Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սիրիան հայրենիք է դարձել հայերի համար, ոչ թե զրկել նրանց հայրենիքից

Աշխարհաքաղաքական իրադարձությունները չափազանց արագ են հանգեցնում բարեկամ դառնալուն եւ բարեկամ կորցնելուն

Փետրվարի 16, 2023
Հանրապետություն
Սիրիան հայրենիք է դարձել հայերի համար, ոչ թե զրկել նրանց հայրենիքից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
93
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս օրերին համաշխարհային աննախադեպ ուշադրություն է բեւեռված Սիրիայում եւ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին ու դրա հետեւանքներին: Տուժածների՝ զոհերի ու վիրավորների թիվը, ինչպես նաեւ ավերածությունների ծավալը զգալիորեն մեծ են Թուրքիայում: Թերեւս, նաեւ դրանով է պայմանավորված, որ համաշխարհային արձագանքը, այդ թվում եւ՝ լրատվական դաշտում, ընդհանուր առմամբ, ավելի շատ Թուրքիային է վերաբերում:

Իհարկե, աղետը ազգություն չի ճանաչում, եւ մարդկային կյանքերի կորուստը ցավալի է՝ անկախ ազգային պատկանելությունից: Սակայն մենք պետք է հաշվի առնենք մի կարեւոր հանգամանք եւ այդ առումով տարբերվենք համաշխարհային հանրությունից: Մենք շատ լավ գիտենք Սիրիայի եւ Թուրքիայի տարբերությունը մեր ժողովրդի, մեր երկրի համար եւ նրանց դերակատարությունները մեր պատմության մեջ: Այդ համատեքստում, եթե ընդհանրացված ձեւակերպենք, եթե նույնիսկ մենք չուզենանք, պատմականորեն հակադրվում են ցեղասպանությունն ու հումանիզմը, ողբերգությունն ու փրկությունը: Ուզենք թե չուզենք, օսմանյան Թուրքիայում 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, որպես մեր ժողովրդի եւ մարդկության դեմ հանցագործություն, փաստ է նաեւ միջազգային մակարդակով: Անկախ նրանից, թե ինչպես կընթանա եւ կավարտվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մենք, որպես ցեղասպանություն ապրած ու վերապրած ժողովուրդ, մեր մեջ ունենք հիշողության հսկա մի մատյան: Եվ այդ մատյանում բոլոր կարդացողների ու չկարդացողների, տառաճանաչների ու անգրագետների, հասկացողների ու չհասկացողների համար անջնջելիորեն գրված է.

«Սիրիան ապաստարան է եղել հայերի համար, ոչ թե կառափնարան:

Սիրիան ապրելու հնարավորություն է տվել հայերին եւ ոչ թե նրանց զրկել ապրելու իրավունքից:

Սիրիան տանիք ու ջերմություն է տվել հայերին, ոչ թե զրկել նրանց տնից ու  ունեցվածքից:

Սիրիան հայրենիք է դարձել հայերի համար, ոչ թե զրկել նրանց հայրենիքից ու բնօրրանից»:

Ասվածի մեջ ընդհանրացված է Սիրիայի վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ եւ այն անուղղակի պարտադրանքը, թե ինչպիսին պետք է լինի մե՛ր վերաբերմունքը Սիրիայի եւ սիրիացի ժողովրդի հանդեպ: Խոսքը ոչ միայն երկրաշարժի, ոչ միայն փրկարարներ կամ հումանիտար օգնություն ուղարկելու մասին է: Տասնամյակներ առաջ, դեռ խորհրդային տարիներին էր Սիրիայում իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարվում, որ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»: Նաեւ հայերի հանդեպ գործելակերպն ու վերաբերմունքն էին այդպիսին ու այդպիսին էլ մնացել են: Մե՛նք առնվազն բարոյական պարտք ունենք Սիրիայի ժողովրդին, որը երբեք չի սպասում այն վերադարձնելուն: Եվ ոչ մի կապ չունի, թե ով է, կամ ով կլինի այնտեղ իշխանության:

Ի հակառակ՝ մեկ այլ երկրում ցայսօր էլ ոչ միայն մերժվում է Արեւմտյան Հայաստանի՝ հայերի հայրենիք լինելը, այլեւ նրանց հայրենազրկման փաստը ճանաչելը: Թեպետ, Արեւմտյան Հայաստան հասնելուց առաջ պիտի հիշել մեր մեկ այլ հարեւանի, որն էլ իր հերթին, համառորեն, այդ թվում՝ ամենաանմարդկային եւ նաեւ պատերազմական մեթոդներով հրաժարվում է ընդունել Արցախի՝ հայկական եւ հայի հայրենիք լինելու անհերքելի փաստը…

Ժողովրդական այն խոսքը, որ բարեկամ ձեռք բերելը դժվար է, իսկ կորցնելը՝ հեշտ, երկար ճանապարհ ու բազում փորձություններ է անցել: Սիրիան մշտապես բարեկամ է եղել մեր ժողովրդի համար՝ անկեղծ բարեկամ, ձեռք մեկնող, հաց բերող ու հաց կիսող բարեկամ: Այսօր, նոր բարեկամ կամ բարեկամներ ձեռք բերելու ժամանակակից գործընթացներում չպետք է ստվերում մնան հին ու հավատարիմ բարեկամները, ինչպիսին տվյալ դեպքում Սիրիան է, հատկապես որ այնքան էլ պարզ չէ նոր բարեկամներ ասվածի անկեղծությունը: Իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ աշխարհաքաղաքական շահերը չափազանց արագ են հանգեցնում բարեկամ դառնալու եւ բարեկամ կորցնելու գործընթացների:

Մենք պետք է  ավելի ամուր սեղմենք աղետյալ Սիրիայի ձեռքը՝ իհարկե, դժբախտության պահին չմոռանալով աղետի ենթարկված մյուս երկրին եւս, որը, ուզենք թե չուզենք, մեր հարեւանն է: Ինչպես ասում են՝ հարեւան մարդ է, նեղն է, մի բանով օգնենք…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ.  2014 թ. սեպտեմբերին «Իսլամական պետության» ահաբեկիչները Դեր Զորում պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Դեր Զորը Սիրիայի տարածքում է, իսկ ավելի քան 100 տարի առաջ Դեր Զորի անապատներով թուրք զինվորները քշում էին իրենց բնօրրանից տեղահանված հայ կանանց ու երեխաներին, որոնցից շատերը վերջին հանգրվանը գտան ավազների մեջ:

Դեր Զորի անապատները Հայոց ցեղասպանության անխոս ու խոսուն վկաներն են, նույնիսկ եթե այնտեղ եկեղեցի չլինի, եկեղեցի, որը յուրահատուկ հովանի էր անապատում սպանված հայերի ոսկորների համար…

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Խաղ երկու լարի վրա

Շրջափակումը ստիպեց Արցախի օրենսդրությունը «բերել» ռազմական վիճակի

Դեպի Արեւմուտք՝ Ուկրաինայի միջոցով

Դեպի Արեւմուտք՝ Ուկրաինայի միջոցով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist