Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հարեւան երկիրը կբացի՞ իր առաջ պատժամիջոցների դուռը

ՄԱԿ-ի կանոնադրությունը Բաքվին պարտադրում է կատարել դատարանի որոշումը

Փետրվարի 24, 2023
Հանրապետություն
Հարեւան երկիրը կբացի՞ իր առաջ պատժամիջոցների դուռը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
220
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումներից խանդավառության զգացում ապրելու հաջորդող րոպեին մարդկանց գլխում անմիջապես ծագում է այն հարցը, թե ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել դատարանի որոշումը: Այդ հարցն առավել քան հիմնավոր է՝ աչքի առաջ ունենալով պաշտոնական Բաքվի վարքագիծը, բայց տվյալ դեպքը կանոնակարգված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: Դատարանի երկու որոշումները միանշանակ ողջունելի են, որոնցից մեկով Ադրբեջանին պարտադրվում է ապահովել միջանցքով բեռների, մարդկանց եւ տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժերը երկու ուղղությամբ, մյուսով անհիմն է համարվում միջանցքով հայկական արտադրության ականներ տեղափոխելու ադրբեջանական կեղծ հայցը: Վերջին որոշումն ամբողջովին հերքում է այն հիմնավորումներից մեկը, որով ադրբեջանցի «բնապահպանները» երկու ամսից ավելի փակած են պահում Արցախի «կյանքի  ուղին»: Այլ կերպ ասած՝ դատարանը որոշմամբ փաստեց միջանցքը փակելու շինծու պատճառաբանությունները եւ պարտադրեց բացել այն:

Փետրվարի 22-ին հրապարակված եզրակացությամբ Միջազգային դատարանը չբավարարեց Հայաստանի՝ երրորդ միջանկյալ միջոց կիրառելու հայցը, որով առաջարկվում էր Բաքվին պարտավորեցնել անհապաղ ամբողջությամբ վերականգնել եւ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղին բնական գազի եւ այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց: ՄԱԿ-ի Արդարադատության բարձրագույն ատյանը նման որոշում կայացնելու համար հայկական կողմից բավարար հիմքեր չէր ստացել: Սա սպասելի էր, քանի որ նման հիմքեր ներկայացնելու համար հայկական կողմը պետք հասանելիություն ունենար այդ ենթակառուցվածքների այն հատվածներում, որոնք 44-օրյա ագրեսիայի հետեւանքով անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Մյուս կողմից էլ այստեղ աշխատեց նաեւ ադրբեջանական քարոզչությունը, երբ տարբեր միջազգային հարթակներում այդ երկրի ներկայացուցիչները հայտարարում էին, թե հայկական կողմն է փակում Արցախին գազի ու էլեկտրականության մատակարարումները, եւ նման հայտարարությունները լուրջ էին ընդունվում:

Չնայած այս ամենին՝ Միջազգային դատարանի ընդունած որոշումները կարեւոր եւ հերթական հաղթանակն են համաշխարհային իրավունքի հարթակներում, իսկ  հարցի պատասխանը, թե ի՞նչ է լինելու հետո՝ առկա է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Վերոնշյալ փաստաթղթի 94-րդ հոդվածում ասվում է, որ «կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է  կատարել դատարանի որոշումն այն գործով, որի կողմ է հանդիսանում»: Այսինքն, լինելով ՄԱԿ անդամ պետություն եւ գործի կողմ, Ադրբեջանը պարտավոր է կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այստեղ խնդիրն այն է, որ դատարանը միջոցներ չունի վերահսկելու իր պահանջների կատարման ընթացքն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրապարակավ չհրաժարվի կատարել դրանք, բայց  փորձի ձգձգել կատարման գործընթացը կամ լիարժեք չապահովի բոլոր պահանջները:

Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ եթե Ադրբեջանը բացահայտ հայտարարի, որ չի կատարելու Հաագայի որոշումը, ապա գործը կվերահասցեագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այստեղ հարցի քննարկումն անխուսափելի է, քանի որ վետոյի իրավունք ունեցող 5 մշտական անդամներից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Չինաստանից որեւէ մեկը, թերեւս, վետո չի դնի հարցի քննարկման վրա:

Հավանականությունը շատ փոքր է, որ Ադրբեջանը բացահայտ կընդդիմանա Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ էլ ավելի մեծացնելով միջազգային ճնշումների ծավալը, որի ներքո է այսօր այդ երկիրը: Բաքվի կողմից պաշտոնապես պահանջի կատարումից հրաժարումը կնշանակի իր համար դուռ բացել կոնկրետ պատժամիջոցների համար: Քաջածանոթ լինելով պաշտոնական Բաքվի գործելաոճին, այսօր կարելի է կանխատեսել, որ վերջինս ձեռնպահ կմնա արձագանքից, սակայն հնարավորինս կձգձգի պահանջի կատարումը, որն, այնուամենայնիվ, անվերջ գործընթաց չի կարող լինել:

Թեգեր: ԱրցախդատարանՀաագաՄԱԿսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սողացող ցեղասպանություն՝ Արցախի ժողովրդի դեմ

Տարօրինակ վարքագիծ

Երբ մեկ բեռնատարում 20 տարբեր ստացողների բեռներ են

Երբ մեկ բեռնատարում 20 տարբեր ստացողների բեռներ են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist