Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ մեկ բեռնատարում 20 տարբեր ստացողների բեռներ են

Դյուրացման համար այսուհետ 20-ի փոխարեն 1 տարանցման հայտարարագիր կլրացվի

Փետրվարի 24, 2023
Հանրապետություն
Երբ մեկ բեռնատարում 20 տարբեր ստացողների բեռներ են
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
218
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում փոփոխություններ կատարեց 2017 թ. մարտի 2-ի թիվ 194-Ն որոշման մեջ, եւ դրանք, ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, մաքսային դյուրացումների հերթական քայլերից են` միտված առեւտրի դյուրինացմանն ու մաքսազերծման ժամկետների կրճատմանը: «Հիմա անցակետերում դեպի երկրի ներս տրանսպորտային միջոցները տեղափոխվում են տարանցման հայտարարագրերով, եւ ստացվում են իրավիճակներ, երբ մեկ բեռնատարում կա 10-15-20 ստացողի բեռ, եւ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է  լրացնել առանձին տարանցման հայտարարագիր, որը կարող է տեւել 5-15 րոպե: Այս փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում լրացնել մեկ տարանցման հայտարարագիր: Եթե 10 հայտարարագրի դեպքում ժամկետը կարող է տեւել մինչեւ 2 ժամ, այս դեպքում կտեւի 20-25 րոպե»,- հայտնեց ՊԵԿ նախագահը։ Նա միաժամանակ հավելեց, թե ծանրաբեռնվածությունը անցակետերում մեծացել է. 2022 թ. սպասարկվել է 240 հազար հայտարարագիր՝ համեմատության համար նշելով, որ 2021-ի հաապատասխան ցուցանիշը 158 հազար է։

2017 թ. որոշումում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԺ կողմից 2022 թ. սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թ. դեկտեմբերի 17-ի օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ էլ անհրաժեշտություն է առաջացել կառավարության նշյալ՝ 2017 թ. որոշումում կատարել համապատասխան փոփոխություններ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով  գործող օրենքի 103-րդ հոդվածին։

Միաժամանակ (ՊԵԿ տվյալների համաձայն), ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ որպես ապրանքների հայտարարագիր եւ տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առեւտրային կամ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ: Մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես մաքսային ընթացակարգերով ձեւակերպվող ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ փոխադրողը, այդ թվում՝ մաքսային փոխադրողը՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում:

2017 թ. որոշմամբ հաստատված առանձնահատկությունների 7-րդ կետի համաձայն՝ ՀՀ տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում տարանցման հայտարարագրի փոխարեն կարող են ներկայացվել տրանսպորտային (փոխադրման), առեւտրային կամ այլ փաստաթղթեր, որոնք պետք է պարունակեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները։

Հիշյալ իրավակարգավորումները, ՊԵԿ ղեկավարի խոսքով, կոչված են պարզեցնելու սահմանահատման գործընթացը, արագացնելու մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքներ մաքսային ձեւակերպումների գործընթացը եւ թեթեւացնելու հայտարարագրման պրոցեսը ԱՏԳ մասնակիցների համար, «ինչը ներկայումս լայնորեն կիառելի է ՀՀ-ում»: Պարզեցման էությունն այն է, որ փոխադրողը պարզապես մաքսային մարմիններին է ներկայացնում բեռն ուղեկցող փաստաթղթերը եւ դրանց ցանկը՝ դրանք որպես տարանցիկ հայտարարագիր ընդունելու մասին նշումով, իսկ մաքսային մարմինները դրա հիման վրա ձեւավորում են հաշվառման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերը: Այնուամենայնիվ, գործընթացը շարունակում է մնալ աշխատատար եւ ժամանակատար, հատկապես՝ միեւնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողներից մի քանի ստացողների անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձեւակերպումների պարագայում, քանի որ բեռները ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ընդունելուց հետո մաքսային մարմինը ստիպված է դրանցից յուրաքանչյուր խմբաքանակի հաշվառման համար ձեւավորել առանձին էլեկտրոնային փաստաթուղթ:

Հիմա գործընթացը պարզեցնելու եւ դրա ժամանակը նվազեցնելու նպատակով առաջարկվում է միեւնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողներից մի քանի ստացողների անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձեւակերպումների պարագայում՝ փոխադրողի կողմից բեռը ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանք սահմանված կարգով՝ առանձին-առանձին ընդունել  որպես տարանցիկ հայտարարագրեր։ Սակայն տվյալ փոխադրումների պատշաճ հսկողությունը կազմակերպելու նպատակով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում ձեւավորել ոչ թե փոխադրվող ապրանքային խմբաքանակների թվաքանակով հայտարարագրերի էլեկտրոնային տեսքեր, այլ մեկ տարանցիկ հայտարարագրի տեսք՝ հաշվի առնելով այն, որ տվյալ բոլոր խմբաքանակները տեղափոխվում են մեկ տրանսպորտային միջոցով, մեկ փոխադրողի կողմից, միեւնույն ժամկետում  եւ առաքման միեւնույն վայրը:

Այս դեպքում ինչ է առաջարկվում ռիսկերը կառավարելու համար։ Ըստ ՊԵԿ-ի` այս դեպքում առաջարկվում է մաքսային մարմինների կողմից ձեւավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները` միաժամանակ տարանցիկ հայտարարագրման համակարգում նախատեսելով հայտարարագրի էլեկտրոնային տեսքին կից փաստաթղթի առկայություն, որտեղ կնշվեն յուրաքանչյուր խմբաքանակի ստացողի տվյալները, եւ որի հիմամբ էլ կաշխատի ռիսկերի կառավարման համակարգը:

ՊԵԿ-ը վստահ է՝ այս փոփոխությունները կհանգեցնեն այն բանին, որ կպարզեցվի սահմանահատման գործընթացը, կարագանան մաքսային ձեւակերպումները, եւ կթեթեւանան հայտարարագրման գործընթացները։

Թեգեր: ՀՀ ՊԵԿմաքսակետ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Աշխարհ, այո՛, շուռ է եկել»

«Աշխարհ, այո՛, շուռ է եկել»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist