Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Մարտի 21, 2023
Հանրապետություն
«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ամերիաբանկը» ճանաչվել է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում «Global Finance» միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն «Ամերիաբանկի»` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաեւ անհատականացված եւ հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային եւ խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները ընտրվել են «Global Finance» ամսագրի խմբագիրների կողմից փորձագիտական գնահատականների եւ մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում են` բանկերի տրամադրած տվյալները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը եւ ծավալը, մատուցվող ծառայությունները եւ խորհրդատվությունը, կառուցվածքավորման հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելուն ուղղված միջոցառումները, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաեւ համբավը շուկայում:

«Ցանկացած խոշոր գործարք նախաձեռնելիս ընկերությունները հիմք են ընդունում ներդրումային բանկիրների առաջարկները, խորհրդատվությունը եւ ուղղորդումը: Նրանց փորձը, թերեւս, առավել մեծ նշանակություն ունի անհանգիստ ժամանակներում»,-նշել է «Global Finance» ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

«Այս տարի, երբ գրանցվել են աննախադեպ բարձր գնաճ եւ տնտեսական անորոշություններ, «Global Finance»-ը հպարտությամբ է նշում այս ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2023 թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք անչափ հպարտ ենք, որ ութերորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք լավագույն ներդրումային բանկը Հայաստանում «Global Finance» ամսագրի կողմից: Թեեւ վերջին տարիներին մենք անցել ենք ավելի դիվերսիֆիկացված ունիվերսալ բանկի մոդելին, մեկ տասնամյակից ավելի եղել ենք Հայաստանի առաջատար կորպորատիվ եւ ներդրումային բանկը՝ ծառայություններ մատուցելով ամենախոշոր կորպորատիվ հաճախորդներին եւ ֆինանսավորելով երկրի խոշորագույն ռազմավարական ծրագրերը: Մենք խորապես երախտապարտ ենք «Global Finance»-ին այս մրցանակի համար, ինչպես նաեւ մեր ներդրումաբանկային թիմին, որի փորձառության ու նվիրվածության շնորհիվ «Ամերիաբանկը» շարունակում է դիրքավորվել որպես հայաստանյան շուկայի առաջատարը: Մեր ապագա ծրագրերում մենք կշարունակենք առանձնակի ուշադրություն դարձնել այն ոլորտների եւ նախագծերի ֆինանսավորմանը, որոնք առավել խոստումնալից են կայունության եւ երկարաժամկետ զարգացման տեսանկյունից»:

«Ամերիաբանկը» 2022-ին  միջազգային առաջատար ամսագրերի` «The Banker»-ի,  «Euromoney»-ի եւ «Global Finance»-ի կողմից ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը: Այն անցկացվում է «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսի ներքո եւ նվիրված է վերջին տարիներին բանկի ձեռքբերումների հետեւում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչեւ աշխատակիցներ: 

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist