Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ շարժեր են համաշխարհային ֆինանսական շուկայում, եւ ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը

Փետրվարի 27, 2023
Հանրապետություն
Ինչ շարժեր են համաշխարհային ֆինանսական շուկայում, եւ ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

-Պարոն Սարգսյան, այս տարվա հունվարի վերջին խոսվեց, որ  SWIFT-ի նմանությամբ իրանա-ռուսական բանկային համակարգ է գործարկվել՝ SEPAM-ը։ Այնպես չէ, որ SWIFT-ը մինչ այդ այլընտրանք չուներ, CIPS-ի մասին էր նշվում, SFMS-ի, SPFS-ի, INSTEX-ի։ Տեղի՞ն է այն ենթադրությունը, որ հնչեղություն ստացավ հենց SEPAM-ը։

-Այո, մոտ մեկ ամիս առաջ Իրանի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները համաձայնագիր ստորագրեցին ֆինանսական եւ բանկային գործառնությունների փոխադարձ պարզեցման աշխատանքների վերաբերյալ։ Դրանով Ռուսաստանի բանկը եւ Իրանի Կենտրոնական բանկը միմյանց են կապել Ռուսաստանի ֆինանսական հաղորդագրությունների համակարգը (SPFS)  իրանական համարժեքի՝ SEPAM-ի հետ: Հիշյալ վճարահաշվարկային համակարգերը համաշխարհային SWIFT-ի անալոգներն են, որից երկու երկրների բանկերն անջատվել են արեւմտյան պատժամիջոցների արդյունքում: SPFS-ի եւ SEPAM-ի միաձուլումը թույլ կտա ֆինանսական հաղորդագրություններով վճարային տվյալներ փոխանցել երկու երկրներում գործող բանկերին եւ դրանց հաճախորդներին: Կարծում եմ, որ այստեղ դժվարություններ չեն լինի, քանի որ երկու համակարգերն էլ գործում են «SWIFT» համակարգի չափանիշներով եւ ստանդարտներով: Փաստացի սրանով ուղիղ կապ է հաստատվում Իրանի եւ Ռուսաստանի բանկերի միջեւ։ Իրանի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի համատեղ գործունեության մասին համաձայնագրի շրջանակներում, բացի ռուսական բանկերի հետ ուղիղ կապից, Իրանի բանկային ցանցն ուղղակիորեն միացված կլինի 106 արտասահմանյան ոչ ռուսական բանկերի։ Այժմ միասնական ցանցի միջոցով ռուսները կկարողանան, շրջանցելով SWIFT-ը, իրականացնել ֆինանսական հաշվարկներ եւ նաեւ վարկավորել իրանցի գործընկերներին, եւ ճիշտ հակառակը, ընդ որում, դա կարող է իրականացվել ցանկացած արժույթով: Ավելին, այժմ Ռուսաստանի եւ Իրանի ընկերությունները կկարողանան բանկերում բացել ակրեդիտիվային հաշիվներ, փոխանցումներ կատարել, ինչպես նաեւ բանկային երաշխիքներ ստանալ։ Երկու երկրների վճարային նման հաղորդագրությունների համակարգերի համատեղումը կարող է շահավետ լինել երկու երկրների համար, ինչպես նաեւ նպաստել համագործակցության ընդլայնմանը, գործարքների քանակի ավելացմանը երկու երկրների առեւտրային կազմակերպությունների եւ բանկերի միջեւ՝ առանց Արեւմուտքի պատժամիջոցների տակ ընկնելու սպառնալիքի: Անդրադառնալով այլ համակարգերին, ինչպես նշվեց, օրինակ CIPS-ին, ապա վերջինս նմանատիպ համակարգ է, որը գործարկվել է Չինաստանում եւ որը չինական յուանով վճարային հաշվարկների իրականացման էլեկտրոնային համակարգ է, որը նույնպես այլընտրանք է SWIFT-ին։ Ընդ որում` Ռուսաստանը եւ Չինաստանը եւս աշխատանքներ են տանում ազգային վճարահաշվարկային համակարգերի փոխկապակցման ուղղությամբ։

-Ռուս-ուկրաինական ծավալումներո՞վ էր  պայմանավորված SEPAM-ի գործարկումը, թե՞ ավելի վաղ կար այդ մտադրությունը, պարզապես նշյալ ծավալումներն արագացրին SWIFT-ի այլընտրանքի ստեղծումը։

-Բնականաբար ռուս-ուկրաինական պատերազմն արագացրեց այս գործընթացը, երբ անցած տարվա հունիսից ռուսաստանյան մի շարք բանկեր, այդ թվում՝ Սբերբանկը, ՎՏԲ-ն, Ռոսսելխոզբանկը եւ այլն, անջատվել էին միջազգային վճարահաշվարկային SWIFT համակարգից։ Սակայն, մինչ այդ էլ, երբ դեռ 2018 թ. նոյեմբերից Իրանը հայտնվել էր արեւմտյան պատժամիջոցների տակ, եւ երկրի առեւտրային բանկերը արեւմտյան պատժամիջոցների արդյունքում անջատվել էին SWIFT միջազգային փոխանցումների համակարգից, աշխատանքներ էին տարվում հիմնական առեւտրային գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության։ Սակայն, ի վերջո համաձայնագիրը ստորագրվեց այս տարեսկզբին միայն։ Ներկայումս Իրանն արդեն երկկողմ արժութային պայմանագրեր է կնքել Ռուսաստանի, Իրաքի, Թուրքիայի եւ Պակիստանի հետ՝ ուղղված առեւտրային հաշվարկներում դոլարից հրաժարմանը եւ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների կիրառմանը։ Անկախ պատժամիջոցներից, Ռուսաստանի եւ Իրանի բանկային համակարգերի մերձեցմանը նպաստում է նաեւ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցման գործընթացը, իսկ վերջինիս շրջանակում արդեն իսկ որոշում է կայացվել առեւտրային հարաբերություններում աստիճանաբար անցում կատարել ազգային արժույթների։

-Հասկանալի է, որ թղթային արժույթի համաշխարհային շուկան զուտ ֆինանսական շուկա չէ, այն համաշխարհային տիրապետության, բեւեռների մրցակցության, տնտեսական ու քաղաքական պատճառահետեւանքային համապատկեր է։ Եվ աշխարհաքաղաքական վերադասավորումները անպայմանորեն նաեւ այս շուկայի պատկերն են փոխելու։ Այս առումով ի՞նչ են ցույց տալիս համաշխարհային ֆինանսական շուկայի շարժերը։

-Առհասարակ ցանկացած տնտեսական ինտեգրման գործընթաց ենթադրում է  ընդհանուր տնտեսական տարածությունում ֆինանսական անկախության աստիճանական ամրապնդում, այդ թվում՝ նաեւ երրորդ երկրների արժույթների կիրառումից աստիճանաբար հրաժարում` այս կերպ ապահովելով ֆինանսական հոսքերի ներդաշնակեցում՝ փոխադարձ հաշվարկների համընդհանուր ընդունելի մոտեցումների կիրառմամբ: Սա արդեն իսկ ԵՄ շրջանակում վաղուց է գործում, որտեղ շրջանառվում է նաեւ միասնական արժույթ։ Այդպիսի մոտեցումներից է նաեւ ազգային արժույթների կիրառումը փոխադարձ հաշվարկների ժամանակ՝ օրինակ ԵԱՏՄ-ի շրջանակում, որտեղ դեռեւս չի գործում միասնական արժույթ: Եվ այս առումով Միության անդամ-պետությունների ռեզիդենտների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ապահովումը ԵԱՏՄ-ում համաձայնեցված դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներից մեկն է։ Հետեւաբար, միանգամայն  բնական է, որ աստիճանաբար ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են փոխադարձ հաշվարկներում միջազգային հիմնական արժույթ համարվող ԱՄՆ դոլարի մասնաբաժնի կրճատման աշխատանքները, ինչը տարեցտարի նկատելի է։

-Դոլարի մենիշխանությունը խաթարվում է, համաշխարհային տնտեսության առաջին գիծ են դուրս գալիս այլ արժույթներ, օրինակ՝ յուանը, որը Ռուսաստանում փաստացի պահուստային արժույթ է դարձել, ռուբլին է դրական տեղաշարժ գրանցում միջազգային գործարքներում, Հնդկաստանն է միջազգային գործարքների համար ռուփիով հաշվարկման մեխանիզմ գործարկում, Բրազիլիան ու Արգենտինան են խոսում համատեղ արժույթի ստեղծման մասին, այս ամենի խորքային պատճառները որո՞նք են։

-Ընդհանուր առմամբ համաշխարհային արժութային շուկան ենթարկվում է ֆրագմենտացիայի, ինչի արդյունքում անխուսափելիորեն գնում է ապադոլարացման գործընթաց, ինչը քսաներորդ դարում տեղ գտած համաշխարհային տնտեսության դոլարացման հակառակ գործընթացն է։ Այս ուղղությամբ առաջին քայլերը սկսվել են դեռեւս 2008-ից, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում կտրուկ խաթարվեցին դոլարի դիրքերը, եւ բացահայտվեց մոնովալյուտային համակարգի խոցելիությունը։ Արդեն այդ ժամանակվանից սկսած թե Ռուսաստանը եւ թե Չինաստանը միջազգային տարբեր մակարդակներում պարբերաբար բարձրացնում  էին համաշխարհային վճարամիջոցի արագ վերանայման հարցը։ Կցանկանայի նշել, որ 2015 թ. հուլիսի 8-ին BRICS-ի երկրների կողմից Սյամենի հռչակագրում հայտարարվեց այն մասին, որ «երկրները համաձայնել են սերտ հաղորդակցություն պահպանել՝ զարգացնելու համագործակցությունը դրամավարկային ոլորտում՝ յուրաքանչյուր երկրի կենտրոնական բանկի մանդատի համաձայն, այդ թվում՝ արտարժութային սվոպների, ազգային արժույթով հաշվարկների եւ ուղղակի ներդրումների միջոցով: Բացի այդ, BRICS-ի երկրները սկսել են աշխատանքներ BRICS Pay մեկ միասնական վճարային համակարգի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկվում են փոխադարձ հաշվարկներում կրիպտոարժույթների ներդրման հնարավորությունները, որը կընդգրկի ինչպես BRICS-ի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ-երկրները։

-Բնականաբար, այս ամենի համապատկերում մեզ հետաքրքրում է՝ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը. մեր աշխատուժի մի մեծ մաս դրսում է, մենք նաեւ դրսի ռեսուրսների հաշվին ենք լրացնում մեր էներգետիկ բալանսը, մեծածավալ արտաքին պարտք ունենք եւ կախվածություն տարբեր աղբյուրներից։

-Պետք է նաեւառաջ ելնել այն իրողությունից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ-պետություն է եւ, որպես այդպիսին, ներմիութենական հաշվարկներում պետք է առաջնորդվի վերջինիս շրջանակում որդեգրված համընդհանուր կանոնակարգերով, ինչը որեւէ կերպ չի խոչընդոտում երրորդ երկրների հետ իրականացվող տնտեսական հարաբերություններում փոխադարձ հաշվարկների այլ մոտեցումների եւ ընթացակարգերի կիրառմանը: Իսկ ԵԱՏՄ անդամ-պետությունների ռեզիդենտների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ապահովումը ԵԱՏՄ-ում համաձայնեցված դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներից մեկն է, եւ այս գործընթացը Հայաստանի Հանրապետությանը վերաբերում է այնքանով, որքանով ԵԱՏՄ այլ անդամ-երկրներին: Սա միանշանակ ավելի ձեռնտու է մեր պետությանը, քանի որ կնպաստի մեր ազգային արժույթի դիրքերի ամրապնդմանը։ Իհարկե, դեռեւս աշխատանքներ են տարվում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների պայմանների եւ ընթացակարգերի սահմանման ուղղությամբ։ Բացի այդ,  միանգամայն իրատեսական եմ համարում նաեւ Իրանի հետ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների կիրառումը, ինչը երկուստեք ձեռնտու կլինի։ Հավելեմ նաեւ, որ վերջինս ԵԱՏՄ անդամացության հայտ է ներկայացրել, եւ նախատեսվում է մոտ ժամանակ ստորագրել ազատ առեւտրի համաձայնագիրը (ներկա պահին գործում է ժամանակավոր համաձայնագիրը)։ Միաժամանակ պետք է նշել, որ  ԵԱՏՄ կարգավորումները վերաբերում են Միության շրջանակում կիրառվող փոխադարձ հաշվարկներին եւ չեն ենթադրում երրորդ երկրների հետ կիրառվող հաշվարկների դեպքում դոլարի կամ եվրոյի կիրառման որեւէ սահմանափակում: Նման գործընթացներն արդեն կանոնակարգվում են համապատասխան երկրների հետ կնքված միջազգային համաձայնագրերով:

Թեգեր: SWIFTդոլլարՏնտեսությունֆինանսներ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist