Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բնության ու կյանքի օրենքները հստակ են

Մարտի 7, 2023
Հանրապետություն
Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարեւանների հետ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
546
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախը ամբողջ ձմեռ շրջափակված մնաց։ Թյուրքական կողմն այսօր էլ հաջողությամբ իրագործում է իր ռազմական քայլն ընդդեմ Արցախի։ Ու, բնականաբար, եթե տեսնում է, որ հաջողում է, զիջումների չի գնա։ Միամտություն է միջազգային ինչ-որ կոչերի ու որոշումների հավատալը, քանզի թյուրքական կողմը մեկ անգամ չէ, որ անտեսել է միջազգային հարթակը եւ մնացել անպատիժ։ Մանավանդ, եթե թյուրքական կողմի դիմաց մեր… սպասումն է։ Սպասումը, ո՛չ գործը։ Ժիրայր Անանյանի կատակերգական հայտնի բեմադրությունից մի խոսք հիշեցի՝ «մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից»։ Հիմա՝ թյուրքի անկարգություն-հաջողությունը գալիս է մեր անկարգություն-անգործությունից…

Արցախը ամբողջ ձմեռ շրջափակված մնաց։ Եթե թվում էր, գարունը կգա՝ վիճակը մի փոքր կթեթեւանա, ուրեմն լավ չենք պատկերացնում իրավիճակը։ Թյուրքական կողմը չի թողնելու, որ գյուղատնտեսական աշխատանքները բնականոն ընթանան։ Չէ՛, չի՛ սադրելու, չի՛ հրահրելու, ուղղակիորեն խանգարելու է։ Արցախի ՆԳՆ-ն մարտի 1-ին հայտնեց, որ փետրվարի 28-ին, ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել են աշխատանքները: Ուշադրություն դարձնենք՝ կրակահերթ, ոչ թե կրակոց, այն է՝ ակնհայտ հարձակվում են։ Կամ՝ «մարտի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը «Դավալա» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել աշխատանքների դադարեցման»: Այս դեպքում էլ՝ կրակահերթ։

44-օրյային հաջորդած երկու տարվա ընթացքում քանի՜ այսպիսի դեպք կարող ենք հիշել։ Մշակը ստիպված աշխատելու է, որովհետեւ այդ աշխատանքն է իր ընտանիքի ապրուստի միջոցը։ Բայց այդ աշխատանքը կարող է իրեն նաեւ կյանք արժենալ, որովհետեւ թշնամին նույն թշնամին է՝ ավերող ու հայասպան։ Նույն թշնամին է, որ զսպվում է միայն համարժեք պատասխանի պարագայում։ Ցավոք, մենք ոչ միայն համարժեք չենք պատասխանում, այլեւ մեր «պատասխանը» բոլորովին այլ ձեւաչափով է։ Թուրքիան 44-օրյային աջակցել է Ադրբեջանին եւ շարունակելու է աջակցել հավանական պատերազմների դեպքում. այս մասին հայտարարվել է ամենաբարձր մակարդակով հենց թյուրքական կողմից։ Այն նույն Ադրբեջանը, որ Արցախյան առաջին ազատամարտին իր վարձկաններով ու ահաբեկիչներով հանդերձ մեր առջեւից փախչում էր, այսօր Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս բնավորվել է ու մեր (Հայաստան եւ Արցախ) գլխին ամենօրյա գործնական սպառնալիք է դարձել։ Քոսոտ մազաթափ գայլը, Թուրքիային թիկունքին ունենալով, իրեն այսօր բաշով առյուծ է երեւակայում։ Դրա «իրավունքը» ձեռք է բերել, որովհետեւ, ինչպես ասացինք, մեր «պատասխանը» այլ ձեւաչափով է. մեզ վրա սրով եկողին խաղաղությամբ ենք պատասխանում, մեր հացը կտրողի հետ առեւտուր ենք անում։

2020 թ. թուրքական ապրանքների ներմուծման վրա էմբարգո սահմանեցինք։ Եվ արգելվում էր ոչ թե պարզապես Թուրքիայից ներկրածը, այլ՝ թուրքական ծագման ապրանքը, այսինքն՝ թուրքական ծագման ապրանքը այլ երկրից եւս մտնել չէր կարող Հայաստան։ Բայց հայկական շուկայից թուրքական ապրանքի պակաս չեղավ։

Արգելքն էր իրականում բացարձակ արգելք չէր, այլ՝ մասնակի։ Որովհետեւ հենց այդ արգելքի ժամանակահատվածում թույլատրվում էր եւ, ի դեպ, պաշտոնապես էր թույլատրվում Թուրքիայից հումքի եւ վերամշակման համար նախատեսված արտադրանքի ներմուծումը։ Հիմա այդ արգելքը հանված է։

Փաստ է՝ արգելքով, թե անարգելք, Թուրքիայի հետ առեւտուրը չի դադարել։ Ովքեր թյուրիմացաբար կամ մտածված այդ առեւտուր կոչվածը փոխադարձ կհամարեն, ընդամենը մի քանի թիվ պետք է հիշեն՝ վիճակագրական կոմիտեի տեղեկագրերը նայելով։ 2020-ին ՀՀ-ից Թուրքիա է տարվել 500.700 ԱՄՆ դոլարի ապրանք։ Մինչդեռ ներմուծումը միլիոններով է՝ 231 մլն 489 հազ 700 դոլար։ 2021-ին արտահանումը՝ 360 հազար, ներմուծումը՝ 64.8 մլն դոլար է։ Համավարակի գործոնային պատճառաբանություններն այստեղ դեր չեն խաղա, որովհետեւ դրանից տարիներ առաջ էլ մենք ներմուծող ենք եղել, առեւտուրը բացասական հաշվեկշռով է։ Որպեսզի թյուրընկալում չլինի, հստակեցնենք՝ Թուրքիայի հետ փոխադարձ համագործակցություն չի՛ լինելու։ Սահմանի բացման պարագայում նույնիսկ լինելու ենք ներմուծող երկիր (թուրքական քաղաքատնտեսության տրամաբանությունն այլ բան թույլ չի տալու, եւ այդ մասին խոսել ենք)։ Այն է՝ ճիշտ նույնքան միլիոնավոր դոլարներ թողնելու ենք թուրքական տնտեսությանը։ Իսկ ովքեր «միամտաբար» կխոսեն այն մասին, որ մեր միլիոնները Թուրքիայի տնտեսության համար «հեչ բան են», խորհուրդ կտանք հիշել մեկ ԱԹՍ-ի միջինացված արժեքը։ Կամ՝ այդ միլիոնները Թուրքիայի համար «հեչ» էին, մեզ համար էլ էին «հե՞չ»։

Ինչեւէ, ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Թուրքիայի հետ հավասարության հիմքով ոչինչ չի լինելու։ Թյուրքական կողմը թելադրելու է, որովհետեւ նա իրականում խաղաղություն չի ուզում։ Այն, ինչ ուզում է, զիջումներ են հայկական կողմից։ Ու բնավ կապ չունի, պահանջները Արցախին են ուղղվում, թե Հայաստանին. ցանկացած զիջում հայկական կողմին վնասելու է՝ տնտեսական եւ ռազմաքաղաքական առումներով։ Կյանքը ցույց է տվել, որ թյուրքական կողմը խաղաղվում է միայն մի դեպքում, երբ զսպվում է։ Բնության օրենքն էլ հուշում է՝ գայլը խաղաղվում է, երբ դիմացը գամփռ կամ խոյ է տեսնում։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է

Ի տարբերություն Մարսի, Արցախում կյանք կա ու լինելու է

Ադրբեջանական դիվերսիա՝ Մոսկվայի եւ Բրյուսելի թողտվությամբ

Ադրբեջանական դիվերսիա՝ Մոսկվայի եւ Բրյուսելի թողտվությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Շալուա գետի հովիտ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist