Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կամքի ու կռվի բանաձեւ

Սեփական հողում պատվախնդիր ապրելու բանաձեւ

Մարտի 2, 2023
Հանրապետություն
Արցախը շարունակում է շրջափակված մնալ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
231
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն է։ Այս մասին այս տարվա հունվարին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը։ Գեներալն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան միավորված են դաշինքով, եւ նրանք կարեւոր գործընկեր են ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում. «ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես կարեւոր դաշնակից։ Մենք կշարունակենք սերտորեն աշխատել թուրք առաջնորդների հետ, թե ինչպես կարող ենք ամրապնդել այս հարաբերությունները եւ ապահովել, որ մեր փոխադարձ պաշտպանության կարիքները բավարարվեն»,- հավելել էր նա։

Ավելի վաղ «EADaily»-ն հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ վերջին զեկույցի տեքստը։ Փաստաթղթի տեքստից հանվել են հայտարարություններն ու գնահատականները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա։ Կոնգրեսը մեղմացրել է Անկարայի հասցեին ձեւակերպումները եւ փաստաթղթից բացառել է հակասությունների մասին հիշատակումները։ Այսպիսով` զեկույցից ամբողջությամբ հեռացվել են այն խոսքերը, թե «1952 թ. ՆԱՏՕ-ին անդամակցելուց ի վեր Անկարայի արտաքին քաղաքականությունը ամենաքիչն է ուղղված դեպի Արեւմուտք»։

Թուրքիան թեւեր ունի։ Թուրքիան մեր տարածաշրջանում է եւ մեզ թշնամաբար տրամադրված պետություն է։

Իսրայելի ԱԳ նախարարն ասել է, որ Իրանը նման է «քաղցկեղի»՝ նշելով, թե Թել Ավիվը դիտարկում է «ռազմական քայլերը»: Համապատասխան հայտարարությունը նա արել է Բեռլինում՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ («Ռիա նովոստի»)։ Թել Ավիվը Բեռլինից քայլերի է սպասում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցում` բացահայտ ասել է Իսրայելի արտգործնախարարը՝ հավելելով, թե հրեական պետությունն անհամբերությամբ է սպասում «իրանական ռեժիմի» դեմ Գերմանիայի հետ աշխատելուն։ Նա Իրանի ռեժիմը համարել է «այլեւս ոչ միայն տարածաշրջանային խնդիր, այլեւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի խնդիրը», եւ որ «Իրանի միջուկային մրցավազքին վերջ դնելու միակ ճանապարհը դիվանագիտական եւ տնտեսական ճնշումն է»։ Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը Գերմանիան համարում է «եվրոպական եւ համաշխարհային տերություն», որ պետք է հստակ ուղերձ հղի, որովհետեւ արդյունքի համար ուժեղ գործողություններ են պետք։

Պենտագոնն էլ համարում է, որ «իրանական սպառնալիքներն այլեւս գլոբալ խնդիր են» եւ հատուկ չեն միայն Մերձավոր Արեւելքին, եւ որ սպառնալիք է նաեւ Իրանի՝ Ռուսաստանի հետ աճող դաշինքը։

Իրանի գլխին սեւ ամպերն են կուտակվում։ Իրանը մեր տարածաշրջանում է եւ մեզ բարեկամաբար տրամադրված պետություն է։

Այս ամենը, բնականաբար, ուղղակիորեն առնչվում է Հայաստանին։ Նախկինում էլ տարածաշրջանում այս ծավալումները եղել են՝ տարբեր տարիներին մեղմ կամ կոշտ ձեւակերպումներով, բայց Հայաստանի դիրքն այլ է եղել՝ պայմանավորված նաեւ Արցախի կարգավիճակով։ 44-օրյայից հետո Հայաստանի արտաքին ու պաշտպանական մարտահրավերներն այնքան են շատացել, որ երբեմն թվարկելն է արդեն բարդանում եւ սա՝ կրկին Արցախի կարգավիճակից ելնելով։ Արցախը այս երեք տասնամյակներին եղել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ հայության դիմադրողունակության ցուցիչը։ Եղել է մեր ողնաշարը ձիգ պահող այն ձողը, որին հենվեցինք հայրենի հողն ազատագրողի հպարտությամբ։ Մեր ազգային պատվախնդրության հենարանն է եղել Արցախը։

Նաեւ՝ է ՛, այսօ ՛ր, ա ՛յս վիճակում։ Ամբողջ ձմեռը շրջափակման մեջ է եղել Արցախը։ Այսօր էլ շրջափակված է։ Թշնամին բացահայտ լկտիություն էր ցուցաբերում, թե՝ ով է ասում՝ ճանապարհը փակ է, ելքը բաց է։ Ի՞նչ արեց Արցախը։ Դիմեց Կարմիր խաչին, ռուս խաղաղապահներին՝ ոչ թե Արցախից դուրս գալու, այլ՝ ճանապարհի փակվելու հետեւանքով Արցախից դուրս մնացածներին տուն բերելու համար։ Այդ թվում՝ արցախցի երեխաների՛ն տուն բերելու համար։ Արցախցի մայրը, որ կարող էր առիթից օգտվել ու իր երեխային ապահովության համար թողնել Արցախից դուրս, չգնաց այդ քայլին։ Ինչո՞ւ։ Բացատրելիք չէ։ Զգալու է՝ արյան բջջով ապրվելիք է։ Սեփական հողում պատվախնդիր ապրելու բանաձեւ է։ Կամքի ու կռվի բանաձեւ։

Տարածաշրջանում տաք պատերազմները բացառված են, ավելին՝ հավանական են։ Այդ տաք պատերազմների հավանականությունը աշխարհի տերերը ստեղծեցին հենց 44-օրյա պատերազմի «արդյունքով»՝ լռելով, Թուրքիային ու Ադրբեջանին աջակցելով, թյուրքական կողմից ահաբեկիչների ներմուծման վրա աչք փակելով… Այն արդյունքը, որ չէին հանդուրժել արցախյան առաջին պատերազմից հետո, շտկեցին. փոքրատարածք մի երկիր (Հայաստան եւ Արցախ) համարձակվել էր խառնել այդ տերերի խաղաքարտերը։

Հայաստանի առջեւ կանգնած ապագայի մարտահրավերները նույնն են՝ դաժան, բայց Արցախի վիճակով պայմանավորված՝ ավելի մուգ գույներով՝ թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմաքաղաքական առումներով։ Եվ այդ մարտահրավերներին դիմակայելու մեր ունակությունը կախված կլինի գլխավոր մի հանգամանքից՝ «մենք» ասելով հենց Հայաստան եւ Արցախ ընկալումից։ Փաստարկները տարբեր են՝ էլի տնտեսական, էլի ռազմաքաղաքական։ Բայց գրողը տանի բոլոր այդ փաստարկները. ազգային նպատակի առաջ ստորադաս է ամեն ինչ։ Այդ նպատակն է մեր շունչն ու ապրել-արարելու կենսաբանաձեւը։

Թեգեր: ԱՄՆԱրցախԲերձորԹուրքիաճանապարհ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իրանը զգուշացնում է թշնամիներին

Իրանը զգուշացնում է թշնամիներին

Սահմանային վեճեր՝ գաղափարական-արժեքային հիմքով

Սահմանային վեճեր՝ գաղափարական-արժեքային հիմքով

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist