Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ագրեսիվն ու ծավալապաշտը փոխադարձ գործակցություն չի ուզում

Ինչ է լցվելու սահմանի դռներից այս կողմ

Փետրվարի 25, 2023
Հանրապետություն
Ագրեսիվն ու ծավալապաշտը փոխադարձ գործակցություն չի ուզում
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
817
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկրների միջեւ բաց սահմանը վատ բան չէ՝ ազատ տեղաշարժ, հնարավորություններ եւ այլն։ Բայց այդ բաց սահմանը նաեւ ռիսկեր ունի, եւ ռիսկերի կառավարման մակարդակից է կախված, թե, ասենք, երկու երկրի միջեւ բաց սահմանը ավելի շատ առավելություններ, թե վտանգներ է պարունակում։ Սա՝ առհասարակ։ Մասնավորի պարագայում արդեն պետք է խոսել՝ ո՛ր երկրների եւ ի՛նչ հնարավորությունների մասին է խոսքը։ Իմա՝ Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն դռան մոտ ենք։

Մինչ դռանը հասնելը մի բան հստակեցնենք. երբ Հայաստանն անկախացավ, երկու հանրապետությունները բացեցին սահմանը, Թուրքիան 1993 թ. հենց ինքը փակեց սահմանը՝ միակողմանի։ Այսինքն՝ նույն փակողն էլ պետք է բացի սահմանը միակողմանի։ Հետեւաբար՝ «անհասկանալի» է երկկողմ բանակցությունների իմաստը։ Բայց քանի որ դիվանագիտության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում, ուրեմն վստահաբար կարելի է ասել, որ միակողմանին երկկողմ դարձնելը հստակ նպատակներ է հետապնդում։ Դատելով այն հանգամանքից, թե առհասարակ ինչ քաղաքական նկրտումներ ունի Թուրքիան, հասկանալի է, որ «երկկողմ» պատկերի առաջքաշումը իրականում պատրանք է՝ ուղղված Հայաստանից ինչ-որ բան կորզելուն։ Ու սա ըմբռնելու համար խոր վերլուծություններ պետք չեն՝ Թուրքիան գրեթե ամեն Աստծո օր այդ մասին բացահայտ հայտարարում է` Ադրբեջանի փաստացի հովանավորի դերում։

Ինչեւէ, մի պահ հանդես գանք դյուրահավատի դերում ու հավատանք, որ այն պետությունը, որ չի զղջում իր ցեղասպան էության համար, որ չի ափսոսում, որ աջակցել է իր կովկասյան՝ դարձյալ ցեղասպան տարրին Արցախյան պատերազմում՝ մատակարարելով զենք ու ահաբեկիչներ, հիմա իսկապես համագործակցություն է ուզում Հայաստանի հետ։ Փոխգործակցության մեր տալիք բաժինը ո՞րն է լինելու։

Այո, չենք հերքում, թուրքական տնտեսությունն այսօր լավ վիճակում չէ, ֆինանսական շուկան՝ նույնպես, գործազրկության ու գնաճի թվերն ավելանում են, երկրաշարժի վնասն էլ՝ վրադիր, արտաքին աշխարհում էլ բազմաթիվ խնդիրներ ունի, բայց, այնուամենայնիվ, մանավանդ մեզ հետ համեմատած հզոր երկիր է՝ բազմաճյուղ տնտեսությամբ, որոշ ճյուղերի (ջրային տնտեսություն, էներգետիկա) զարգացման համար հիմնավոր ռազմավարություններով, պետական ընկերություններով լցված ռազմարդյունաբերությամբ, ատոմային էներգետիկայի զարգացման հստակ հեռանկարով, արտաքին հատվածում տարվող ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությամբ։ Եթե նույնիսկ այս ամենը չգիտենք, կարող ենք մեր շուրջբոլորը նայել՝ տեղական շուկայում թուրքական սնունդ, հագուստ, էլտեխնիկա, կենցաղային սարքավորումներ եւն։ Եվ այս ամենը՝ նույնիսկ 2020-ից հետո։ Ինչ ենք տալու մենք, կամ՝ ինչ է տալու 3 մլն-անոց շուկան 90 մլն-անոցին։ Քավ լիցի, այնպես չէ, որ 3 մլն-անոց շուկան մեծ շուկաներին բան տալ չի կարող, դրա համար ենք հարցնում՝ ի՞նչ։

Ձեւակերպենք այլ կերպ՝ մեծածավալ տնտեսություններն առավելություն ունեն՝ շատ ու էժան ապրանք։ Ինչի շնորհիվ մեծածավալը նաեւ մրցունակ է դառնում։ Ի՞նչ ունենք մենք, որ շատ-էժան-մրցունակ է։

Մեկ այլ ձեւակերպում էլ արծարծենք։ Ենթադրենք ունենք այդ շատ-էժան-մրցունակը, Թուրքիայի պես պետությունը, որ ամենաբարձր մակարդակով չի թաքցնում հայատյացությունը, թո՞ւյլ է տալու փոխգործակցություն կոչվածը։ Ո՛չ։ Հապա՞։ Անելու է այն, ինչ անում է այն երկրներում, որտեղ ուզում է իր տնտեսական քաղաքականությունը գերակշռող դարձնել։ Թուրքական տնտեսական քաղաքականությունն էլ է ագրեսիվ։

Հաջորդ խնդիրն այն է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը։ Այո, խոսում է տնտեսական աճից սահմանի բացումից հետո։ Հստակեցնենք «տնտեսական աճ» ասվածը։ Հենց այնպես չհարցրեցինք՝ մե՞նք ինչ ենք տալու։ Հայաստանը տնտեսական տեսակետից հետաքրքրո՞ւմ է Թուրքիային, ինչո՞վ, այդ աճ ասվածը ավելի շատ թուրքական ապրանքի մո՞ւտք է ենթադրում։ Կարելի է հակադարձել մեզ, թե Հայաստանը խաչմերուկային դիրքում է, Թուրքիան  մեր միջոցով կգնա Կենտրոնական ու Միջին Ասիա, դրա համար է շահագրգռված։ Կհետեւի հարցը՝ մեր միջոցով ո՞ր ճամփով։ Միայն թե պետք չէ խոսել տարանցիկության մասին, որովհետեւ թուրքական կողմին տարանցիկ ճանապարհ պետք չէ, նա միջանցք է ուզում՝ սպառնալիքով է ուզում ու կոչ է անում մեզ «խելոք մնալ»։ Այսինքն՝ Հայաստան-Թուրքիա տնտեսական իրապե՛ս համագործակցության համար անհրաժեշտ քաղաքական իրապես երկխոսությունը չկա։ Կա բացառապես թյուրքական կողմից ներկայացվող պահանջ եւ սահմանի դռների բացման առաջ կանգնած մեր անպատրաստ տնտեսությունը։ Սա կարող է մեծագույն ռիսկերի առաջ կանգնեցնել մեզ՝ քաղաքական ու տնտեսական վատթարագույն բոլոր հետեւանքներով հանդերձ։ Պատրա՞ստ ենք այս պահին։ Հարցի պատասխանը մեր իրականությունն է։

Թեգեր: ԹուրքիաՀայաստանսահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

…Բայց վերջին խոսքն, անշուշտ, ասելու է Աստված

Անվանի դերասանի հռչակավոր զավակներից մեկը

Անվանի դերասանի հռչակավոր զավակներից մեկը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist