Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Չարութայն դեմ՝ վեհսիրտ միշտ, վատի դեմ՝ ազնիվ…»

Մեծահոգությունն ուժեղ ժողովուրդների հոգեկերտվածքին բնորոշ գիծ է

Փետրվարի 14, 2023
Հանրապետություն
«Չարութայն դեմ՝ վեհսիրտ միշտ, վատի դեմ՝ ազնիվ…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել են երկրաշարժից տուժած Թուրքիային Հայաստանի ցուցաբերած օգնությանը: Տոյվո Կլաարը «Twitter»-ի իր էջում գրել է. «Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգեւորիչ է տեսնել իր հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ դրա ստեղծած դրական արձագանքը»: Քըլըչն էլ արձանագրել է, որ Հայաստանից 5 բեռնատար 100 տոննա հումանիտար բեռով հատել են հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի Ադըյաման քաղաքում են նաեւ ՀՀ ԱԻ 27 փրկարարները: Այս քաղաքը նախկին հայկական Կոմմագենի տարածքում է: 19-րդ դարավերջին այս քաղաքի բնակիչների 45 տոկոսը հայեր էին:

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, սակայն, միանշանակ չի ընդունվում Թուրքիային Հայաստանից օգնություն հասցնելու փաստը: Օգտատերերի մի մասը հիշեցնում է, թե ինչպես էին ադրբեջանցիների մի մասը եւ Թուրքիայից 1988-ին ուրախացել Սպիտակի երկրաշարժով: ՀՀ քաղաքացիների մի մասը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան էր կանգնած Ադրբեջանի թիկունքին, նրա զինված ուժերի ներկայացուցիչներն ու ինքնաթիռներն էին այդ օրերին Ադրբեջանում, իսկ այսօր էլ Անկարայի բացահայտ համաձայնությամբ է Բաքուն շրջափակել Արցախը եւ 120 հազար արցախցիների հումանիտար աղետի առաջ կանգնեցրել:

Այստեղ հատկանշական է, որ 30 տարուց ավելի Հայաստան-Թուրքիա փակ սահմանը բացվեց հենց երկրաշարժից աղետի ենթարկված Թուրքիային օգնելու համար, այն դեպքում, երբ Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստան ուղարկված երկաթուղային բեռների համար իր տարածքում Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ էր ստեղծում, դադարեցնում էր նաեւ նավային փոխադրումները, ինչի հետեւանքով Միջին Ասիայի երկրներից Հայաստան ուղարկված հումանիտար բեռները եւ շինանյութերը երկաթգծի վագոններում տասնյակ կիլոմետրերով կուտակվում էին Թուրքմենստանի նավահանգիստների հարակից տարածքներում:

Բնական նման աղետ տեսած ժողովուրդն այդ ամենը չէր կարող մոռանալ: Պատահական չէ, որ սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, թե նույն կերպ էլ Հայաստանը պետք է վարվեր: Այդ կարծիքների կողմնակիցները սակավաթիվ են, եւ դա օրինաչափ է: Հայ ժողովրդի էթնիկ հոգեկերտվածքին բնորոշ առանձնահատկություններից մեկը մեծահոգությունն է: Այն մեզ տրված է բնությունից, եւ փոխել հնարավոր չէ, իսկ աշխարհում առաջինը քրիստոնեությունը դավանելու պարագայում այդ գիծն ավելի խորացվեց: Նաեւ հենց այս բնավորության գծով ենք մենք տարբերվում շատերից՝ հատկապես արեւելյան եւ արեւմտյան մեր հարեւաններից:

Նույն վերաբերմունքը ցուցաբերել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին, կնշանակեր նմանվել 1988-ի երկրաշարժի օրերին, մեղմ ասած, փոքրոգություն ցուցաբերածներին, ասել է, թե դեմ գնալ սեփական բնությանը, ինչը հնարավոր չէ: Վերջին հաշվով, մեծահոգությունն ուժեղ ժողովուրդների հոգեկերտվածքի բնորոշ գիծն է: Բացի այդ, մենք ձեռք ենք մեկնում հասարակ քաղաքացիներին, բայց մեր վրդովմունքը մեր հանդեպ վարված եւ վարվող պետական քաղաքականությունից է, իսկ հայտնի ճշմարտությունը փաստում է, որ քաղաքականությունը եւ պատերազմները ժողովուրդները չեն սկսում ու վարում, այլ՝ քաղաքական էլիտան: Այստեղ պակաս կարեւոր գործոն չէ նաեւ այն փաստը, որ Թուրքիայում առկա է հայկական մեծ համայնք՝ բացահայտ եւ ծպտյալ մեր արյունակիցներով:

Փոքրոգությանը փոքրոգությամբ պատասխանելով չէ, որ մեր ասելիքը պետք է ասենք եւ գործողություններն անենք: Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը փաստել է, որ ոչ մի հարված ու աղետ չի կարողացել ստիպել եւ չի էլ կարողանա ստիպել փոխել մեր էությունը, հավատքը եւ ստեղծագործող, կառուցող, արարող ժողովրդին ստիպել բարբարոսական վարքագծի թեկուզ նշույլներ ցուցաբերել:

Թեգեր: երկրաշարժԹուրքիաՀայաստանսահմանօգնություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Ոչ թե սոսկ շենքերն են փլուզվում…»

«Ոչ թե սոսկ շենքերն են փլուզվում...»

«Սահմանը բացելը» բնավ «էժան ապրանք» չի ենթադրում

Սահմանը բաց թե փակ` էական չէ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist