Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ փակված է Արցախի «կյանքի ճանապարհը»

Որքանո՞վ է տեղին կամ արդարացի խոսել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին

Փետրվարի 17, 2023
Հանրապետություն
Երբ փակված է Արցախի «կյանքի ճանապարհը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
90
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցն Անկարա պետք է օրինաչափորեն հայտնվեր միջազգային կառույցների, ուժային կենտրոնների ուշադրության դաշտում եւ որոշակի արձագանքներ ունենար: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որով ողջունեց այցը՝ շեշտելով, թե այդ երկիրն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ռուսաստանից այցին անդրադարձավ ՌԴ ԱԳՆ-ի միջազգային հարաբերությունների ՄՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը: Վերջինս այն տեսակետը հայտնեց, թե  Թուրքիային ցուցաբերած օգնության ֆոնին երկրների ԱԳ նախարարների հանդիպումների արարողակարգային հարցերն արդյունավետ կքննարկվեն, բայց դրանց հաջորդելու է Լաչինի միջանցքի եւ հայ-ադրբեջանական հարցերի քննարկումը, որի արդյունավետ լինելու համար պետք է որոշակի արդյունքներ արձանագրվեն կողմերի համար, եւ միայն այդ դեպքում այցը կարող է լինել պատմական:

Հայտնի փաստ է, որ Ռուսաստանը կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, համենայնդեպս՝ հնչող պաշտոնական հայտարարությունների մակարդակում, առավել եւս, վերջին տարիներին Մոսկվա-Անկարա ջերմացած հարաբերությունների պայմաններում, բայց ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչն իր դատողությունները փորձում է կառուցել առկա փաստերի վրա, որոնք միանշանակ լուծման կարիք ունեն:

Միրզոյանի եւ Չավուշօղլուի համատեղ ասուլիսից կարելի է ենթադրել, որ հիմնական բանակցություններն ընթացել են Հայաստան-Թուրքիա սահմանի եւ տարածաշրջանում ընդհանրապես հաղորդակցության ուղիների բացման շուրջ: Այստեղ անխուսափելիորեն քննարկվել է Լաչինի միջանցքի փակ լինելու հիմնահարցը, որն Արցախում հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել: Թուրքիայի արտգործնախարարը հիմնական շեշտադրումն անում է հայ-թուրքական սահմանի բացման հարցերի վրա՝ «Մետաքսի ճանապարհի» համատեքստում դիտարկելով Անիի պատմական կամրջի վերականգնումը:

Չավուշօղլուի հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ խոսքը հայ-թուրքական սահմանի լիարժեք բացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին է: Սակայն արդեն օրվա վերջում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը հայտարարեց, թե խոսքը երրորդ երկրների քաղաքացիներին Հայաստան-Թուրքիա սահմանը հատելու հնարավորություն տալու մասին է: Կառավարության նիստում նույնը կրկնեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտնելով, որ մինչեւ զբոսաշրջության մեկնարկն աշխատելու են ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների եւ երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումը:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ շեշտադրեց ուկրաինական հակամարտության ֆոնին, իր ձեւակերպմամբ, «Միջին միջանցքի» գործարկման կարեւորությունը Ասիան Եվրոպային միացնելու հարցում՝ պնդելով, որ այն կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսությունների զարգացմանը: Բարձրաստիճան դիվանագետը փաստորեն խոսում է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման մասին այն դեպքում, երբ իր երկրի «կրտսեր եղբայրը» փակ է պահում Արցախի Հանրապետության «կյանքի ուղին»՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով մի ողջ ժողովրդի, կաթվածահար անելով հանրապետության տնտեսական, առողջապահական, կրթական ոլորտները:

Մյուս կողմից էլ փաստ է, որ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորումը համալիր բնույթ է կրում, խնդիրները փոխկապակցված են միմյանց, եւ այդտեղ առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ են նպաստող նախադրյալներ, համապատասխան մթնոլորտ: Այսօր ասել, թե Արցախը շրջափակման ենթարկելու Բաքվի գործողությունները նպաստում են տարածաշրջանային կառուցողական երկխոսությանը, անհեթեթ կլիներ, իսկ Ադրբեջանի վրա ներազդելու միջոց Թուրքիան միանշանակ ունի:

Որքան էլ փորձ արվի Արցախում ստեղծված իրավիճակը տարանջատել հայ-թուրքական հարաբերություններից, հնարավոր չի լինի, քանի որ խնդիրը ողջ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման եւ հարաբերությունների հաստատման մասին է, առավել եւս, որ պաշտոնական Անկարան մշտապես ակնարկել է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ:

Հետեւաբար, տարածաշրջանում հարաբերությունների հաստատման ուղղությամբ իրական քայլեր կատարելու եւ արդյունքներ հաստատելու համար պետք է հայտարարությունները համահունչ լինեն գործողություններին, իսկ Բաքվի գործողությունները չեն տեղավորվում այդ տրամաբանության մեջ:

Թեգեր: Արարատ ՄիրզոյանԱրցախԹուրքիախաղաղապահ ուժերՀՀ ԱԳՆՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լիզինգի աջակցության ծրագրում կրկին փոփոխություններ արվեցին

Լիզինգի աջակցության ծրագրում կրկին փոփոխություններ արվեցին

Քաղաքական առեւտուր

Քաղաքական առեւտուր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Կորխեցիները տեր են իրենց ծննդավայրին

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist