Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Իսկ չհանձնվողին միշտ էլ հարգում են եւ, ի դեպ, մի պահի նույնիսկ ձեռք մեկնում

Մարտի 28, 2023
Հանրապետություն
Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
573
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ասվում է, թե չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր: Մենք նախադասության առաջին մասը ընկալում ենք տառացի, մակերեսայնորեն, որովհետեւ ականջի կողքով ենք անցկացնում երկրորդ մասը։ Ուշադիր լինենք՝ կան մշտական շահեր։ Եվ շահ ասվածը միայն եկամուտն ու շահույթը չեն, այլ՝ հեռահար նպատակները, ծրագրերը, երազանքները։ Հիմա մեր, որպես հայի, մշտական շահը մեր բնօրրանի, հայրենիքի մեծ մասը զավթիչից՝ թյուրքից վերջապես ազատելն է։  Թյուրքի մշտական շահը մեզնից վերջապես ազատվելն է, որովհետեւ քանի դեռ կանք մենք՝ թեկուզ փոքրաթիվ, հարմար պահին հայկական գործոնը միշտ խաղարկվելու է թյուրքի դեմ։ Այսինքն՝ եթե մենք ձեւակերպում ենք մեր մշտական շահը, ապա ակնհայտ է, որ թյուրքը մեր մշտական թշնամին է։ Ուրեմն՝ կան մշտական թշնամիներ, որովհետեւ կան մշտական շահեր։

Թյուրքը մեր մշտական թշնամին է, որովհետեւ մեր հանդեպ նրա քաղաքականությունը մշտապես չի փոխվում, եւ նա մշտապես մեկ նպատակ ունի՝ մեր իսպառ բնաջնջումը։ Եվ նա իր այս ծրագիրը հաջողելու հարցում մշտապես արթուն է՝ ի տարբերություն մեզ։

Մեզ շատ կեղտոտ քարոզչական խաղի զոհ են փորձում դարձնել։ Ասվում է՝ ճանապարհների ապաշրջափակո՞ւմ։ Աստծու սիրուն, դրան ընդհանրապես ոչ ոք դեմ լինել չի կարող, երբ դրկիցդ հարեւան է, հակառակորդ է կամ քեզ հետ ինչ-ինչ շահերի բախում ունեցող պետություն։ Բայց՝ ո՛չ թշնամի։ Որովհետեւ երբ դրկիցդ թշնամի է, նրա միակ նպատակը քեզնից խլած ու իրենը դարձրած տարածքը քեզ մնացած տարածքի վերջին մասի հաշվին ընդլայնելն է՝ ամեն գնով։ Ու քանի որ այդ տեսակ «դրկիցիդ» վերագրվող բառը հակառակորդն է, թշնամու կերպարը չի ձեւավորվում-հասունանում։ Եվ մենք մնում ենք թմրած։ Թմրած ժողովուրդ ու հասարակություն։ Առանց ազգային բաղադրիչի։ Պետությունն իր գործը, որ հանուն ազգային անվտանգության պիտի անի՝ դպրոցից սկսած, չի անում (անհատական դրսեւորումներով համընդհանուր հարց չի լուծվում)։ Իսկ հասարակություններն ինքնակրթմամբ չեն զբաղվում։ Այդ պատճառով էլ մեզ համար լղոզված են հակառակորդ, մրցակից, թշնամի, ախոյան հասկացությունները։ Ու դրանք «ամբողջանում» են այնտեղ, որտեղ սկսվում է թշնամական երկրից ներկրված էժան վարունգ-լոլիկ, ելակ, փալաս-փուլուսը…

Մեզ շատ զզվելի քարոզչական խաղի զոհ են փորձում դարձնել։ Լեոնիդ Ենգիբարյանն ասում է՝ «դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում»։ Քանի՜ դիմակ ենք կրում հիմա՝ անկրթությա՞ն, չիմացությա՞ն, մոռացկոտությա՞ն, ինքնախաբեությա՞ն… 1915-ը մոռացա՞նք։ Գուցե։ Դե, տատին, պապին չենք լսել, չենք կարդացել, չենք ուսումնասիրել, կերել ենք-մեծացել ենք, գենետիկ հիշողությունն էլ մեզ հասնելուն պես սառել-քարացել է կամ մեր ծնվելուն պես ճողվածք է տվել, վերջը՝ մեղավորը մենք չենք, բժշկական բացատրությունն էլ ինչ կասի՝ կասի։ Բա 2020-ն էլ մոռացա՞նք։ Գրեթե տուն չկա, որ կորուստ չունի՝ անմիջական կամ ընտանեկան-տոհմային։ Ի դեպ, եթե ուզում ենք մոռանալ, հանգիստ լինենք, այստեղ էլ մեզ կփրկի մասնակի ամնեզիայի բացատրությունը։ Ամնեստիկ խանգարումների քանի՜ տեսակ կա, միշտ մի տեսակը կգա փրկելու, եթե որոշենք մոռանալ 2020-ից ցայսօր թյուրքական բոլոր հարձակումները, մեր կորուստները՝ մարդկային ու տարածքային։ Ամնեզիան մեզ կօգնի հավատալ թյուրքի հետ խաղաղությանը։ Ամնեզիան մեզ կօգնի արդարացնել մեր կուրությունը, թմրությունը։ Սա՛ է քարոզչական վտանգավոր խաղի հետեւանքը։

Կամ՝ ո՜վ է ասել, որ մշտական թշնամու հետ խաղաղություն հնարավոր չէ։ Թշնամին ամեն օր ապացուցում է, որ հնարավոր է։ Նա ռազմական հանցագործությունների է դիմում, եռակողմ հայտարարության խմբագրումներ անում հօգուտ իրեն, ուրիշի երկրի տարածք մտնում, շրջափակում, ամեն օր ապացուցում, որ պատերազմից հետո պատերազմը չի ավարտվել։ Չենք մոռացել չէ՞, որ ընդամենը 3 օր առաջ թշնամին հատեց Շուշիի շրջանի շփման գիծը, գրավեց բարձունք եւ սկսեց դիրքի ինժեներական սարքավորում։ Ամեն օր կրակում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ։ 100 օրից ավելի հայկական Արցախը շրջափակման մեջ պահող թշնամու ահաբեկչական գործողություններն այնքան շատ են, արդեն չենք հասցնում թվարկել՝ ոստիկանների սպանությունը մարսեց, հիմա էլ անցել է Արցախի ճանապարհների պարալիզացմանը, սահմանափակում է ներքին տեղաշարժը, իրարից անջատում է գյուղերը…

Տեսա՞նք՝ ինչպես է խաղաղություն հնարավոր։ Չէ, չենք ծաղրում, ցավալի իրականությունն ենք ցույց տալիս, որտեղ մեզ իրականում թշնամին է ծաղրում. ամեն օր ցույց է տալիս, թե որն է խաղաղության ի՛ր ձեւաչափը, իսկ մենք ամեն օր ասում ենք՝ խաղաղություն լինելո՛ւ է։

Մեզ քարոզչական հզոր, բայց կեղտոտ գործիքներով վաղուց են փորձում հարմարեցնել հենց այս՝ թուլության, խեղճության, թեկուզ սեփական տարածքների ու որդիների կորստի հաշվին խաղաղություն հայցողի դիմակին։ Բայց նախ՝ մենք այդպիսին չենք եւ հետո՝ եթե նույնիսկ այդ դիմակն արդեն հագցրել են մեր դեմքին, ապա այն շպրտել կարող ենք։ Հանրության մի մասը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ու երկրի ճակատագիրը։ Իսկ հայ ազգը հստակ գիտի՝ ինչ էր ուզում թյուրքը երեկ եւ ինչ է ուզում այսօր։ Թյուրքի այսօրվա ուզածը հստակ ձեւակերպվեց 2020 թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում «հաղթանակի շքերթի» ժամանակ, երբ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքն էին վերից վար ցույց տալիս. Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում ադրբեջանցի զինվորականների հետ երթին մասնակցում էին նաեւ թուրք զինվորականներ, ցուցադրվում էին թուրքական արտադրության ԱԹՍ-ներ եւ այլ սպառազինություն։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ ամբիոնից հայտարարեց, թե «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է», «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի», հակառակ դեպքում  «Հայաստանին սպառնում է Ադրբեջանի երկաթյա բռունցքը»։ Սա՛ է թյուրքի ուզածը։

Ի՞նչ ենք ուզում մենք։ Ազգային պատվախնդրություն, որին թյուրքը տալիս է ռեւանշիզմ անունը, միջազգային հանրույթ կոչվածն էլ մեզ ներշնչում է, թե թուլակամ ենք, անուժ ենք, ու իրենք վերջապես մեզ խաղաղություն են բերելու։ Մեր թույլ լինելու քարոզչությունը այնպիսի արդյունավետությամբ է տարվում, որ հանրության մի շերտ սկսել է հավատալ դրան։ Իսկ այդ քարոզչությունն իրացվում է, որովհետեւ չկա հակառա՛կ քարոզչությունը, թե՝ մենք թույլ չենք, նորից ոտքի ենք կանգնելու, թե թյուրքի կողմից մեր հողերի օկուպացումը չի նշանակում, թե մեր պայքարն ավարտվել է։ 44-օրյային հայ ռազմիկն ի՜նչ արեց, պայքարեց։

Մենք պարտք ենք այդ ռազմիկին։ Մեծացած Եռաբլուրը պիտի գծի մեր գործողությունների պլանը։ Կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր են մեզ պետք։ Կարճաժամկետ, որ խնդիրներին արագ լուծումներ կտան, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսական ու պաշտպանական կարիքները։ Երկարաժամկետ, որ թույլ կտան անվտանգության, պաշտպանական կարիքները մշտապես ապահովելու համար կայուն տնտեսական հիմքեր ստեղծել։ Մենք չենք մեռել։ Իսկ քանի կանք, պայքարը պիտի՛ լինի։ Ադրբեջանի ո՜ր երկաթյա բռունցքի մասին է խոսքը, այն, որ ոչ բացվում, ոչ էլ փակվո՞ւմ է առանց Անկարայի որոշման, այն բռո՞ւնցք է, որ նույնիսկ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ Անկարայի որոշմամբ է նշանակում։ Իրենց գործն է՝ մեկը՝ ցեղախմբային տարր սոսկ, մյուսն էլ՝ այդ տարրի կովկասյան փշրտուք, ոնց կուզեն,  սիրեն միմյանց թող։ Մեր գործը այդ բռունցքի դեմն առնելն է, քարոզչական կեղծ թեզերին չտրվելը, զարգանալն է ու պայքարի ծրագիր մշակելը։ Կապ չունի՝ ինչ անուն կտան մեզ ու ինչպես կվախեցնեն։ Չհանձնվողին միշտ էլ հարգում են եւ, ի դեպ, մի պահի նույնիսկ ձեռք մեկնում։

Թեգեր: ԱդրբեջանթշնամիԹուրքիա
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist