Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ստվեր, բացահայտում եւ տուգանք

ՊԵԿ-ը նոր մոտեցումներ է կիրառում

Փետրվարի 15, 2023
Հանրապետություն
Ստվեր, բացահայտում եւ տուգանք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Որ տնտեսական անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության անբաժանելի մասն է, անհերքելի փաստ է, եւ դրա հետ կապված օրինակները մշտապես շեշտադրում ենք։ ՊԵԿ-ն էլ ստվերային տնտեսությունն է համարում նաեւ որպես «տնտեսական անօրինական գործունեություն՝ ուղղված որեւէ տնտեսավարող սուբյեկտի օգտին տնտեսական շահույթի ստացմանը՝ ի հաշիվ այլ անձանց, ընկերությունների կամ՝ ի վնաս պետության»: Եվ կիրառում է ռիսկային գործարքների, ստվերային շրջանառության եւ ընդհանրապես հարկային իրավախախտումների բացահայտմանն ուղղված նոր մոտեցումներ։

Ինչպես է ՊԵԿ-ը կրճատում ստվերային տնտեսությունը, եւ ինչ մոտեցումների մասին է խոսքը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից, որպես տնտեսական անվտանգության լրջագույն սպառնալիք՝ ՊԵԿ-ն էապես կարեւորում է ստվերի  կրճատման հիմնախնդիրը, եւ այս նպատակով էապես խստացվել են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար սահմանված պահանջների չկատարման համար նախատեսված պատասխանատվության չափերը (2022 թ. ապրիլի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն,- Ա. Մ.)։

Օրինակ՝ օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության դեպքում այժմ գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից, նախկին՝ 200 հազարի փոխարեն։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում՝ անփաստաթուղթ ապրանքների գնի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 2 միլիոն դրամից, համեմատության համար նշենք, որ նախկին ցուցանիշը 500 հազար դրամ էր։ Նույն փոփոխություններով խախտման 3-րդ եւ ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 10 միլիոն դրամից:

Ըստ լրատվության նույն աղբյուրի՝ ՊԵԿ-ը հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ մշտապես է ոլորտային հսկողություն անում։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում, ըստ ոլորտային բաժանման, մշակվել, ներդրվել ու կիրառվել են ռիսկային գործարքների, ստվերային շրջանառության  բացահայտմանն ուղղված նոր մոտեցումներ: «Արդյունքը թվերն են ցույց տալիս,- ասաց Լ. Մկրտչյանը,- 2022 թ. հունվար-դեկտեմբերին՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների շրջանակներում արձանագրվել է 863 խախտում. առաջադրված տուգանքի գումարը կազմել է շուրջ 598.3 մլն դրամ, որից օրենսգրքով կատարված փոփոխություններից հետո` պատժամիջոցների չափը խստացնելուց հետո, արձանագրվել է 444 խախտում. առաջադրված տուգանքի գումարը կազմել է շուրջ 421.8 մլն դրամ»։

2022 թ. երկու եւ ավելի՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման խախտումներ թույլ տված տնտեսավարող սուբյեկտների թիվը 65 է (ընդ որում՝ ցանկում հանրությանը հայտնի ընկերություններ են նաեւ)։

Ինչեւէ, ՊԵԿ-ը տնտեսավարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը` «ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու հարկման բազաները եւ այդ նպատակով բացառել առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը»։

Թեգեր: ՀՀ ՊԵԿՏնտեսությունօրենքֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Համատեղ պատասխան Մոսկվայից

Ռուսաստանը ստիպված է բացահայտվել

Խնդիրների պատճառներն անտեսելով՝ դրանք չեն լուծվի

Խնդիրների պատճառներն անտեսելով՝ դրանք չեն լուծվի

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist