Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պարենային անվտանգությունը եւս

Պաշտպանականի պես ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար

Մարտի 21, 2023
Հանրապետություն
Գյուղոլորտը մեր երկրի համար պաշտպանականից պակաս կարեւոր չէ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
185
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր երկիրն այսօր անվտանգության այնքան մարտահրավերներ ունի, որ հաճախ չենք էլ հասցնում բոլորից խոսել։ Հասկանալի պատճառներով՝ բոլորիս ուշադրությունը սեւեռված է պաշտպանական ոլորտին, որովհետեւ ուղղակիորեն դրանով են պայմանավորված մեր երկրի ապագան ու մեր ֆիզիկական գոյությունը։ Բայց անվտանգությանն առնչվող մի ուղղություն կա, որին ամենօրյա ուշադրություն է պետք, եւ անթույլատրելի է այն հետին շարքեր մղելը։ Խոսքը պարենային ապահովության ու անվտանգության մասին է։ Եթե պետությունը այս ոլորտին տարերայնորեն է մոտենում եւ չի մտածում համակարգային քայլերի մասին, ապա անվտանգության խնդիրների լուծումն է՛լ ավելի է բարդանում։ Որովհետեւ մեր երկրի առանձնահատկությամբ պայմանավորված՝ գյուղատնտեսությունը պարզապես զբաղվածության ոլորտ չէ. մեր գյուղերը սահմանապահ տարածքներ են, եւ գյուղի հանդեպ ոչ պատշաճ ուշադրությունը ենթադրում է, որ սահմանապահ տարածքի հանդեպ ոչ ճիշտ քաղաքականություն է տարվում։

Գյուղատնտեսական տարին մեկնարկում է, եւ գյուղացին խնդիրների առջեւ դարձյալ մենակ է։ Խոսում եմ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ապրող բարեկամներիս հետ՝ հասկանալու՝ ի՞նչ խնդիրներ ունեն գյուղատնտեսական նոր տարում։ Ուղղում են հարցս՝ ճիշտ կլինի ասել՝ ի՞նչ խնդիրներ չկան։ Հարցնում եմ՝ աշնանն ու ձմռանը չե՞ք որոշել՝ գարունն ինչպես եք սկսելու։ Ասում են՝ «որոշելու բան չկար, որովհետեւ բերքից ինչն էլ ծախել ենք՝ տարվա «նիսիայի» տետրերն ենք փակել՝ տրակտորիստին՝ վառելիքի, հագուստի խանութին՝ էրեխեքի շոր-մորի, խոպանում մարդ ունեցող հարեւաններին՝ պարարտանյութի ու սերմացուի պարտքի։ Հիմա թե էս տարին էլի կարողանանք սկսել «նիսիայով», գոհ կլինենք»։

Արցախի մեծ մասի կորստի հետեւանքով սահմանը մոտեցել է, եւ վիճակն ավելի վատ է այն գյուղերում, որոնք նույնիսկ չգիտեն՝ կարո՞ղ են գյուղատնտեսական աշխատանքները սկսել, թե ոչ։ Վերին Շորժայում, օրինակ, ի՞նչ են անելու. թշնամու հետ շփման գիծը բավականին մոտ է, ստացվում է՝ գյուղատնտեսությունը ամենօրյա կյանքի ու մահվան կռիվ է դառնում։ Առավել վտանգավոր է դառնում անասնապահությամբ զբաղվելը։ Հիշեցնենք, որ Վերին Շորժայի սարատեղիի հատվածում ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռեւս 2021 թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից եւ այլն («Թաթոյան» հիմնադրամ)։ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետեւանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաեւ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ եւ այլ գյուղերի համար։ Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021 թ. մայիսից ու առավել խորացել 2022 թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիրներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ:

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական աշխատանքները երբ մեկնարկեն, թշնամու քթի տակ գործելուց զատ այլ խնդիրներ էլ կան՝ սերմացուի, պարարտանյութի, դիզվառելիքի, ֆինանսական միջոցների։ Այս ամենի համապատկերում երբ խոսում ենք գյուղտեխնիկան ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու (լիզինգ) կամ ինտեսնիվ այգիներ ստեղծելու մասին,  գյուղացիները ծիծաղում են՝ դրանք համարելով «ունեւորի ծրագիր»։ Պարտքերով տարին քարշ տվող գյուղացին նույնիսկ վարկ վերցնել չի կարող, եթե նույնիսկ տոկոսադրույքը ցածր է։

Հայաստանը պատերազմի շեմին է, Արցախը շրջափակված է, հնարավոր բացասական ծավալումները, իսկ թյուրքական կողմն ամեն ինչ անում է դրա համար, մեզ կարող են կանգնեցնել պարենային անվտանգության խնդրի առաջ։ Վիճակը բարվոք դարձնելու համար համակարգ պետք է աշխատի, մարզային կառույցները պետք է ուժեղացվեն, բայց մենք նույնիսկ առանձին գյուղնախարարություն չունենք, գյուղացին մարզային կառույցների տեղն անգամ չգիտի։ Երբ ասում ենք համակարգ պետք է աշխատի, նկատի ունենք Հայաստանը ճանաչող, գյուղի ու գյուղացու շունչը զգացող, խորքային փոփոխություններ ծրագրող մասնագետների աշխատանքը։ Որպեսզի, օրինակ, հողային բարեփոխումից մեծ-մեծ խոսելուց առաջ նախ հասկանանք, որ դեռ պետք է ոռոգման ջրի կառավարման հարցով զբաղվել։

Բայց կարծես մասնագիտական լուրջ խնդիր էլ ենք ունենալու։ Այս հունվարին ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը մտահոգություն էր հայտնել, որ կան ոլորտներ, որտեղ բավական պասիվություն է, նույնիսկ զրո ցուցանիշ է գրանցվել: Դրանք են՝ գյուղատնտեսական, անասնաբուժական, դեղագործական, փիլիսոփայական, սոցիալական գիտությունները: Արդեն երկրորդ տարին է գյուղատնտեսական գիտությունների ուղղվածությամբ պաշտպանություն չի գրանցվում: ԲՈԿ-ի նախագահը սա համարել էր «անհանգստացնող պատկեր». այն է՝ կանգնելու ենք ցածր որակավորմամբ մասնագիտական խնդրի առաջ:

Երբ ասում ենք, որ գյուղատնտեսության ոլորտը պետական ուշադրության կարիք ունի, պետք է հասկանալ,  որ այդ ուշադրություն ասվածը միայն որոշ ծրագրերի մասամբ ֆինանսավորումը չէ, այդ ուշադրությունը պետք է լինի բազմաշերտ ու բազմամեխանիզմ՝ հատկապես ուղղված փոքր ու միջին գյուղտնտեսվարողներին։ Խոշորներն առանց պետական հոգածության էլ կարող են։ Խնդիրները հիմնովին լուծելու, ոլորտը գրավիչ դարձնելու, հեռանկարային ծրագրերի համար անհրաժեշտ է մասնագիտական համակարգ, եւ այսօրվա՝ նշյալ ահազանգի լուծումը հենց այսօր պիտի տրվի՝ վաղն ավելի լուրջ խնդիրներ չարձանագրելու համար։ Որովհետեւ պարենային անվտանգությունը պաշտպանականի պես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար։ Պետության պարտականությունն է ռազմավարական նշանակության այս ոլորտը վերջապես տեղից շարժելը, այսրոպեական լուծումների փոխարեն հիմնային լուծումների անցնելը։

Թեգեր: անվտանգությունգյուղատնտեսությունսնունդ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist