Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ունենք կայացած եւ մրցունակ գործարար խավ

Այն կարողանում է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում

Մարտի 3, 2023
Հանրապետություն
Ունենք կայացած եւ մրցունակ գործարար խավ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
96
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Գործարարի օրվա կապակցությամբ հանդես են կել ուղերձով, որը եւ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում  նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաեւ հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։

Անկախ Հայաստանի տնտեսությունն անցած ավելի քան երեսուն տարում ունեցել է զարգացման տարբեր շրջափուլեր՝ իրենց յուրահատկություններով, հիմնախնդիրներով, հնարավորություններով, որոնց հաղթահարումը, գաղափարները գործուն նախագծեր դարձնելու ոչ դյուրին  աշխատանքը պատվով իր ուսերին է կրել գործարար հանրությունը։ Այսօր, հիրավի, կարող ենք արձանագրել, որ մեզանում ունենք ձեւավորված, կայացած եւ մրցունակ գործարար խավ, որը  բանիմացությամբ կարողանում  է զարգացում ապահովել  տնտեսության ամենատարբեր ոլորտներում, նպաստել պետական բյուջեի շարունակական հարկային ավելացմանը, գործատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը՝ հանրության առջեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաջ գիտակցմամբ։

Ներկայում էլ մենք  հեշտ ժամանակներ չենք ապրում՝ աշխարհաքաղաքական բազմաթիվ մարտահրավերներ, տնտեսական եղած համակարգերի, շուկաների  ձեւափոխություններ, լոգիստիկ, ֆինանսաբանկային խնդիրներ, հումքային եւ մարդկային ռեսուրսների հետ կապված բարդություններ, շարունակական հետապնդող մրցակցություն։ Այսօր մեզանից պահանջվում է առավել ջանասիրություն, նպատակասլացություն, նորարարություն, արդիական տեխնոլոգիաների ներգրավում, մրցակցային կարողությունների հզորացում,  լայնախոհ մոտեցում։ Նաեւ՝ հասարակական ակտիվ դիրքորոշում՝ գործարար համայնք-հանրություն, մասնավոր հատված-պետություն ակտիվ երկխոսության ծավալում, իրավական դաշտի կատարելագործմանը հետեւողական ներգրավածություն, պետական ու ազգային շահերին սատարում։

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորելով Գործարարի օրվա առիթով՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր ոլորտում գործենք առավել արդյունավետ, լինենք իրատես եւ նախաձեռնող, լավատես ու ստեղծարար, գրանցենք տնտեսական առաջընթաց՝ ի նպաստ պետության ամրության եւ  ժողովրդի բարեկեցության»:

Թեգեր: Արսեն Ղազարյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Երանի այն մարդուն, ում հիշատակի օրը վերածվում է տոնակատարության…»

«Երանի այն մարդուն, ում հիշատակի օրը վերածվում է տոնակատարության…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist