Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Լիզինգի աջակցության ծրագրում կրկին փոփոխություններ արվեցին

Փետրվարի 17, 2023
Հանրապետություն
Լիզինգի աջակցության ծրագրում կրկին փոփոխություններ արվեցին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
133
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գործադիրը երեկվա նիստում որոշել է 2018 թ. հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 893-Լ որոշման մեջ  փոփոխություններ կատարել։ Ըստ էկոնոմիկայի նախարարության, այդ փոփոխությունների ընդունումը պայմանավորված է 2018 թ. որոշմամբ հաստատված՝  ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շարունակականությունն ապահովելու եւ 2023 թ. հունվարի 1-ից հետո ծրագրի շրջանակներում տրամադրվող լիզինգների  պայմանները հստակեցնելու անհրաժեշտությամբ (ամբողջ տեղեկությունը էկոնոմիկայի նախարարությանն է)։

Արդեն տարիներ գործող այս ծրագրում պարբերաբար փոփոխություններ ու լրացումներ արվել են, ըստ որոնց լիզինգի (ֆինանսական վարձակալություն) պայմանները փոխվել են՝ տվյալ ժամանակահատվածի խնդիրներով պայմանավորված։ Վերջին փոփոխության համաձայն՝ 2022 թ. ապրիլի 16-ից մինչեւ նույն տարվա դեկտեմբերի 31-ը տրամադրվող լիզինգների համար առավելագույն տոկոսադրույք չի սահմանվել եւ սուբսիդավորումը եղել է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետով, իսկ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։ Նշվում էր, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ից հետո նոր պայմաններ են լինելու. լիզինգների համար կսկսեն գործել նախկին պայմանները, ըստ որոնց լիզինգները տրամադրվելու են ՀՀ դրամով՝ տարեկան մինչեւ 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչեւ 10 տոկոսային կետը սուբսիդավորում է, արտարժույթով՝ տարեկան մինչեւ 9 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչեւ 6 տոկոսային կետը սուբսիդավորում է։ Իսկ 2014 թ. նշյալ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքն ամբողջությամբ սուբսիդավորվում է, եւ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս։

Մինչդեռ ֆինանսական շուկայում ստեղծված ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով լիզինգի տրամադրումը շահավետ չէ, եւ ծրագրի շարունակականության ապահովումը կդառնա խնդրահարույց։

Ինչեւէ, որոշվեց, որ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում 2023 թ. լիզինգները կտրամադրվեն հետեւյալ պայմաններով՝ 1. տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, 2.  սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ 2014 թ. որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։

Ըստ էության՝ երեկվա նախագծով առաջարկվեց 2023 թ. ծրագիրը շարունակել մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 31-ը սահմանված պայմաններով։

Որոշման նախագիծը մշակել է միայն էկոնոմիկայի նախարարությունը, այլ կառույցներ ու անձինք մշակմանը չեն մասնակցել։

Նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարությունն առաջարկել էր «կրկին քննարկել եւ հիմնավորել» տրամադրվող լիզինգի առավելագույն տոկոսադրույք չսահմանելու կարգավորման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: «Քանի որ կարծում ենք,- նշել էր պատկան այս կառույցը,-որ տոկոսադրույքի առավելագույն չափ չսահմանելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել այնպիսի տոկոսադրույքներ, որոնց պարագայում նույնպես հնարավոր չլինի ապահովել սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունն ու շարունակականությունը»: Արդարադատության նախարարության մտավախությանը գործադիրը համաձայն չէր, որովհետեւ «նման ռիսկ չի կանխատեսվում», քանզի ծրագրին մասնակցում են հանրապետության գրեթե բոլոր առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, եւ դրանց միջեւ առկա մրցակցությունը «կնպաստի շահառուների համար լիզինգի տոկոսադրույքի շահավետ ցածր վերին շեմի առաջարկմանը»:

Թեգեր: լիզինգՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Քաղաքական առեւտուր

Քաղաքական առեւտուր

Ուկրաինայի վերականգնմանն աջակցության նպատակով

Ուկրաինայի վերականգնմանն աջակցության նպատակով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist