Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կարգավորումը հավասա՛ր ու փոխշահավետ գործակցություն է ենթադրում

Այն չպետք է հակասի մեր ազգային ու պետական շահերին

Փետրվարի 16, 2023
Հանրապետություն
Կարգավորումը հավասա՛ր ու փոխշահավետ գործակցություն է ենթադրում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
317
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2011 թ. հոկտեմբերի 11-ին Երեւանում կայացավ «Մեծ սահմանի միջով. տարածաշրջանի զարգացման հեռանկարները փակ սահմաններից այն կողմ» կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպել էին Կովկասի ինստիտուտն ու Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսն այդ օրն ասաց, որ «հայ-թուրքական սահմանը կարելի է համեմատել «երկաթյա սահմանի» հետ, եւ առաջընթաց չկա, քանի որ  երկրների հարաբերություններում գերակայում են 1915 թ. պատմական իրադարձությունները»:

1991 թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ: 1993 թ. Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային եւ ցամաքային սահմանները, իսկ 1995 թ. վերաբացել է օդային սահմանը: Հայաստանն ու Թուրքիան միջազգային գործընկերների աջակցությամբ մի քանի փորձ են արել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Հայկական կողմի նախաձեռնությամբ 2008 թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փորձի արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ եւ ԹՀ արտաքին գործերի նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Այդուհանդերձ, Թուրքիան հրաժարվել է խելամիտ ժամկետներում վավերացնել ստորագրված արձանագրությունները: 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայկական կողմը կասեցրել է ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, իսկ 2015 թ. փետրվարի 16-ի՝ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից: 2018 թ. մարտի 1-ի ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021 թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, համապատասխանաբար՝ 2022 թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում 2022 թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը։ 2023 թ. հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջեւ ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները (այս պարբերության տեղեկությունը ՀՀ ԱԳՆ կայքից է):

Այս ամբողջ ընթացքում երկու պետությունների միջեւ ցամաքային սահմանը չի բացվել։ Դեռ 2011 թ. վերոնշյալ կլոր սեղան-քննարկմանն Անկարայի TEPAV հիմնադրամի ներկայացուցիչ Բուրչու Գյուլթեքին-Պունսմանն էլ ասել էր, որ արձանագրությունների վավերացումը պատմականորեն կարեւոր առաջադրանք է Թուրքիայի համար, սակայն այս պահին Թուրքիային մտահոգում են այլ խնդիրներ, մասնավորապես՝ Միջին Արեւելքում անկայուն վիճակը: Եվ որ «արձանագրությունների վավերացման համար առկա սահմանափակումները քաղաքական համատեքստում են: Այդ սահմանափակումները երկու զուգահեռ գործընթացներ են` թուրք-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները»։

Այսինքն՝ 90-ականներից այսկողմ ոչինչ չէր փոխվել։ Երբ 1995 թ. օդային սահմանը վերաբացվեց, ցամաքային սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ։ Դրանցից հիմնականներն էին մեր Արցախի մեր իսկ հողերը Ադրբեջանին տալը (ձեւակերպվում էր իբրեւ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջանները Ադրբեջանին վերադարձնելը), Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ Թուրքիայի նկատմամբ ընդհանրապես պահանջներից հրաժարվելը։ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը Հայաստանը չէր ընդունում, քանզի այն հակասում էր մեր ե՛ւ պետական, ե՛ւ ազգային շահերին։

Երբ 2009 թ. հոկտեմբերի 10-ին այդ արձանագրությունները ստորագրվեցին, հետո պիտի նշվեր, որ այդ ստորագրման ընթացքն այնքան էլ հարթ չի անցել։ Արձանագրությունները ստորագրվել են 3.5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձեւակերպումների հետ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առարկել էր Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը։ Աշխարհի ուժեղ երկրների ղեկավարներին այլ բան չէր մնում, քան ժամեր շարունակ սպասել ու համոզել այդ ստորագրությունը դնել։ «Վաշինգտոն փոստի» թղթակիցը պիտի հաղորդեր, որ «Քլինթոնը (ԱՄՆ պետքարտուղար,- Ա. Մ.) վերադառնում է իր հյուրանոց, բայց չի իջնում մեքենայից եւ միաժամանակ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ։ Դավութօղլուն արդեն համալսարանում էր, իսկ Նալբանդյանը հրաժարվում էր գնալ։ Ի վերջո, Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին հրավիրում է իր հյուրանոց, որտեղից առաջարկում է միասին գնալ համալսարան (Ցյուրիխի համալսարան,- Ա. Մ.)։

Աշխարհի տերերի ներկայությամբ հայ-թուրքական նշյալ արձանագրությունները ստորագրվեցին։ Ստորագրումից հետո ի՞նչ արեց Թուրքիան։ Կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից։ Իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ։ Թուրքական կողմի պահվածքը հաշվի առնելով՝ 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվեց Թուրքիա։ 2015 թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահը նամակով դիմում է ՀՀ ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին։ ՀՀ նախագահը նամակում մասնավորապես փաստում է «Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը։ Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության եւ պատմության խմբագրման քաղաքականությունը»։ Ինչեւէ, ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, կայացրեց իր որոշումը՝ չհանդուրժելով թուրքական պայմանները։ Միջազգային հանրություն կոչվածին այլ բան չէր մնում, քան հաշվի առնել փաստը։

Այս ամբողջ ընթացքում հայ-թուրքական ցամաքային սահմանը փակ է եղել։ Եվ դա բացվեց, ընդգծենք՝ միայն Թուրքիայի՛ համար բացվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում երկրաշարժ եղավ, եւ օգնություն էր պետք։ Հայաստանն արդեն 2 անգամ օգնություն է ուղարկել Թուրքիային՝ փետրվարի 11-ին եւ փետրվարի 14-ի ուշ երեկոյան՝ Մարգարայի կամրջով։

Երբ երկու հարեւանների ջուրը մի առվով չի գնում, այո, մեկի օգնությունը մյուսին կարող է շտկել հարաբերությունները։ Բայց պետական մակարդակում այդպես չէ, բազմաշերտ ու բազմածալք խնդիրներ կան, որոնց անտեսումը մեր կողմից ուղղակիորեն անթույլատրելի է։ Թուրքիան մեզ հետ կարգավորում է ուզում ոչ թե երկուստեք, այլ՝ իր առաջադրած պայմաններով։ Իսկ նրա պայմանները հակասում են մեր ե՛ւ ազգային, ե՛ւ պետական, ե՛ւ պետականության շահերին։ Կարգավորումը ենթադրում է երկկողմ շահավետություն։ Համենայնդեպս այս պահի դրությամբ չկա՛ Հայաստանի շահը՝ ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական առումներով։ Իսկ այն տնտեսական «հրաշքի» պատրանքը, որ հանրությանը մատուցվում է, փորձենք պատրանքազերծել մի քանի պաշտոնական թվով ընդամենը՝ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալները հազար ԱՄՆ դոլարով ներկայացնելով։

2018 թ. արտահանել ենք 2527.7 հազ. դոլարի, ներմուծել 252682.1 հազ. դոլարի ապրանք։ 2019 թ. այդ ցուցանիշներն են, համապատասխանաբար՝ 2 223.9 եւ 268 008.5, 2020 թ.՝ 500.7 եւ 231489.7,  2021 թ.՝  442.8 եւ 73010.9, 2022 թ.՝  59205.7 եւ 231350.5։ Թուրքիայից ներմուծման թվերի պատկերը ակնառու կարող ենք տեսնել մեր շուրջբոլորը՝ սննդամթերքից ու հագուստից սկսած մինչեւ քիմիական արդյունաբերության արտադրանք։ Հայ-թուրքական ենթադրյալ «կարգավորումից» հետո տնտեսական այս «հրաշքը» լավագույն դեպքում ավելացնելու է ներմուծման թվերը։ Քանի դեռ մենք մեր տնտեսությանն ամուր հիմք չենք տվել, փոխշահավետ կարգավորման մասին խոսք լինել չի կարող՝ կրկնենք՝ ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական հարթակներում։

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ժամանակակից, պատասխանատու, հայակենտրոն

Ժամանակակից, պատասխանատու, հայակենտրոն

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist