Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչո՞ւ ՌԴ-ն չի արձագանքում

Բաքվից իր վրա «տակառ գլորելու» փաստին

Փետրվարի 11, 2023
Հանրապետություն
Ինչո՞ւ ՌԴ-ն չի արձագանքում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիաների վերաբերյալ միջազգային կազմակերպություններից, հանրության ներկայացուցիչներից եւ պետություններից, բացի շաբլոն քննադատական հայտարարություններից, այդպես էլ գործուն որեւէ արձագանք չեղավ, ընդ որում՝ հայտնի բոլոր բեւեռներից: Արեւմուտքի նման պահվածքը բացատրվում է վերջինիս՝ ադրբեջանական գազից եւ նավթից կախվածության մեծացմամբ, իսկ ՌԴ-ի դեպքում որպես պատճառ հիշատակվում է ուկրաինական ճգնաժամի գործոնը:

Պարզվում է, որ Արեւմուտքից ակնկալված արձագանքի բացակայության պատճառներից մեկը պաշտոնական Բաքվի հերթական կեղծ թեզն է: ՀՀ վարչապետը գործադիրի վերջին նիստում հերթական անգամ հայտարարեց, թե արեւմտյան երկրների հետ հարաբերվելիս Ադրբեջանը Հայաստանի սահմանների վրա կատարած ոտնձգությունները հիմնավորել է այն կեղծիքով, թե իբր ստիպված է այդ քայլին գնում, քանի որ Հայաստանից եւ այնտեղ տեղակայված ՌԴ ռազմաբազայից վտանգի ռիսկեր է տեսնում: Ադրբեջանական ղեկավարությունն իրականության հետ աղերս չունեցող այս իրողությունն է որպես փաստարկ  ներկայացնում, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորի ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու իր գործողությունները:

Ուկրաինական հակամարտության պատճառով գերբեւեռացված աշխարհի արեւմտյան թեւի համար ռուսական գործոնի շահարկումը կարող է ականջահաճո լինել՝ ինչքան էլ իրականությունից հեռու լինի: Արեւմուտքն այսօր գերզգայուն է դարձել ՌԴ-ի հետ առնչվող ցանկացած երեւույթի հանդեպ: Թերեւս, այդ հանգամանքով է նաեւ բացատրվում Հայաստան ԵՄ դիտորդական նոր՝ երկարաժամկետ առաքելություն ուղարկելու օպերատիվ որոշումը:

Այս դեպքում անսպասելի եւ անտրամաբանական է Ռուսաստանի լռությունը, այն դեպքում, երբ Բաքուն ակնհայտորեն «տակառ է գլորում» իր ուղղությամբ, առավել եւս, որ արձագանքելու թարմ օրինակը կա: ՌԴ ԱԳՆ-ն վերջերս քննադատող հայտարարություն տարածեց, երբ Ադրբեջանը գեներատորներ էր ուղարկել Ուկրաինա, բայց Հայաստանի դեպքում Հյուսիսում քար լռություն է տիրում: Ադրբեջանը բացահայտորեն մեղադրում է Ռուսաստանին իր նկատմամբ հնարավոր ագրեսիա կիրառելու մեջ: Այստեղ էականն այն չէ, թե ինչ աստիճանի անհեթեթություն է առաջ քաշված այդ վարկածը, այն դեպքում, երբ Արցախում նույնպես ռուսական զորքեր կան՝ թող որ խաղաղապահ առաքելության ներքո, կամ գոյություն ունի Ադրբեջան-ՌԴ սահմանը, որտեղից պարբերաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունում վերապատրաստված գրոհայիններ են ներթափանցում ՌԴ:

Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի այդ կեղծ փաստարկին, որը միակը չէ հետպատերազմյան պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության զինանոցում, դրա փոխարեն անհամաձայնություն է հայտնում Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելուն՝ շեշտելով, թե նման որոշում կայացնելիս ԵՄ-ն Ադրբեջանի կարծիքը չի հարցրել, ինչը կարող է անկայունության պատճառ դառնալ: Սակայն ՀՀ վարչապետի հրապարակած տեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդների՝ Հայաստան գալու մեջ առաջին հերթին պետք է, որ շահագրգռված լինի հենց Բաքուն, եթե ոչ, ապա կրկին կհաստատվի այն բացարձակ ճշմարտությունը, որ ՀՀ-ի հանդեպ կիրառած ագրեսիայի պատճառների մասին Ադրբեջանի քաղաքական ղեկավարության բերած փաստարկները հերթական էժանագին ստերն են:

Մյուս կողմից էլ ադրբեջանական կեղծիքը Արեւմուտքի կողմից «հալած յուղի տեղ» ընդունելը եւ իրեն ուղղված անհեթեթ մեղադրանքներին ՌԴ-ի չարձագանքելն ադրբեջանական քաղաքական էլիտայի համար «կանաչ լույս» են վառում նույն ապակառուցողական քաղաքականությունը եւ ագրեսիայի դեպքերը շարունակելու համար: Այլ կերպ ասած՝ այսօր  աշխարհն իր պահվածքով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հետեւաբար նաեւ՝ Հայաստանում ու Արցախում, ինչպես եւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նրա քայլերը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՀայաստանՌուսաստանսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մեծ ողբերգության աշխարհաքաղաքական հետեւանքները

Մեծ ողբերգության աշխարհաքաղաքական հետեւանքները

Դրկի՞ց, թե՞ հարեւան

Դրկի՞ց, թե՞ հարեւան

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist