Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Ապագա հայկականը»

Շուրջ 200 մասնակիցների կհամախմբի մեկ նպատակի շուրջ

Մարտի 9, 2023
Հանրապետություն
«Ապագա հայկականը»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանից, սփյուռքից եւ Արցախից շուրջ 200 մասնակիցներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ՝ այսօր Երեւանում կմեկնարկի «Ապագա հայկականը» համաժողովը:

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաժողովին մասնակցելու նպատակով գրանցումը բաց է եղել հուլիս ամսվանից սկսած, եւ ընդհանուր մասնակցության հայտ են ներկայացրել  5714 քաղաքացիներ, որոնցից Հայաստանից են 3170-ը, սփյուռքից՝ 2334-ը եւ Արցախից՝ 209-ը:

«Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովին մասնակցելու համար գրանցվածներից արդեն ընտրվել են 200 մասնակից՝ ընտրված ներկայացուցչական ընտրանքի մեթոդով: Անաչառ վիճակահանության ապահովման նպատակով համակարգչային ծրագրի մշակումն իրականացրել են Վարդենիսի «Արմաթ» լաբորատորիայի սաները, որը մեզ համար շատ կարեւոր էր: Ցավոք, Արցախից ընտրված 10 մասնակիցներից 7-ը շրջափակման պատճառով չեն մասնակցի համաժողովին: «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւս, հասկանալի պատճառով, չի մասնակցի համաժողովին, իսկ Արցախից ընտրվածներից երեքը, որոնք մինչ շրջափակումը գտնվել են Հայաստանում, կմասնակցեն համաժողովին»,- ասաց Ապիտոնյանը:

Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությունը ձեւավորվել է դեռեւս 2021 թ. եւ մշակել է 15 համահայկական նպատակներ: Առաջին համաժողովը, որը կմեկնարկի այսօր, քննարկելու է այդ նպատակներից երեքը՝ Հայաստան-Սփյուռք միասնականություն, պատմական պատասխանատվություն եւ բնակչության աճ: Ըստ նրա՝ համաժողովի ընթացքում ընտրված մասնակիցներն ուսումնասիրելու են առկա մարտահրավերները եւ զարգացման հնարավոր սցենարները, ուրվագծելու են խնդիրների լուծման ուղղությունները եւ դրա արդյունքում ընդունելու են առաջարկությունների փաթեթ:

«Ավելի քան 100 հայազգի փորձագետներ 5 ամիս շարունակ աշխատել են փորձագիտական հանձնախմբերում: Ձեւավորված վերջնական սցենարներն ու ծրագրերը դրվելու են «Ապագա հայկականի» համաժողովի քննարկմանը»,- ասաց  գործադիր տնօրենը։

Գործարար, բարերար, «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիր, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանը  նշեց, որ իրենք սահմանել են իրենց կարծիքով՝ Հայոց  աշխարհի կարեւորոգույն 15 նպատակները. «Այդ գործընթացին մասնակցել են 1000-ից ավելի համանախաձեռնող, եւ 100 հազարից ավելի մարդ կիսում է այդ մոտեցումը եւ պատրաստ է մեզ հետ քննարկելու այդ կարեւորագույն հարցերը երկրի զարգացումների շուրջ, թե ինչպե՞ս հասնենք կայուն զարգացման եւ մեր նպատակներին»:

«Mlinda» եւ «The Good Investors» կազմակերպությունների հիմնադիր, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան նշեց, որ կարեւոր է հասկանալ, թե նախաձեռնությունը  ինչո՞ւ է այստեղ հասել. «Մեր կարծիքով՝ Հայաստանը եւ հայությունը հիմա այնպիսի հատուկ վիճակում է, որ նման դեպքերում սովորական  մեթոդները գուցե չեն հերիքում, օրինակ՝ ընտրական ժողովրդավարությունն իր տեղն ու կարեւորությունն ունի, բայց մենք կարծում ենք, որ այս դժվարությունները, որ մենք ապրել ենք որպես երկիր, որպես ազգ՝ մանավանդ պատերազմից հետո,  զայրույթը, անհասկացողությունը, վախը մեկ ընտրությամբ լուծել չի լինի, այսինքն այս հարցերի մասին պետք է խոսել, լսել, միասին հասկանալ, որից հետո միասին  կգտնենք տարբեր ուղիներ,  որպեսզի  քայլենք դեպի մեր ապագան տարբեր ճանապարհներով»:

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Զրույցներ բանաստեղծի հետ»

«Զրույցներ բանաստեղծի հետ»

Կեղծ, սադրիչ տեղեկատվություն տարածելով

Կեղծ, սադրիչ տեղեկատվություն տարածելով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist