

Ըստ մեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի՝ համաձայնագիրը կազմված է 4 բաժնից (ենթաբաժիններով) եւ 1 հավելվածից: Նոր համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների  փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, որը, ընդգծենք, կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Իսկ համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների անվտանգության,  շրջակա միջավայրի դիտարկման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակմանը։

Հայաստանը նպատակահարմար է համարում համաձայնագրի կնքումը մեր երկրում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։

Որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, այլ իրավական ակտերի ընդունում կամ այլ իրավական ակտերի փոփոխություն չի նախատեսվում։

Թեգեր: ԱՄՆՀԱԷԿՀայաստանՄիջուկային անվտանգություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սահմանային վիճակ

Սահմանային վիճակ

Շահավետ գործա՞րք, թե՞ կատարյալ խելագարություն

Շահավետ գործա՞րք, թե՞ կատարյալ խելագարություն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist