Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ-սիրիական բարեկամությունն անքակտելի է

Դամասկոսն ակնկալում է միջազգային հանրության համերաշխությունն ու աջակցությունը

Մարտի 7, 2023
Հանրապետություն
Հայ-սիրիական բարեկամությունն անքակտելի է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
264
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սիրիան հայտնվել է ծանր վիճակում։ Մի կողմից՝ աղետալի երկրաշարժի առաջացրած ավերածությունները, հազարավոր զոհերն ու հարյուր հազարավոր անօթեւան մնացած մարդիկ, մյուս կողմից՝ ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունն ու Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ավելի են բարդացնում երկրաշարժի հետեւանքների դեմ պայքարը եւ վերականգնողական աշխատանքները։ Թեեւ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ու կառույցների կողմից որոշակի աջակցություն է ցուցաբերվում Սիրիային, սակայն դա բավարար չէ աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու եւ բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։

Սիրիայի կառավարությունը երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար դիմել է ՄԱԿ-ին, ինչպես նաեւ բոլոր անդամ երկրներին՝ հրատապ աջակցության խնդրանքով: Բացի դրանից, երկրի իշխանությունը դիմել է միջազգային հանրությանը՝ քաղաքական, հասարակական գործիչներին, գիտնականներին, համաշխարհային կարծիքի առաջնորդներին եւ մյուսներին՝ ակնկալելով նրանց օժանդակությունը` վերացնելու երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով աջակցություն ցուցաբերել երկրաշարժից տուժած եւ ծանր վիճակում հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց։ Նմանատիպ բովանդակությամբ նամակ է ստացել նաեւ արեւելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ով իր գիտական գործունեությամբ եւ վերլուծություններով բազմիցս է անդրադարձել պատժամիջոցների հետեւանքով Սիրիայի եւ նրա ժողովրդի առջեւ ծագած մարտահրավերներին ու դժվարություններին։

«ՀՀ»-ի հետ զրույցում Սաֆրաստյանը նշեց, որ, ականատեսների վկայությամբ, երկրաշարժից հետո Սիրիային ցուցաբերվող օգնությունը շատ սահմանափակ է, մինչդեռ Թուրքիա մեծ քանակությամբ օգնություն է հասնում՝ հումանիտար օգնություն, փրկարար ջոկատներ եւ այլն։ Նման իրավիճակի պատճառն այն է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը արդեն քանի տարի է պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի նկատմամբ, որոնք թույլ չեն տալիս, որ հումանիտար օգնությունը հասնի Սիրիա։ «Շատ ծանր է Սիրիայի դրությունը, մի երկիր, որը մինչեւ պատժամիջոցների սահմանումը տարածաշրջանի ամենահզոր, ամենաբարգավաճ պետություններից մեկն էր, տնտեսական մեծ աճ էր գրանցել, սակայն պատժամիջոցներից հետո՝ 2009 թվականից սկսած, իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Միացյալ Նահանգների մտավախությունն այն էր, որ Սիրիան չի ենթարկվում ամերիկյան քաղաքականությանը, եւ ինքնուրույն գործոն էր դառնում տարածաշրջանում,- նշեց արեւելագետը, ապա շարունակեց:- Երբ սկսվեցին հակապետական գործողությունները, առաջացան տարբեր ծայրահեղական կազմակերպություններ, որոնք սկսեցին պայքարել Սիրիայի օրինական իշխանությունների դեմ, այդ ժամանակ պատժամիջոցներն ավելի ուժեղացան, խստացվեցին։ Այդ ժամանակներից է սկսվում թուրք-սիրիական սուր հակասությունների փուլը, երբ Թուրքիան օժանդակեց իշխանությունների դեմ պայքարող այդ կազմակերպություններին։ Հիմա արդեն տեսնում ենք, որ որոշ չափով Ասադի կառավարությունը կարողացավ հանդարտեցնել, կայունացնել իրադրությունը, պարտության մատնել մի շարք կազմակերպությունների, եւ նրանց հսկողության տակ գտնվող տարածքը պակասեց։ Հալեպը, ըստ էության, Սիրիայի կառավարության հսկողության տակ է, ինչը չափազանց կարեւոր հանգամանք է»։

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար դոկտոր Ֆայսալ Մեքդադը Սաֆրաստյանին ուղղված նամակում անդրադառնում է երկրի հյուսիսային շրջաններում երկրաշարժից հետո ստեղծված ծանր իրավիճակին, որն ավելի է խորանում պատժամիջոցների հետեւանքով։ Տեղյակ լինելով ակադեմիկոսի ունեցած ավանդին, բարձրաստիճան պաշտոնյան ակնկալում է, որ հասարակական, գիտական շրջանակներում աշխատանքներն ավելի կուժեղացվեն եւ կընդայնվեն, որպեսզի պատժամիջոցները վերացվեն։ Զրուցակցիս կարծիքով` այդ նամակն ուղղված է ոչ միայն իրեն, այլեւ աշխարհի տարբեր երկրների մտավորականներին, որպեսզի աշխարհի մտավորականներն իրենց բողոքի ձայնը բարձրացնեն այդ պատժամիջոցների դեմ, քանի որ միայն միասնաբար հանդես գալու դեպքում նրանց ձայնը լսելի կդառնա։

Սաֆրաստյանի խոսքով` թեեւ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ կես տարով որոշ պատժամիջոցներ կասեցվում են, սակայն Սիրիայից հայտարարություն եղավ, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ սահմանափակումները շատ են, իսկ օգնությունը մեծ դժվարությամբ է տեղ հասնում։ Շատ քիչ երկրներ կան, որոնք կարողացել են շրջանցել այդ սահմանափակումները եւ օգնություն ուղարկել։ Հայաստանն, իհարկե, այդ երկրներից մեկն է։ «Մենք կարողացանք շատ արագ արձագանքել եւ Սիրիայի մեր եղբայրական ժողովրդին օգնության ձեռք մեկնել։ Նրանք իսկապես եղբայրական ժողովուրդ են։ Մենք երբեք չենք մոռանում, որ ցեղասպանության տարիներին Սիրիայի արաբներն օգնություն ցույց տվեցին բռնի տեղահանված հայերին, որոնք հրաշքով ողջ էին մնացել եւ հասել էին Սիրիա։ Հայ-արաբական բարեկամությունը հիմնվում է նման դեպքերի վրա։ Դրա համար պետք է այն ապացուցել ամեն անգամ։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ցույց տվեցին, որ իսկապես հավատարիմ են հայ-արաբական, հայ-սիրիական բարեկամությանը»,- ասաց զրուցակիցս։

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ երկրաշարժից տուժել են այն շրջանները, որոնք առանց այդ էլ ծանր վիճակում են Սիրիայի իշխանությունների դեմ սկսված ապստամբության հետեւանքով: Այդ շրջաններում գործել են տարբեր տեսակի ծայրահեղական (օրինակ՝ Իսլամական պետությունը) եւ Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպություններ։ Թեեւ ներկայումս որոշ չափով Սիրիայի իշխանությունները կարողացել են սահմանափակել այդ կազմակերպությունների գործունեության շրջանակները, բայց այդ կազմակերպությունները դեռեւս իրենց հսկողության տակ են պահում տվյալ տարածքները, ինչը եւս բարդացնում է հումանիտար օգնության տրամադրումն այդ շրջանների բնակիչներին։

Հիշեցնենք, որ երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Սիրիայի չորս նահանգներում՝ Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ եւ Համա։ Ցավոք, այսօր առավել քան երբեւէ բախվում ենք երկակի ստանդարտների, երբ մի դեպքում մարդկային կյանքերն ու դրանց սպառնացող վտանգը «նկատվում» են, իսկ մյուս դեպքում՝ խնդիրը մնում է միայն անհատների խղճին։ «Երկակի ստանդարտների խնդիրը ոչ միայն գոյություն ունի, այլեւ ավելի է խորանում, եւ այս պայմաններում խոշոր պետությունները, որոնք իրենց հաշվարկներն ու աշխարհաքաղաքական ծրագրերն ունեն, հաճախ անտեսում են նման խնդիրները։ Երբ պետություններն անտեսում են հումանիտար խնդիրները, արդեն հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն, անկախ այն հանգամանքից, թե որ պետությունում են»,- ասաց զրուցակիցս։  

Թեգեր: Արարատ ՄիրզոյանՌուբեն ՍաֆրաստյանՍիրիաօգնություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist