Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեկը զորավարի արծիվներից

Փետրվարի 25, 2023
Հանրապետություն
Մեկը զորավարի արծիվներից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
288
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աչքերիս առջեւ է նա՝ Անդրանիկի զինվորը՝ թիկնեղ, վերձիգ, առնացի ու համակրելի կեցվածքով այրը, որն իրեն այնքա՜ն սազող զինվորական համազգեստով, բուն անե-լիքը չգտնող մարդու նման, տխուր ու մտախոհ դեգերում էր Աշտարակի փողոցնե-րում՝ հայացքը՝ թափառ, միտքը՝ տարիների հեռուն…

Սակայն հպարտ ու երջանիկ էր նա, քանզի սրտի մեջ Անդրանիկին ուներ…

Արեւմտահայ էր, Անդրանիկ Օզանյանի հայրենակիցը՝ նույն Սեբաստիա նահանգից: Միհրան Հովհաննեսի Զաքարյան: Տարաբախտ հայի ճակատագրի կամոք՝ պիտի ապրեր անձկալի հայրական օջախից հեռու՝ նրա այրող կարոտանքով եւ վերադարձի մշտագո հույսով: Ապրում էր այն հերոսական օրերի հուշերով, երբ ինքը՝ ջահել զին-վոր, երակներում ահագնացած ուժ ու կորով, արդար վրեժով բորբոքուն՝ կռիվ էր տա-լիս ամբարիշտ թուրքերի դեմ:

Պաշտելի զորավարի կողմից զորքը ցրելուց հետո, շուրջ 60 տարի, մինչեւ խոր ծե-րություն ու մահ, քանի՜ ձեռք զինվորական համազգեստ մաշեց. ասել է թե՝ անվհատ, հավատով ու կանչի սպասումով իրեն միշտ շարքում՝ զինվո՜ր զգաց: Երբ արդեն ծա-նոթներ էինք, միայն զինվորական հագուստ կրելու մասին հետաքրքրությանս պա-տասխանեց.

-Տղա՛ս, գիտե՞ս, Զորավարս ինչ ըսած է մեռնելե առաջ՝ «Մահս չեմ հոգար, հեյ-վա՜խ, գործս կիսա՛տ մնաց…»: Հասկըցա՞ր…

* * *

Առաջին անգամ նրան տեսել եմ Աշտարակի զինկոմիսարիատում՝ 60-ականների սկզբին: Այստեղ ելումուտ անող բարձրաստիճան սպաների մեջ հենց երեւաց ռազմա-կան այդ հիմնարկության ամենահամեստ «պաշտոնյան»՝ պարետը, անուսադիր շինե-լով ծերունազարդ Միհրանը, զորական մարդու իր առինքնող կեցվածքով վեհորեն ա-ռանձնացավ մյուսներից: Հանդարտաքայլ, վսեմ խրոխտությամբ իջավ աստիճաննե-րով, լուսեղեն մի հայացք սփռեց շարք կանգնած զինակոչիկներիս վրա, աչքերով սի-րեց, գուրգուրեց բոլորիս (ո՞վ գիտե՝ ինչե՞ր անցան մտքով…): Այնպես ձգող էր թիկ-նավետ զինվորականի նրա տեսքն ու հմայիչ ժպիտը, որ պատրաստ էինք նույն պա-հին զինավառվել եւ Միհրան պապի հրամանատարությամբ մինչեւ իսկ աշխարհի ծայրը գնալ…

Նա մեզ առավել ձգեց, երբ խոսքի անազատության այն օրերում ոչ բարձրաձայն ա-սացին, թե Անդրանիկի արծիվներից մեկն է եղել… Խաթարվել էր նրա կյանքը: Ինչ-պիսի՜ նեղություններ էր կրել Անդրանիկի, կամ, որ նույնն է, հայրենիքի զինվորը լի-նելու համար. բանտ, աքսոր, պարտադրված լռություն, աղքատություն, նաեւ` պետա-կան արհամարհանք: Հետո նոր ժամանակներ եկան: Հալվեց լռության սառույցը: 1965 թ. փետրվարի 25-ին, Հայաստանի հայրենասեր ղեկավար Յակով Զարոբյանի ջանքերով, առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Զորավարի ծննդյան 100-ամյակը: Ժողովուրդն, իհարկե, չէր մոռացել իր հերոսին: Եվ, ահավասիկ, մեծ հայդու-կապետը գնահատվում էր պետական մակարդակով:

Տոն էր եւ հին զինվորի տասնամյակներ կաղապարված սրտում: Հոգին լցվել էր երա-նությամբ, այն ինչպե՜ս էր աշխուժացել. խնդությունից ասես խենթացել էր: Ցնծա-հույզ բերկրումով աջ ու ահյակ բաժանում էր կենսաթոշակի ամբողջ գումարով գնած լրագրերի հոբելյանական համարները: Նշխարի պես տալիս էր ծանոթ-անծանոթնե-րին, հպարտ բարձրաձայնում.

-Աղբա՛րս, քույրի՛կս, վերցո՛ւր, կարդա՛, Զորավարիս մասին է՝ Անդրանիկի՜, Անդրա-նիկ Զորավարիս…

Տարիների լռությունից հետո լիահագագ գոռալ էր ուզում, բոլորին հասցնել էր ուզում իր սիրո, իր ցավի, իր հոգու կալանված ճիչը՝ «Անդրանիկ» սուրբ անունը…

* * *

1969 թ. աշնանը վրացահայ ընկերոջս հետ եղանք Ուջանում: Մարդաշատ էր զորա-վարի՝ գյուղացիների համառ կամքով կանգնեցված արձանի մերձակայքը: Անդրանի-կի մարտիկներից մեկը՝ ճերմակահեր, բարետես արտաքինով Խորեն Քոչարյանը, հայրենասեր ուջանցիներին կապոցներով ընծա էր բերել Ստ. Կուրտիկյանի «Պրոլոմ-յան հովտաշուշաններ» նոր լույս տեսած գրքի 100 օրինակ: Երբ ասվեց, թե գրքում Զորավարի մասին պատմվածքների շարք կա, իրարանցում սկսվեց, եւ մեկ-երկու ակնթարթում մարդիկ միմյանց ձեռքերից թռցրին բոլոր օրինակները:

Բարեգործն ինքնաբավ ժպտում էր. մեծն հայդուկապետի մասին մեզանում տպագր-ված առաջին գեղարվեստական խոսքը ժողովուրդն այս ինչքա՜ն սրտալի ընդունեց, որքան անպարպելի սեր կա ժողովրդի երախտագետ սրտում …

Խորեն Քոչարյանին տեղեկացրի, որ հանգամանքների բերումով Աշտարակում է ապ-րում իրենց զինակիցներից մեկը: Ուրախացա՜վ, խնդրեց օգնել՝ տեսակցեն:

Այդ հանդիպո՜ւմը… Նրանք նախ երկու քայլի վրա զսպված լռությամբ զննեցին միմ-յանց, ապա զորախմբերում իրենց տեղերը ճշտելուց հետո ուղիղ կես դար անց գտան, ավելի ճիշտ՝ վերագտան իրար: Ու հորդացին զգացմունքները: Պահ անց Միհրանը նկատեց զինակից ընկերոջ կրծքին ոսկու փայլով շողշողացող «Ֆրանսիայում կտրված» Անդրանիկի պատկերով մեդալը: Ալեկոծվե՜ց: Ջլապինդ մատները սեր ու քնքշանք դարձրած՝՝ խանդաղատանքով հպեց զորավարի դիմապատկերին: Հետո ծալվեցին հին զինվորի ծնկները, խոնարհվեց զորավարի մեդալի վրա ու դողդոջուն շրթունքներով, գոց աչքերով, համբուրե՜ց, համբուրե՜ց…

-Զորավա՜րս, զորավա՜րս,- շշնջում էր կամացուկ, սուրբ աղոթքի նման, մի տեսակ վե-րացած՝ վերահաս հոգեսլացումի մեջ:

Այսքա՜ն էլ սե՞ր… Եվ բացվեցին սրտի քարացած աչքերը… Ամեն ինչ շիտակ էր մարդկայնորեն, բնական, հոգեբուխ…

Խորեն Քոչարյանը ցավով, բայց եւ անթաքույց հպարտության շեշտով ասաց.

-Գիտե՞ս, Միհրա՛ն եղբայր, Անդրանիկի զինվոր լինելու համար ամբողջ տասը տարի աքսոր եմ քշվել…

-ԷԷ՜հ, Խորե՛ն, աղբա՛րս, քսան տարի ալ՝ ես…

Հանդիպումը, հիրավի, սրտաշարժ էր: Շրջապատողներս՝ ակամա հանդիսատեսներ, խորապես զգացվել էինք: Հազվադեպ պատեհություն. բեմ ու բեմականացում չէր, չկար ռեժիսոր-ռեժիսուրա, մեր առջեւ իրական կյանքն էր, կյանքի դրաման՝ իրական գործող անձերով…

* * *

Վերջին անգամ Միհրան Զաքարյանին տեսա բարեկամիս լուսանկարչատանը: Անդ-րանիկի այժմ շատ հանդիպող, բնօրինակ մի լուսանկար էր բերել եւ խնդրում էր ֆո-տոմոնտաժի եղանակով իր նկարը գեներալի «քովը դնել».

-Խառը տարիներ էին, չկրցա Զորավարիս հետ առանձին նկարվել… Քանի կապրիմ, այս մեկ նկարն ալ գլխուս վերեւը կունենամ, երբ մեռնիմ, հարկավ, հոգիս Զորավա-րիս կերթա…

* * *

Հետո այլեւս չտեսա ծերունազարդ զորականին: Նրա մահն ու թաղումն էլ իր ապրած համեստ, անաղմուկ կյանքի պես աննկատ եղավ…

Հանկարծ զգացի, որ մեր քաղաքի փողոցներից ուրույն մի երանգ է պակասել: Ողոր-մի՜ քեզ, հին զինվոր: Երանի, թե ապրեիր, աչքովդ տեսնեիր ազգային մեր վերազար-թոնքի, ֆիդայության վերածննդի քո փափագած օրերը եւ, մանավանդ, հայոց կանո-նավոր բանակի զենքի ուժը…

Իսկ զորավոր Զորավարդ, բոլորիս Զորավարը, վերադարձել, փարվել է հայոց սրբա-սուրբ հողին, մեր դյուցազնական հողին, քո հողին…

Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեգեր: Անդրանիկ ՕզանյանԶորավար Անդրանիկհերոս
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Զորավարի նորահայտ դիմանկարը

Զորավարի նորահայտ դիմանկարը

Հունգարիան «թույլ օղա՞կ», թե՞ «միջին ուժ»

Հունգարիան «թույլ օղա՞կ», թե՞ «միջին ուժ»

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist